Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել
 |hetq.am|

Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել |hetq.am|

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարարներին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին բացասական եզրակացություն է տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնը եզրակացրել է, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած բիտումի և քսայուղերի գործարանը կառուցվել է մի շարք խախտումներով և նախատեսվող գործունեությունը անվտանգ չէ շրջակա միջավայրի համար։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը «Արմօյլ» ՓԲԸ-ն ՇՄՆ փորձաքննական կենտրոն էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին։ Կենտրոնը եզրակացությունը տվել է երկու ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին։  Ըստ փորձաքննական կենտրոնի եզրակացության՝ նախատեսվող գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպանական գոտիների համար սահմանված նորմերը։ Համաձայն հաշվետվության՝ մոտակա բնակելի տունը գտնվում է 140 մետր հեռավորության վրա, ճանապարհը՝ 74, իսկ 49 և 59 մետր հեռավորության վրա առկա են այգիներ։ Մինչդեռ ըստ քաղաքաշինական նորմերի՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպանական գոտի, բիտումային տեղակայանքների համար՝ 300 մ, իսկ անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուծիկ նավթամթերքների համար՝ 500 մետր սանիտարապաշտպանական գոտի։ Փորձաքննական կենտրոնը խնդրահարույց է համարել նաև նախատեսվող գործունեության ընթացքում ծծմբի երկօքսիդի արտանետման քանակությունը, ինչն ըստ հաշվետվության՝ անխուսափելիորեն բացասական ազդեցություն է թողնելու հարակից տարածքների վրա և մեծացնելու է թափվող անձրևների թթվայնությունը։ ՇՄԱԳ հաշվետվությամբ նաև ներկայացված չի եղել բնական գազի այրումից առաջացող ածխածնի երկօքսիդի և մրի արտանետման և ցրման հաշվարկները։ Փորձաքննության ընթացքում կտարված հաշվարկը ցույց է տվել, որ բնական գազի այրումից տարեկան արտանետվելու է 790 տ ածխածնի երկօքսիդ, ինչի մասին «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության մեջ չի նշվել։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:50 - 25 նոյեմբերի, 2024
Կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում․ ՄՕԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին

Կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում․ ՄՕԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին

ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը Փարիզ-2024-ի շրջանակներում նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական հանրությանը՝ կոչ անելով, հավատարիմ մնալով օլիմպիզմի վեհ գաղափարներին, ջանքեր ներդնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։ Նամակում Ծառուկյանը շեշտել էր, որ այս պահին երկու պետությունները գտնվում են խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի փուլում, և փաստացի պատանդի կարգավիճակով պահվող գերիների ազատումը կօգներ խաղաղության գործընթացին և կկայունացներ իրավիճակը մեր տարածաշրջանում։ Ծառուկյանի նամակին ի պատասխան արդեն ստացվում են առաջին արձագանքները։ Ներկայացնում ենք հատված Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի պատասխան նամակից, որտեղ նա, ընդգծելով ՄՕԿ քաղաքական չեզոքությունը, ասում է. «Հարգելի պարոն Նախագահ. Շատ շնորհակալություն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակի համար։ Ինչպես դուք գիտեք, ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է, և մեր մտքերն ու զգացմունքները մնում են անմեղ զոհերի և մարդկանց հետ, ովքեր տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ամբողջ աշխարհում։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվեց Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և մեր շարունակական կոչերով՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը շանս տրվի։ Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»։ Շնորհակալություն Ձեզ՝ ըմբռնման և համագործակցության համար։ Անկեղծորեն Ձեր՝ Թոմաս Բախ ՄՕԿ-ի նախագահ»։
13:58 - 30 հուլիսի, 2024
Կոչ եմ անում գործադրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին

Կոչ եմ անում գործադրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ: «Փարիզ - 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարների հաստատմանը, հիմք է դնում երկարատև խաղաղության գործընթացների և փրկում հազարավոր կյանքեր։ Իմ երկիրը՝ Հայաստանը, վերջին տարիներին անցավ արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով։ Այսօր, պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։ Որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես իմ կոչն ու հորդորն եմ ուղղում իմ միջազգային գործընկերներին և Միջազգային օլիմպիական շարժման բոլոր ջատագովներին։ Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։ Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով։ Սա արդարության և համակեցության համաշխարհային շարժում է, և մենք այս քայլով կարող ենք մեր շարժման ընդհանուր հաղթանակը գումարել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։ Մեծ հույսով և հավատով դեպի մեր ընդհանուր ապագան, Գագիկ Ծառուկյան ՀԱՕԿ նախագահ»,- նշել է նա:
14:18 - 29 հուլիսի, 2024
Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ

Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից նախատեսվում է բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր: Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանության տելեգրամյան ալիքը: Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից հօգուտ Հայաստանի նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9177/10.000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի նաև 1.286.545.113 ՀՀ դրամ:  
09:10 - 02 հուլիսի, 2024
«Ծառուկյանի հետ քաղաքական հարց չենք քննարկել, ընտանեկան հանդիպում էր՝ մայր, թոռ, զավակ, հարս»․ Բագրատ սրբազան
 |aravot.am|

