ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, հետևություններ կարվեն, որոշ դեպքերում կլինեն նաև իրավական հետևանքներ․ ԿԸՀ նախագահ

Ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, հետևություններ կարվեն, որոշ դեպքերում կլինեն նաև իրավական հետևանքներ․ ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապրիլի 10-ի արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ են նկատել և  հետևություններ կարվեն, իսկ որոշ դեպքերում կլինեն նաև իրավական հետևանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ի արտահերթ նիստում հաստատեց ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է  1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհավորեց նիստին ներկա ԿԸՀ աշխատակազմին՝ հանձնաժողովի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Իր ելույթում նա  կարևորեց   ընտրական համակարգի ստեղծման, կայացման ու զարգացման անցած ճանապարհը, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ միտված բարեփոխումները։ Նիստին հրավիրվել էին նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) ներկայացուցիչները։ ԿԸՀ զարգացման ռազմավարական պլանը նրանց հետ համագործակցությամբ է մշակվել։ ԿԸՀ նախագահը շնորհակալություն հայտնեց գրասենյակի ներկայացուցիչներին ընդգծելով, որ առանց գործընկերների աջակցության նախագիծը հնարավոր չէր լինի պատրաստել։ Վահագն Հովակիմյանը նիստում անդրադարձ կատարեց  նաև մարտի 30-ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններին հիշեցնելով, որ թե՛ Գյումրի, թե՛ Փարաքար համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։ «Այո՛, ընտրությունների ընթացքում բազմաթիվ թերություններ մենք նկատել ենք, և հետևություններ կարվեն, որոշ դեպքերում այդ թերությունները կունենան նաև իրավական հետևանքներ, բայց փաստը այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ  աշխատանքի մասին»,-ասաց ԿԸՀ նախագահը։ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհավորեց հանձնաժողովին՝ զարգացման ռազմավարական պլանի ընդունման առթիվ՝ ընդգծելով, որ սրանով ոչ միայն հանձնաժողովի տեսլականն է հաստատվում, այլև՝ զարգացման ուղղությունները», - նշված է հայտարարությունում։
18:15 - 10 ապրիլի, 2025
Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին

Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի  արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ այդ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հիմքում ընդունելով ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին 2025 թվականի ապրիլի 2-ի դիմումը, որը վավերացված է եղել նոտարական կարգով։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը պատգամավորական մանդատը վայր է դրել։
17:35 - 09 ապրիլի, 2025
Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 10 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ն վերահաշվարկել է 14/10, 14/01 և 14/11  թվով 3 ընտրական տեղամասերի արդյունքները, թիվ 31 ԸԸՀ-ն՝ 31/78, 31/22, 31/66, ինչպես նաև 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 7 ընտրական տեղամասերի արդյունքները։ Թիվ 14 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքներով որևէ կուսակցության կամ դաշինքի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել։ Թիվ 31 ԸԸՀ-ի իրականացրած վերահաշվարկի արդյունքները ստորև՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ  +4 քվե ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 0 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +1 քվե «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +2 քվե «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»+1 քվե «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +2 քվե «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +1 քվե «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ +1 քվե «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ +5 քվե
18:45 - 02 ապրիլի, 2025
Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին հանդես են եկել հայտարարությամբ

Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին հանդես են եկել հայտարարությամբ

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարաությամբ են հանդես եկել քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին: «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։ Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով: Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով»,- նշված է հայտարարության մեջ:
14:53 - 30 մարտի, 2025
Քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է․ ԿԸՀ

Քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է․ ԿԸՀ

Մարտի 30 Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի ունեցող ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավն ավարտվել է․ քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: Այս մասին հայտարարություն է տարածել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ «Հարգելի´ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ և դիտորդ գործընկերներ,քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։ Ընտրական օրենսգրքի իմաստով, նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։ Արգելվում է քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը: Ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում, այնպես էլ քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները: Տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում», - նշված է ԿԸՀ հայտարարությունում։
10:16 - 29 մարտի, 2025
Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերի մասին. ԿԸՀ

Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերի մասին. ԿԸՀ

Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝ նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, օտարերկրյա քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով, քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, փախստական ճանաչված անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
18:51 - 28 մարտի, 2025
ԿԸՀ-ն պարզաբանել է «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահի դիմումը՝ հայերենին չտիրապետող ընտրողների վերաբերյալ

ԿԸՀ-ն պարզաբանել է «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահի դիմումը՝ հայերենին չտիրապետող ընտրողների վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում ի պատասխան «Իմ հզոր համայնք» կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանի դիմումի՝ պաշտոնապես պարզաբանել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ըստ աղբյուրի՝ դիմումատուն առաջարկել է հայերենին չտիրապետող ընտրողներին դիտարկել որպես ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներ, և իրենց նկատմամբ ևս կիրառել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունենալու նորմը, այսինքն՝ քվեախցիկում այլ անձ օգնի նրանց քվեարկել։ «Հանձնաժողովն իր պարզաբանման մեջ հիշեցրել է, որ օրենսդիրն ընտրողի կողմից քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու կամ ինքնուրույն քվեարկելու հնարավորություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ եզրահանգումն արել է յուրաքանչյուր դեպքում կոնկրետ հանգամանքներին գնահատական տալով։ Հետևապես, որևէ հանգամանք ինքնին (այդ թվում՝ հայերենին չտիրապետելը)  չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ՝  Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով՝ ընտրողին քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ճանաչելու կամ ընտրողին որպես  քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող որակելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Նշվում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հարցը զեկուցելիս հավելել է, որ մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային կենտրոններում փակցված կլինեն պաստառներ, որոնց վրա կլինեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներն օտար լեզուներով (ռուսերեն և անգլերեն): Հետևաբար, հայերենին չտիրապետող ընտրողները կկարողանան օգտվել այդ պաստառներից։  
19:04 - 27 մարտի, 2025
Civic.am կայքը ներկայացրել է Գյումրիում թենկածուների վերաբերյալ վարկանշային սանդղակ՝ հիմնված անհայտ հարցման արդյունքների վրա

Civic.am կայքը ներկայացրել է Գյումրիում թենկածուների վերաբերյալ վարկանշային սանդղակ՝ հիմնված անհայտ հարցման արդյունքների վրա

ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով ընտրողների կամքի վրա ներգործելու փորձ.  «Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա։ ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:  Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցնում, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։ Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց  են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Հավելենք նաև, որ այս իրավախախտումը պատժվում է ՀՀ վարչական օրենսգրքի  40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Ակնկալում ենք, որ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը» կձեռնարկի քայլեր ապահովելու օրենքի պահանջների կատարումը»,- նշված է հրապարակման մեջ։ 
15:52 - 20 մարտի, 2025
Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Վիճակահանությամբ որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։   Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1 «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2 ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6 «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8 «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9
13:24 - 11 մարտի, 2025
Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին. ԿԸՀ

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին. ԿԸՀ

Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» «Իմ հզոր համայնք»  «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» «Ապրելու երկիր» կուսակցություն «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։   Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Ազգային առաջընթաց» կուսակցություն «Կայունություն» կուսակցություն։ Այսպիսով, առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։ Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացված է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։ Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։ Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։ Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։ Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։
19:28 - 10 մարտի, 2025