Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները։ Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։  Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաև նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու և սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր։ Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։ Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։  Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։ Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։ Փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։
23:32 - 13 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք․ մարզպետ
 |armeniasputnik.am|

Գեղարքունիքի մարզում 80 վիրավոր կա, նաև քաղաքացիական անձինք․ մարզպետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասել է Սարգսյանը։ Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։ «Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասել է մարզպետը։ Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։
23:05 - 13 սեպտեմբերի, 2022
Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է

 |factor.am|

Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը լարված է։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։ «Վիճակը լարված է, շատ տներ վնասվել են, բնակչությանը տարհանել ենք»,- եզրափակեց Ավագյանը։ Հավելենք, որ, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, ժամը 18․00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
20:08 - 13 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության կտրամադրվի արձակուրդ․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ-ն հայտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
19:32 - 13 սեպտեմբերի, 2022
Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ
 |azatutyun.am|

Ինտենսիվ մարտեր են, իրավիճակը լարված է, առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում. Գեղարքունիքի մարզպետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Ըստ նրա` Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Տարհանում, սակայն, չի կատարվել. «Մտել ենք բնակավայրեր, ովքեր ուզեցել են դուրս գալ, օգնել ենք` դուրս գան, ովքեր ուզեցել են պատսպարվեն, ապաստարաններում տեղ ենք տվել, որպեսզի պատսպարվեն»: «Առավոտյան որոշակի ժամանակ` գրեթե 40 րոպե եղել է, որ կրակոցներ չեն հնչել, այնուհետև նորից սկսվել են կրակոցները ու մինչև այս պահը շարունակվում են», - նշեց նա: Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տվյալներ մարզպետը չուներ, ասաց` վիրավորներ կան զինված ուժերի կազմում, նրանք տեղափոխվել են Մարտունիի ԲԿ, ապա Երևան: «Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` մոտավորապես 43 հոգի: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք», - ասաց Կարեն Սարգսյանը:  
17:17 - 13 սեպտեմբերի, 2022
Գեղարքունիքում,  ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է. մարզպետ
 |news.am|

Գեղարքունիքում, ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է. մարզպետ |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է։ Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Որտեղ գնահատվել է, որ տարհանման անհրաժեշտություն կա, ժողովուրդը տարհանվել է, իսկ որտեղ գնահատվել է, որ ժողովրդին ապաստարաններ տեղափոխելու խնդիր կա, տեղափոխել ենք ապաստարաններ»,– ասաց մարզպետը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:37 - 13 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքում էր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։ Փոխվարչապետը Կարճաղբյուր համայնքում այցելել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց է կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին: Ներկայումս «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կարարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։ Մարտունի համայնքում փոխվարչապետին դիմավորել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրել պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։ Փոխվարչապետ Մաթևոսյանի հերթական կանգառը եղել է Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Շինարարի հետ զրույցում փոխվարչապետը մի շարք դիտողություններ է արել կատարված աշխատանքների վերաբերյալ․ շինարարը խոստացել է նախքան շահագործման հանձնելը շտկել արձանագրված թերությունները։  Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունել է փոխվարչապետին և բարձր գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։ Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
15:09 - 08 սեպտեմբերի, 2022
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու շահառուների ընտրության ճշգրտությունն ու սննդի քարտերի օգտագործման արդյունավետությունը: Գործընկերները համատեղ կիրականացնեն պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրությունը՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի շահառուների ընտանիքներում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։ Ծրագրի իրականացման համար ԱՍՀՆ և Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փորձնական ծրագրի համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման և անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաև արդյունքների գնահատում։ «Սննդի քարտեր» փորձնական ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան հնարավոր նոր պետական աջակցության ներդրման համար։ Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի, որից հետո Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները կկարողանան դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ապահովելու սոցիալական աջակցությանը միտված քաղաքականություն, որն օգնում է լուծել պարենային անապահովության մի շարք խնդիրներ։ ԱՍՀՆ-ն և ՊՀԾ-ն և ջանքեր են գործադրում՝ ամրապնդելու սոցիալական պաշտպանության ազգային համակարգի ճկունությունն ու ակտիվությունը։
10:42 - 26 օգոստոսի, 2022
Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է կատարել Գավառի ճանապարհաշինական տեղամասում