«Ծառուկյանի հետ քաղաքական հարց չենք քննարկել, ընտանեկան հանդիպում էր՝ մայր, թոռ, զավակ, հարս»․ Բագրատ սրբազան |aravot.am|

aravot.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարակում՝ կառավարության նիստին զուգահեռ։ Լրագրողների հետ ճեպազրույցում շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նպատակով է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ «Ժպիտների քաղաք հիմնադրամին իրենք մեծ աջակցություն են ունեցել, հատկապես Ծառուկյան հիմնադրամը, եւ բավական մտերմություն ենք ունեցել այս ընթացքում։ Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով մենք դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել մեր Տավուշի եւ Լոռու շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Արդեն նախապես մենք մեկ օր առաջ խոսել էինք այդ մասին գրասենյակի միջոցով, եւ երեկոյան գնացինք այցելելու, որ իմանանք՝ ինչ են ծրագրում։ Եվ իրենք շատ հետաքրքիր կերպով են մոտեցնում, թիրախային»,- ասաց նա։ Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ընտանիքի անդամներն էին՝ մայր, թոռ, զավակ, հարս, մեծ ընտանեկան հանդիպում էր։ Եթե խոսել ենք, լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետեւ ընտանիքում էր խոսակցությունը»։ Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ևս անդրադարձել էր հանդիպմանը՝ նշելով, որ Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը։ 
12:11 - 30 մայիսի, 2024
Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է տելեգրամյան  ալիքներից մեկով երեկ տարածված տեղեկությանը, թե տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը, և Ծառուկյանը մերժել է Սրբազանի խնդրանքը՝ միանալ շարժմանը, բերելով ինչ-որ պատճառաբանություններ։ «Պաշտոնապես պետք է արձանագրեմ, որ բացառությամբ այդ «տեղեկատվության» առաջին մասի, մնացածը հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը։ Գագիկ  Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Իսկ ինչպես հայտնի է, հայկական հյուրընկալության կանոնների համաձայն՝  ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել աշխատանքային, առավել ևս՝ քաղաքական հարցեր։ Սակայն մի փոքր բացելով հանդիպման փակագծերը ասեմ, որ Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը։ Ի դեպ բարեգործական հիմնադրամի աշխատակազմի և թիմակիցների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպման տեսանյութն առկա է։ Եվ վերջում, զուտ ժամանակագրորեն այդ «տեղեկատվությունը» տարածվել է այն ժամանակ, երբ ընթրիքը դեռ ընթացքի մեջ էր։ Սա ևս մի փոքր, բայց կարևոր  դետալ է առ այն, որ տեղեկությունը, մեղմ ասած, լիարժեք չէ»,-գրել է Տոնոյանը։
09:25 - 30 մայիսի, 2024
Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին

Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։ «Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն անվտանգություն և ժողովուրդների համար բարեկեցություն։ Ես ունեցել եմ և ունենալու եմ բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ՝ տարբեր մակարդակի պետական, քաղաքական, հանրային գործիչների հետ, որտեղ դարձյալ խոսելու ենք բաց, իրար տալու ենք դժվար հարցեր, փորձելու ենք լսել իրար, հասկանալ իրար։ Իմ բոլոր հանդիպումներում ես այս հարցադրումը անում եմ. եթե մենք ուզում ենք լինել դաշնակիցներ, ուզում ենք վերականգնել մեր հարաբերությունները, ուզում ենք իրար օգտակար լինել, ապա պետք է դա արձանագրենք ու սկսենք գրագետ աշխատել։ Բոլորն էլ այսօր մտահոգ են, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա հայը կոտրված է, չունի նախկին հպարտությունը և սա մեր ժողովրդին սազական վիճակ չէ։ Մենք լուրջ հնարավորություններով, լուրջ պատմությամբ ազգ ենք, ու ճիշտ աշխատելու դեպքում շատ արագ մեր մեջքը կարող ենք ուղղել»,- ասված է հրապարակման մեջ։
17:38 - 17 փետրվարի, 2024
Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է: «Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը: Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար: Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:14 - 30 հունվարի, 2024
Չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել. պետք է մի հարց պարզենք՝ մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ. Գագիկ Ծառուկյան

Չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել. պետք է մի հարց պարզենք՝ մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին ամիսներին հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են մի շարք գաղափարներ։ Նա վստահ է, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում։ Ծառուկյանը ներկայացրել է, թե որոնք են այդ գաղափարները։ «1. Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։ 2. Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։ 3. Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։ 4. Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։ 5. Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ։ 6. Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։ 7. Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք թե´ մենք, թե´ Ռուսաստանը։ 8. Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։ 9. Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։ 10. Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու»,- Facebook-ում գրել է ԲՀԿ առաջնորդը։
11:41 - 23 հունվարի, 2024
«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը»
 |aravot.am|

