Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|
armenpress.am: Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Խորին հարգանքով մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հունաստանի ժողովուրդը Հայաստանի ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դենդիասը։
15:27 - 24 ապրիլի, 2025