Դեսպան Տիգրան Մկրտչյանը առանձնազրույց է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ
14:31 - 04 հունիսի, 2025

Դեսպան Տիգրան Մկրտչյանը առանձնազրույց է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ

Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի` Հունաստան և Կիպրոս կատարած պաշտոնական այցի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն Աթենքում Ալբանիայի դեսպանությունում։

Հունաստանում  Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Հունաստանում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը կարճ առանձնազրույց է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 2026 թ. գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու Ալբանիայի աներկբա և միանշանակ աջակցության համար, ինչը արտահայտվել է ԵՔՀ Տիրանայի 2025 թ. գագաթաժողովի ավարտին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել