Եգոր Կարապետյան

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1976 թ. փետրվարի 17-ին։ 1999 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «Համազորային հրամանատարա-շտաբային, նախնական ռազմական պատրաստականության ուսուցիչ» մասնագիտությամբ, 2008 թ.-ին` ՀՀ ոստիկանության ակադեմիան` «Իրավագիտություն» մասնագիտությամբ, 2013 թ.-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ասպիրանտուրայի հայցորդ` «Իրավագիտություն» մասնագիտությամբ: 1994-1999 թթ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ունկնդիր: 1999-2000 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի դասակի հրամանատար:

2000-2001 թթ. Ներքին զորքերի ուղեկցող գնդի վաշտի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ: 2001-2006 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի սպա: 2006-2009 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի հետախուզության բաժնի ավագ սպա: 2009-2009 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա: 2009-2011 թթ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ:

2011-2016 թթ. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ: ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. հոկտեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լիովին թույլ կտան բացահայտել բալեր վաճառելու դեպքեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին: «Պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով: Խնդրում եմ մի անհանգստացեք»,-ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ եթե որև  մեկը փորձի բալեր գնել որևէ մեկից, Ճանապարհային ոստիկանությունը հնարավորություն ունի տեսախցիկներով տեսնել, թե ով է եղել տվյալ տրանսպորտային միջոցի ղեկին: Կարապետյանը տեղեկացրեց, որ կան բացահայտման այլ տարբերակներ ևս, որոնց մասին ճիշտ չհամարեց այս պահին բարձրաձայնել, վստահեցրեց՝ իրենց ստրատեգիան աշխատելու է: «Շատ զարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում այդ բալ վաճառելու խնդիրը եղել է, բայց հենց նույն Ֆրանսիայի փորձն ուսումնասիրելով, օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք արել, որ մեզ համար շատ ավելի հեշտ է նրանց հայտնաբերելը»,-եզրափակեց նա:
15:41 - 27 փետրվարի, 2020
Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

Վարորդական իրավունք ստացած 473 անձ հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում |armenpress.am|

armenpress.am: Վարորդական իրավունք ստացած 473 անձ 2019-ին հաշվառվել է հոգեբուժական և թմրաբանական բուժհիմնարկներում. նրանց վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած: Այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները: «Հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառվել է վարորդական վկայականներ ստացած 473 անձ, վարորդական վկայականները ճանաչվել են ուժը կորցրած, որոնցից 102-ը առգրավվել և հանձնվել են ՃՈ»,- ասաց Կարապետյանը: Նա վստահեցրեց՝ արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը որոշակիորեն տվել է իր դրական արդյունքը:
14:22 - 27 փետրվարի, 2020
ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում նվազել է 12-ով. ՃՈ պետ |armtimes.com|

ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում նվազել է 12-ով. ՃՈ պետ |armtimes.com|

armtimes.com: 2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 423 հազար 466 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, 2018 թվականի նույն ժամանակահատվածի 510 հազար 707-ի փոխարեն: Այս մասին այսօր ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: «Խախտումների արձանագրման կենտրոնի կողմից տեխնիկական միջոցներով 2019 թվականի առաջին եռամսյակում կայացվել է 323 հազար 107, իսկ 2018 թվականի առաջին 3 ամիսներին՝ 431 հազար 563: Ճանապարհապարեկային աշխատակիցների կողմից 2019 թվականին արձանագրվել է 99 հազար 359 խախտում, 2018 թվականի 75 164-ի համեմատ»,- նշեց Եգոր Կարապետյանը: Ոչ սթափ վիճակում վարորդների թիվը 2019-ի առաջին եռամսյակում եղել է 1624, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1346: Հայտնաբերվել է առանց համարանիշի 56 մեքենա, որը 51-ով ավելի է նախորդ տարվանից: 2019 թվականի առաջին 3 ամիսներին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 մեքենա՝ նախորդ տարվա 3067-ի համեմատ: «Բնակչությանը նաեւ շատ է հետաքրքրում, թե որքան մեքենա է ներկրվել եւ հաշվառվել այս տարի: 2019-ի ապրիլի 29-ի դրությամբ 32 հազար 119 մեքենա է հաշվառվել, որը 13 հազար 519-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2018 թվականի ապրիլի 29-ին հաշվառված է եղել 18 հազար 596 մեքենա: Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը 2019 թվականի առաջին եռամսյակում եղել է 937, որոնց հետեւանքով 63 զոհ եւ 1400 վիրավոր է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը եղել է 768՝ 75 զոհով եւ 1124 վիրավորով: Կարապետյանը նաեւ ասաց, որ «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է ներկայացրել, եւ մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել՝ 5000 դրամի չափով: «ՃՈ-ն երբ գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի եւ սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ եւ արդեն կտուգանվեն: 5000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը: Շարունակությունը՝ այստեղ
15:10 - 30 ապրիլի, 2019
2018-ին ՀՀ–ում տրանսպորտային միջոցներն ավելացել են 73 562-ով, դրանց 50%-ը երթևեկում է Երևանում. ՃՈ պետ |tert.am|

2018-ին ՀՀ–ում տրանսպորտային միջոցներն ավելացել են 73 562-ով, դրանց 50%-ը երթևեկում է Երևանում. ՃՈ պետ |tert.am|

tert.am: Երևան քաղաքում այսօր իրականում խնդիր կա և՛ կայանատեղերի, և՛ ընդհանրապես երթևեկության հետ կապված. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականին ՀՀ տրանսպորտային պարկն ավելացել է 38 260 տրանսպորտային միջոցներով, 2018 թվականին 73 562-ով, իսկ 2019 թվականին այս պահի դրությամբ 32 115 տրանսպորտային միջոցով: «Այս տրանսպորտային միջոցների գոնե 50 տոկոսն օգտագործվում է Երևան քաղաքում: Պարզ հաշվարկով տրանսպորտային միջոցով երկու տարի երեք ամսում 420 կմ տրանսպորտային միջոց գտնվում է Երևան քաղաքում, իսկ եթե դա վերածենք քառակուսի մետրի՝ մոտավորապես 110 հա տրանսպորտային միջոց միայն Երևանում է, իսկ եթե վերածենք դա հրդեհային նորմերը պահելուն, այսինքն` 15 քառակուսու փոխարեն լինի 24 քառակուսի մետր, նշանակում է՝ 170 հա Երևանում տարածք է պետք, որպեսզի Երևանում օգտագործվող տրանսպորտային միջոցները կայանվեն»,- ասաց ՃՈ պետը: Հարցին՝ հնարավոր չէ՞ կանգառում կայանելու մեկ րոպե թույլտվությունը դարձնել հինգ րոպե, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ կարելի է տասը րոպե էլ թույլատրել: «Պատկերացրեք, այսօր մենք տվել ենք մեկ րոպե, բայց երթևեկության հետ կապված նմանատիպ խնդիրներ են առաջացել, եթե ևս մեկ րոպե էլ ավելացնենք, խցանումները կրկնակի կլինեն»,- ասաց նա: Ի պատասխան հարցի, թե լուծումն ինչպես են պատկերացնում, նա ասաց, որ պետք է տրանսպորտային միջոցները կայանեն հատուկ հարմարեցված տեղերում կամ վճարովի կայանատեղերում: Դիտարկմանը՝ հաճախ տաքսու վարորդներն են այդ կայանատեղերում կանգնել, և թույլ չեն տալիս, որևէ մեկն այդտեղ կանգնի, Եգոր Կարապետյանը պատասխանեց, որ արդեն 2.5 տարի է՝ ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ մեծ ծավալի աշխատանք է կատարում տաքսիների կայանտեղիների հետ կապված:
12:55 - 30 ապրիլի, 2019