Գեղարքունիքի մարզպետը մշտադիտարկում է կատարել Գավառի ճանապարհաշինական տեղամասում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մշտադիտարկում է կատարել Գավառ քաղաքի ճանապարհաշինական տեղամասում։ Այս մասին հայտնում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։ Հիմնանորոգվող միջպետական նշանակության Մ-10-Գավառ ճանապարհի երկարությունը 3,4 կլիոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկ փողոցները եւ Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 536 միլիոն 606 հազար դրամ։ Նախագծով նախատեսվում է կառուցել ջրահեռացման ներքին ցանց, հիմք եւ ավելի քան 60 հազար քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, տեղադրել բազալտե եզրաքարեր։ Օգոստոսի 12-ի դրությամբ արդեն նախկին ասֆալտբետոնյա ծածկը եւ հողի շերտը հեռացվել է շուրջ 2 կիլոմետր երկարությամբ։ Որոշ տեղերում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, սկսվել է ասֆալտբետոնյա առաջին շերտի տեղադրումը Հրանտ Հակոբյան փողոցում՝ մոտ 500 գծամետր երկարությամբ եւ 4000 քառակուսի մետր մակերեսով: Զուգահեռաբար ընթանում են նաեւ մայթերի կառուցման աշխատանքները: Շինարարների հետ քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, եղան թե՛ դիտողություններ եւ թե՛ առաջարկություններ։ Այստեղ պետք է անենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ հասցնենք միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումն ավարտել՝ ճանապարհային անխափան երթեւեկությունն ապահովելու նպատակով։ Իսկ ասֆալտբետոնյա երկրորդ շերտը կտեղադրվի եկող տարվա ընթացքում, եղանակային բարվոք պայմաններ ունենալուն պես: Վերջին օրերին, կապված ահռելի ծավալների շինարարության հետ, չափազանց դժվարացել է ճանապարհային երթեւեկությունը Հրանտ Հակոբյան, Ազատության եւ Զորավար Անդրանիկ փողոցներում: Խնդիրն արագ կարգավորելու համար շինարարներին առաջարկվեց՝ անել հնարավորը, որպեսզի մինչեւ եկող երեքշաբթի օրը, առաջիկա մի քանի օրերի ընթացքում, ավարտի հասցվի միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը ճանապարհի որոշակի եւ համապատասխան հատվածներում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կանոնակարգված երթեւեկություն: Ինչ վերաբերում է ճանապարհաշինական տեմպերին, ապա դրանք առայժմ գոհացուցիչ են։
19:02 - 13 օգոստոսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ

Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։   Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։   Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։   Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:   Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ ինտենսիվորեն կշարունակվեն ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները. «Կլինենք համայնքներում, բնակիչներից կհավաքագրենք ու կծանոթանանք հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինենք համատեղ շարունակելու քննարկումներն՝ առկա խնդիրները լուծելու համար»։ Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։   Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:   Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։   Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։   Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։ Սահմանամերձ Կութում բնակիչները Պատպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։   Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:   Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:   Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։   Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։   Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով՝ միջոցներ են ձեռնարկվելու խնդիրների լուծման ուղղությամբ:   Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությոուններին ու դերակատարներին կներակացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։
14:50 - 03 օգոստոսի, 2022
Գեղարքունիքի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզի սահմաններին տիրող իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին   Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվել է մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության և արձագանքման հետ կապված հարցերով։ «Մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։   Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։   Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրող մյուս հարցերին՝ ասեմ, որ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներից շատերը եւս աստիճանաբար կարգավորվում են ամենատարբեր ծրագրերի միջոցով, որոնց արդյունքում կառուցվում են նոր մանկապարտեզներ ու դպրոցներ, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգեր, գազատարներ, գիշերային լուսավորության ցանցեր, էականորեն բարելավվում է մարդկանց ապրելակերպը, զարգանում են թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերը։ Տարեցտարի պետական և սուբվենցիոն ծրագրերի հաշվին ավելանում են շինարարության ծավալները։   Եթե նախորդ տարում մենք ունեցել ենք ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունենք։ Բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապաստարանների կառուցմանը։ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ընդունելության համար` նշելով, որ կշարունակեն իրենց փաստահավաք առաքելությունը, կլինեն համայնքներում, մոտիկից կծանոթանան հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինեն համատեղ քննարկել ծագած խնդիրները՝ ի շահ հանրային բարօրության, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման։   Հանդիպումից հետո Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներ ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր»,- Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը:  
13:52 - 02 օգոստոսի, 2022
Ընթացքի մեջ է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգումը

 |armenpress.am|

Ընթացքի մեջ է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգումը |armenpress.am|

armenpress.am: Արդեն մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։  Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցից եւ ավարտվում Գեղհովիտի Նշխարք բնակավայրի մոտակայքում։ Շինաշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 299 հազար դրամ, որից այս տարի հատկացվելու է 1 միլիարդ 623 միլիոն դրամը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 106600 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, եւս 6000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում՝ մուտքերում եւ անցումներում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի կառուցում Մարտունի քաղաքում եւ Գեղհովիտ գյուղում։ Ճանապարհը կահավորվելու է ճանապարհային նշաններով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ճանապարհաշինարարները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։
17:44 - 27 հուլիսի, 2022