Գեղարքունիքում,  ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է. մարզպետ
 |news.am|
10:37 - 13 սեպտեմբերի, 2022

Գեղարքունիքում, ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է. մարզպետ |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է։ Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Որտեղ գնահատվել է, որ տարհանման անհրաժեշտություն կա, ժողովուրդը տարհանվել է, իսկ որտեղ գնահատվել է, որ ժողովրդին ապաստարաններ տեղափոխելու խնդիր կա, տեղափոխել ենք ապաստարաններ»,– ասաց մարզպետը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել