Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է

 |factor.am|
20:08 - 13 սեպտեմբերի, 2022

Կութում շատ տներ են վնասվել․ բնակչությունը տարհանվել է |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը լարված է։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։ «Վիճակը լարված է, շատ տներ վնասվել են, բնակչությանը տարհանել ենք»,- եզրափակեց Ավագյանը։

Հավելենք, որ, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, ժամը 18․00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել