ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին. ԿԸՀ

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին. ԿԸՀ

Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» «Իմ հզոր համայնք»  «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» «Ապրելու երկիր» կուսակցություն «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։   Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Ազգային առաջընթաց» կուսակցություն «Կայունություն» կուսակցություն։ Այսպիսով, առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։ Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացված է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։ Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։ Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։ Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։ Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև։
19:28 - 10 մարտի, 2025
Գյումրիում ձևավորվելու է 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. ԿԸՀ

Գյումրիում ձևավորվելու է 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Հայտնել են ԿԸՀ-ից: Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ՝   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ և քարտուղար, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 27-ական նախագահ և քարտուղար, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 6-ական նախագահ և քարտուղար։ Նշենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար  Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մարտի 10-ից մինչև մարտի 12-ը` մինչև ժամը 18.00-ն: ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք։
18:28 - 06 մարտի, 2025
Գյումրիում և Փարաքարում առաջադրման գործընթացն ավարտվել է. որ կուսակցություններն ու դաշինքներն են առաջադրվել

Գյումրիում և Փարաքարում առաջադրման գործընթացն ավարտվել է. որ կուսակցություններն ու դաշինքներն են առաջադրվել

Այսօր՝ մարտի 5-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։ Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները Հայաստանի կոմունիստական կուսակցություն»` Վարդան Ղուկասյան, Ավետիս Առաքելյան, Լուսինե Անանյան: «Իմ հզոր համայնք» կուսակցություն` Ռուբեն Մխիթարյան, Վահե Կիրակոսյան, Սուսաննա Մկրտչյան: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»` Արտյոմ Թումանյան, Բարսեղ Տիլեվերյան, Աիդա Ղազարյան: «Ապրելու երկիր» կուսակցություն՝ Կարեն Մալխասյան, Հայկ Պողոսյան, Կալիպսե Ասատրյան: «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները՝ Մարտուն Գրիգորյան, Սվետլանա Ադամյան, Հովհաննես Գևորգյան: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ Արտյոմ Ղարաղազարյան, Գագիկ Ադամյան, Սեդա Խաչատրյան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները` Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան: «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ կուսակցությունները՝ Լևոն Բարսեղյան, Գայանե Գևորգյան, Անուշ Կարապետյան։   Փարաքար համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը․ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները` Վալոդյա Գրիգորյան, Օնիկ Ախվերդյան, Էմմա Թորոսյան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Լյուդվիդ Գյուլնազարյան, Կարապետ Արթենյան, Արաքսյա Վարդանյան։ «Ազգային առաջընթաց» կուսակցություն Դավիթ Մինասյան, Մարինե Աբրահամյան, Վարդան Ուզունյան։ «Կայունություն» կուսակցություն Գոռ Սարիբեկյան, Էմին Երիցյան, Արփենիկ Վարդանյան: ԿԸՀ-ն կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել է ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։ Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը  մարտի 10-ն է։ Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ին։ Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ կայքում հրապարակվելու են մինչև մարտի 13-ը։ Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։ Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ այստեղ։
19:16 - 05 մարտի, 2025
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Նշենք, որ մինչ այս պահը ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբ․ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով նախկին ԲՀԿ-ական, ապա անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը: «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Միասյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Կոմկուս»-ի ցուցակով: «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «ՀՅԴ», ԴՕԿ կուսակցությունները ևս մասնակցության ցանկություն են հայտնել։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակենմինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից  մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։ Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։ Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
16:20 - 20 փետրվարի, 2025
Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի 30-ին․ ԿԸՀ-ի պարզաբանումը

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի 30-ին․ ԿԸՀ-ի պարզաբանումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն, ինչի կապակցությամբ պարզաբանում է․ ««ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:  Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։ ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին»,- նշված է հայտարարության մեջ։ 
12:47 - 13 փետրվարի, 2025
Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Փարաքար համայնքում մարտի 30-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։  ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին համապատասխան որոշում է ընդունել։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մարտի 30-ի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ ժամանակացույցի՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են մինչև հունվարի 22-ը ներառյալ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև հունվարի 27-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման ժամկետ է սահմանվել մարտի 5-ից մինչև մարտի 10-ը, ժամը18:00-ն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
15:45 - 20 հունվարի, 2025
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ ԿԸՀ-ից նշում են, որ օգտագործվել են տեխնիկածրագրային միջոցներ, իրականացվել է ստորագրությունների վավերականության ստուգում, այդ թվում՝ ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ Վավեր ստորագրությունները կազմել է 52351։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
17:26 - 10 դեկտեմբերի, 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց
 |1lurer.am|

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց |1lurer.am|

1lurer.am: ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին: Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
10:31 - 03 դեկտեմբերի, 2024
ԿԸՀ-ն սկսել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

ԿԸՀ-ն սկսել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։ «ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։ ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։ Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:28 - 19 նոյեմբերի, 2024
Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը
 |aysor.am|

Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը |aysor.am|

aysor.am: Արտախորհրդարանական 4 ուժերի կողմից նախաձեռնված՝ Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը ասաց, որ ԿԸՀ–ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը կփոխանցի ԱԺ քննարկմանը։ Ղուկասյանի խոսքով՝ ԿԸՀ-ն մինչև նոյմբերի 14-ը ժամկետ ունի, որի ընթացքում քաղաքացիները կարող են դեռևս օնլայն միանալ ստորագրահավաքին։ Անուհետև մեկ ամիս ժամկետում կստուգվի ստորագրությունների վավերականությունը՝ հավաստիանալու, որ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք։ Այս ամենից հետո ԿԸՀ-ն կկայացնի ստորագրությունների վավերականացումը հաստատելու վերաբերյալ որոշում։ Որոշումը ստանալուց հետո նախաձեռնող խումբը Հանրաքավեի մասին օրենքով սահմանված կարգով կշարունակի իր գործունեույթունը և արդեն նախագիծը կներկայացվի ԱԺ։ Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», ավելի վաղ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումներ են նախաձեռնել ԱԺ-ում։
12:35 - 07 նոյեմբերի, 2024