«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացության մեջ առաջին անգամ արձանագրվել է պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղելիության հետեւանքը» |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանը։ Նշենք, որ Հայկուհի Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն էր նախորդ 4 տարիներին, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Հայկուհի Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ուզում է ներկայացնել 4 հաջողության պատմություն։ «Հաջողության պատմություն առաջին՝ ներդրված եւ արդյունավետ կիրառված բարեվարքության ստուգման համակարգը, որը դատավորին, դատախազին, հակակոռուպցիոն քննիչներին պաշտոնի նշանակելուց առաջ ապահովում է աշխատանքային գործունեության, նախկին, ներկա հարստության եւ կապերի ուսումնասիրությունը, համոզում է, որ նրանք չեն օգտագործել իրենց անձնական կապերն իրեն օգտին կամ իրենց օգտին որոշումների կայացման ու հարստացման համար։ Այս տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից տրված մոտ 1000 եւ ավելի եզրակացությունները որոշումների կայացման այնպիսի սխեմա ու ազդեցություն են ապահովել, որ նույնիսկ հանրապետության նախագահի առարկությունների հիման վրա դատավորների թեկնածուները հանվել են նշանակման ենթակա ցուցակներից»,- ասաց նա։ Երկրորդ հաջողության պատմությունը, Հայկուհի Հարությունյանի խոսքով, հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակն է։ «Հաջողության պատմություն երրորդ՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանում ընդունվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագիրքը։ Հաջողության պատմություն չորրորդ՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթաժողովի ընթացքում հանձնաժողովի գործունեությունն ու ջանքերն արժանացել են շնորհակալության։ Իսկ ի՞նչ է տեսել ՀՀ քաղաքացին կամ ի՞նչ է փոխվել նրա կյանքում։ Փաստեր, որոնք ուղղակի ազդեցություն են ունեցել ՀՀ քաղաքացու կյանքի որակի փոփոխության վրա։ Քաղաքացին տեսել է, որ ՀՀ-ում պետական պաշտոնի եւ բիզնես գործունեության համատեղումն անթույլատրելի է։ Առաջին անգամ ՀՀ-ում հանձնաժողովն իրավական գնահատական է տվել այս երեւույթին, որը նաեւ իրավական հետեւանք է առաջացրել պաշտոն զբաղեցնող սուբյեկտների համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:47 - 06 դեկտեմբերի, 2023
«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան

 |factor.am|

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան |factor.am|

factor.am: «Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։  «Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, թե գործով 53 հազար անձի հարցաքննել են, որևէ մեկը չի հայտնել, թե Ծառուկյանն իրենց կաշառք է տվել, բայց  քննիչները հիմնվել են մեկ անձի՝ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի և նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված փաստաթղթի վրա։ «Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, մի Վազգեն Պողոսյան։ Եթե կա, թող դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Կամ՝ 171 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես համբերատար լսում եմ, համբերատար, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
15:47 - 27 նոյեմբերի, 2023
Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, դրա վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ծառուկյանի փաստաբանական թիմը։   Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից որպես ապօրինի գույք պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերված մեծածավալ նյութերը Ծառուկյանին են տրամադրվել հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:   «Անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»,- նշվում է հայտարարության մեջ։   2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը հոկտեմբերի 10-ին վարույթ է ընդունվել: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ է ներկայացված նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքի՝ 348 մլն 194 հազար դրամի, զիջված պահանջի իրավունքի գումարի՝ շուրջ 33 միլիոն դրամի, 10 անշարժ գույքի (որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեքի, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունքի, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումարի՝ շուրջ 16.8 մլրդ դրամի նկատմամբ։
21:16 - 23 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ: Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել: Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ: Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 79 անշարժ գույք. 42 տրանսպորտային միջոց. Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ. Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ. 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր. 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք. 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ. 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար: Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:44 - 23 նոյեմբերի, 2023
Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում․ Գագիգ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  հանդես է եկել հայտարարությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինն ամիս տևող տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն այսօր անցել է լայնամասշտաբ հարձակման խաղաղ Արցախի նկատմամբ։ Սա իր անմարդկայնության աստիճանով միջազգային հանրության և միջնորդների նկատմամբ աննախադեպ արհամարհանքի դրսևորում է։ Սա մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին։   Սա ցեղասպանության փորձ է` ռմբակոծել խաղաղ քաղաքներն ու գյուղերը, հատկապես շրջափակման պայմաններում։   Պետք է շտապ դադարեցնել ռազմական ագրեսիան։ Արցախյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն միջնորդների ներգրավմամբ խաղաղ բանակցությունների միջոցով և մեծապես Ռուսաստանի միջնորդությամբ` որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի։   Հնարավոր չէ կոտրել Արցախի ժողովրդին, և ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահները կկատարեն իրենց պատմական առաքելությունը։ Աստված պահապա՛ն Արցախին և մեզ բոլորիս։
18:40 - 19 սեպտեմբերի, 2023