Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար նախատեսվում է հեշտացնել դատավոր դառնալու կարգը

 |armenpress.am|

Գիտական աստիճան ունեցող իրավաբանների համար նախատեսվում է հեշտացնել դատավոր դառնալու կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Պահանջը՝ առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու, սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել: Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել խորհրդարանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
19:37 - 02 հունիսի, 2020
Մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում, ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը․ Արման Բաբաջանյան

Մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում, ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը․ Արման Բաբաջանյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն  ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել։ Դրանց համաձայն Հայաստանում  բնական գազի գնաճը կկազմի 4․5 տոկոս։   Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց․ «Ըստ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի առաջարկի գազի գինը սպառող քաղաքացիների համար չպետք է թանկանա։  «Գազպրոմ Արմենիա» -ն իր ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդերի համար, չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյուքնում գազը նրանց համար կտրուկ, շուրջ 36 տոկոսով կթանկանա։ ՀԾԿՀ-ն ,սակայն,  առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունները։ Իր հայտում «Գազպրոմ Արմենիա» -ն ներկայացրել է մի քանի այլ փոփոխություններ ևս, որոնց ընդունման դեպքում գազը սպառողների համար միջինում 11 տոկոսով   կբարձրանա։ Այսպիսով, մենք հերթական անգամ կանգնում ենք սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով  է բարձրանալու գազի սակագինը։ Խնդիրը սակագնի բարձրացման փաստն է ՝ ինքնին, որովհետև այդ թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների՝ այդ թվում գազի էական էժանացման դեպքում։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը ։ Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է , որն ակնհայտորեն ունի ոչ թե  տնտեսական , այլ բացառապես  քաղաքական բաղադրիչ։ Ռուսաստանի համար գազի գինը միշտ եղել է քաղաքական լծակ, այդպիսին է  նաև այսօր։ Ընդ որում, ամեն անգամ  գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի նման այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում՝ 2013 թվականին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է, որ Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհէ հաստատել Հայաստանում, այդ թվում գազասպառման համակարգի նկատմամբ։ Մենք այսօր, գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար։ Այս արատավոր իրավիճակներից միակ ելքը այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, ինչը բարդ, սակայն անխուսափելի գործընթաց է։ Սա հրամայական է, այլևս, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարց։ Ակնհայտ է սակայն, որ մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում։ Ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը։
13:24 - 02 հունիսի, 2020
Դատական համակարգը կայացրել է նախկին իշխանություններին հաճո հերթական վճիռը․ Արման Բաբաջանյան

Դատական համակարգը կայացրել է նախկին իշխանություններին հաճո հերթական վճիռը․ Արման Բաբաջանյան

Ազգայի ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Այսօր Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։ Սա հերթական դատական վճիռն է, որը մեր դատական համակարգի ախտորոշման արտահայտություններից է։ Մեր բարձրաձայնումներն ու ահազանգերը, որ դատական համակարգի ներկայացուցիչների մեծ մասը շարունակում է գտնվել նախկին իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ, անհիմն չեն։ Այսօրվա դատական վճիռը կայացրած դատավոր Խանդյանը Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ–ական Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի փեսան է և դրանով ամեն ինչ ասված է։ Ակնհայտ է, որ նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի ազգականը չէր կարող Քոչարյանի վերաբերյալ այլ վճիռ կայացնել։ Խնդիրը սակայն ամենևին Քոչարյանի առողջական վիճակը չէ։ Եթե նա իսկապես խոցելի խմբում է և կալանավայրում գտնվելը կարող է վտանգել նրա առողջությունը, ամեն ինչ իրավաչափ է։ Սակայն այս դեպքում խախտվում է սոցիալական արդարադատությունը, քանի որ Քոչարյանի տարիքի ու զանազան հիվանդություններ ունեցող տասնյակ կալանավորներ շարունակում են գտնվել ազատազրկման վայրերում։ Հետևաբար եթե կալանավորներից մեկի, տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է ազատազրկման մեղմացման այս ռեժիմը, նույնը պետք է կիրառվի նաև համանման վիճակում գտնվող այլ կալանավորների նկատմամբ։ Դա սակայն տեղի չի ունեցել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, որի համար հիմք են հանդիսացել ոչ թե Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, այլ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված գործոնները։ Դատական համակարգը կայացրել է նախկին իշխանություններին հաճո հերթական վճիռը, ինչը լրացուցիչ անգամ գալիս է վկայելու դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման կենսական անհրաժեշտությունը։ Առանց վեթինգի իրականացման մենք շարունակելու ենք դատական համակարգից ստանալ նման վճիռներ, որոնք սպասարկելու են ոչ թե ՀՀ քաղաքացու ու արդարադատության, այլ նախկին իշխանությունների քաղաքական և այլ շահերը։
18:37 - 29 մայիսի, 2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 23-ին կայացած հերթական նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որը մանրամասնորեն քննարկվել էր հանձնաժողովի նախորդ նիստերի ընթացքում: ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ մայիսի 25-ը, պայմանավորված հիմնական զեկուցողի բացակայությամբ: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ է կազմակերպվել դատական ոլորտի ներկայացուցիցների հետ:
19:24 - 23 մայիսի, 2020
Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան
 |pastinfo.am|

Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան |pastinfo.am|

pastinfo.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պատրաստվում է վեթինգի դիմադրական շարժում ստեղծել։ «Փաստինֆո»-ն զրուցել է պատգամավորի հետ ու փորձել ճշտել, թե ովքեր են շարժման անդամները և ինչպես են պատրաստվում դատական համակարգի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն հավաքագրել։ -Պարոն Բաբաջանյան, հայտարարեցիք, որ դատական համակարգի նվիրյալ ներկայացուցիչների հետ պատրաստվում եք վեթինգի դիմադրական շարժում ստեղծել, ովքե՞ր են Ձեր նախաձեռնած շարժման անդամները, կարո՞ղ եք թվել նրանցից մի քանիսի անունները։ - Այդ նախաձեռնության մասին իմ հայտարարությունից հետո ինձ դիմել են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, այո, նաև դատական համակարգի ներկայացուցիչներ։ Քանի որ դեռևս չունեմ նրանց անունները հրապարակելու համաձայնություն, այս պահին չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել։ Բայց ասեմ, որ վստահ եմ՝ նախաձեռնությունը կլինի բազմամարդ ու բազմաշերտ, քանի որ դրա առջև դրված նպատակներն առնչվում են թավշյա հեղափոխության ամենահիմնական հռչակումներից մեկին՝ երկրում արդարության ու արդարադատության վերականգմանը և հաստատմանը։ Իսկ հեղափոխությանը մասնակցել են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Հետևաբար, կարծում եմ, որ մենք մեր նախաձեռնությամբ, ըստ էության, ներկայացնում ենք մեր քաղաքացիների մեծամասնության պահանջը, քանի որ հեղափոխությունը մեծ չափով տեղի է ունեցել առաջին հերթին երկրում խարխլված, ոտնահարված արդարությունը վերականգնելու համար։ Այնպես, որ մոտ ապագայում հանրությունը կտեղեկացվի մեր նախաձեռնության բոլոր անդամների մասին։ -Ըստ էության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված իրականացնել այն գործառույթները, որոնք պատրաստվում է իրականացնել Ձեր նախաձեռնած շարժումը։ Արդյո՞ք հանձնաժողովի աշխատանքներից դժգոհությունն է պատճառ հանդիսացել, որ ինքներդ եք որոշել ստեղծել համանման գործառույթներ իրականացնող շարժում։ - Ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այլ նաև բազմաթիվ այլ պետական կառավարման մարմիններ, գերատեսչություններ անցած երկու տարիներին պետք է զբաղվեին նրանով, ինչով ցանկանում ենք զբաղվել մենք։ Եվ այդ իմաստով, այո, պետական կառավարման մարմինները, իրավապահ կառույցները տապալել են այդ խնդիրը։ Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական համակարգում համալիր բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ դրա շրջանակներում պետք է տեղի ունենա դատավորների համատարած վեթինգ։ Սակայն անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկրի ղեկավարին այդ հանձնարարականի կատարման մասին զեկուցելու փոխարեն, նրան ներկայացրեց այն հիմքերը, թե ինչու հնարավոր չէ վեթինգ իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների։ Դա վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերն ու ակնկալիքները։ Բայց եթե իշխանությունը չի ցանկանում կատարել այդ բարեփոխումները, չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ։ Հակառակը՝ պետք է ձևակերպել ու ներկայացնել հանրության մեծամասնության այդ պահանջը ու իշխանություններին բոլոր հնարավոր միջոցներով դրդել կատարել իրենց իսկ տված խոստումները։ Այլապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, մենք վերջնականապես տանուլ կտանք հեղափոխությունը, որովհետև դրա ամենամեծ դիմադրությունը գտնվում է հենց դատական համակարգում։  
20:50 - 19 մայիսի, 2020
Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ.Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ: Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո և մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որևէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաև հնարավոր ռիսկերի մասին):»
09:57 - 18 մայիսի, 2020
Արման Բաբաջանյանին չեն գոհացնում դատական համակարգի նախատեսվող բարեփոխումները |armenpress.am|

Արման Բաբաջանյանին չեն գոհացնում դատական համակարգի նախատեսվող բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ իշխանությունը, դատական համակարգում համատարած վեթթինգ չկատարելով, ձախողելու է համակարգի առողջացման գործընթացը, ինքնամաքրման շանս տալը սխալ է:  Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 12-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ուղիղ եթերում քննարկմանը՝ դատական համակարգի բարեփոխումների՝ վեթթինգի և ապօրինի ծագման գույքի բռնագանձման թեմայով:  «Երեկվանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցյալ տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները, նույն այն դատավորները, որոնք մինչև օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ: Ու ստացվում է, որ շարքային քաղաքացին շարունակելու  է իր հարկերից վճարել այս հանցագործ դատավորներին, ավելին՝ պարզ դարձավ, որ որոշել եք նրանց աշխատավարձերը բարձրացնել»,-ասաց Բաբաջանյանը: Պատգամավորին չեն գոհացրել նախատեսվող բարեփոխումները, կարծում է, որ դատավորների՝ ոչ համատարած վեթթինգը արմատական առողջացման չեն բերի:  Նրա կարծիքով՝ հանուն նաև դրանց փոփոխության է տեղի ունեցել հեղափոխությունը: Նա կարծում է, որ այդ առանցքային ոլորտում հեղափոխությունը պարտություն կկրի: 
11:55 - 12 մայիսի, 2020
Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

Հայաստանը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից որպես բաժնետեր օգուտներ է ուզում ստանալ․ Սուրեն Պապիկյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց, թե Հայաստանը որպես համասեփականատեր պատկերացում ունի՞, թե ինչ է ուզում Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունից: Այս ձեռնարկությունը Չինաստանի Շանսի նահանգի Դաթուն քաղաքում է գործում, հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանը որպես համասեփականատեր, որպես բաժնետեր ունենա օգուտներ, մեր բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ»,-արձագանքեց նախարար Պապիկյանը: Նախարարի խոսքով` Հայաստանն ավելի առարկայական բանակցություններ է սկսել չինական կողմի հետ` արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ շուկաներ արտահանելու համար: «Մինչև համավարակը նման պրոցես էինք սկսել, այն հիմա կանգ է առել, համավարակից հետո կվերսկսենք պրոցեսը»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Պատգամավորը նաև հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքներով` հիշեցնելով, որ այն վերազինման նպատակով 130 օրով դադարեցնելու է աշխատանքը։ «Որքա՞ն ներդրում է անհրաժեշտ վերազինման համար»,- հարցրեց Բաբաջանյանը: «Ատոմակայանի կանգը պլանավորած խնդիր է, որտեղ արտառոց բան չկա, վերազինման համար է, և դեռ նախորդ տարվանից պարզ է եղել, որ ատոմակայանը կանգ է առնելու է: Էնեգետիկ բալանսում հաշվարկները կատարված են, և որևէ խնդիր չենք ունենա կանգի պարագայում»,-ասաց Սուրեն Պապիկյանը: Խոսելով ատոմակայանի ֆինանսավորման մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը և բանակցում է գործընկերների հետ` նախկինում ունեցած համաձայնագիրը, որն ավարտվել էր, չերկարացնելու շուրջ:
11:30 - 07 մայիսի, 2020
Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

Պատգամավորը բյուջեի փոփոխման նախագծում ԱԺ լիազորության անհիմն կրճատում նկատեց. նախարարն արձագանքեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագծով խորհրդարանի կարևոր լիազորություն է չարդարացված կերպով կրճատվում: Նա նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 27-ի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: Բաբաջանյանը նկատեց, որ օրինագծի քաղաքական բաղադրիչն առնչվում է խորհրդարանի լիազորություններին: «Առաջարկվող նախագծով, ըստ էության, խորհրդարանից վերցվում է կարևորագույն լիազորություններից մեկը՝ գործադիր իշխանության ծախսերը վերահսկելու լիազորությունը: Կառավարության դրդապատճառներն էլ հասկանալի են, գործադիրն այս լիազորությամբ ցանկանում է ավելի ճկուն և օպերատիվ գործելու հնարավորություն ստանալ: Դա կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում, սակայն դա ԱԺ-ին վերահսկողական գործառույթից զրկելու բավականին անհամոզիչ և թույլ հիմնավորում է»,-ասաց նա: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ վերահաստատելով, որ առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում ԱԺ-ի իրավասությունների նկատմամբ և չի էլ կարող արվել: «Խոսքն ընդամենը կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանն է վերաբերվում՝ որոշակի սահամանափակման պայմաններում: Բայց նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է ԱԺ-ի կողմից ընդունված և գործող օրենքներով, քանի որ դրանց հիման վրա է ձևավորված բյուջեի մասին օրենքը: Եվ մտածել,որ եթե վերաբաշխման համար տրված է որոշակի ազատություն, դա նշանամում է, որ վերջ, կարծում եմ, որ առնվազն չափազանցված է»,-նշեց նախարարը:
17:43 - 28 ապրիլի, 2020
Լավրովի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ Հայաստանի նկատմամբ. Արման Բաբաջանյան |lragir.am|

Լավրովի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ Հայաստանի նկատմամբ. Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Պարոն Բաբաջանյան, ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորության հետ կապված։ Որքանո՞վ են այն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին։   Լավրովի հայտարարությունները չեն համապատասխանում հարաբերությունների ոչ միայն դաշնակցային, այլ նաև սովորական որակին։ Դրանք անթույլատրելի ու դատապարտելի են մի պետության արտգործնախարարի կողմից, որը Հայաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցություն, որը միևնույն տնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքում է գտնվում Հայաստանի հետ։ Լավրովը, ըստ էության, ուղիղ տեքստով ասում է, թե քանի որ Հայաստանը իրավական գործընթացներ է հարուցել մեր երկրում գործող ռուսական ընկերությունների դեմ, Ռուսաստանը ի պատասխան թանկացնում է գազի գինը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ շանտաժ Հայաստանի նկատմամբ։ Ընդ որում՝ Լավրովի հայտարարությունը գործնականում նաև միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Բանն այն է, որ Հայաստանի իրավապահ մարմինները իրավական գործընթացներ են սկսել մեր երկրում գործող ռուսական ընկերությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու»  նկատմամբ, քանի որ այդ ընկերությունները տարիներ, տասնամյակներ շարունակ գործել են հանցավոր սխեմաներով, Հայաստանի նախկին իշխանությունների հետ կոռուպցիոն մեխանիզմներով, նրանց սահմանած կանոններով։ Դա լայն իմաստով ռուսական բիզնես կուլտուրայի մաս է, այդպես են գործում ռուսական ընկերություններն ամենուր, որտեղ դա թույլ են տալիս տեղի իշխանությունները։ Հիմա Հայաստանում հաստատվել է օրինական իշխանություն, որը բոլորին, այդ թվում՝ ռուսական ընկերություններին ցանկանում է բերել օրինական, իրավական դաշտ։ Իսկ Լավրովը գործնականում ասում է՝ քանի որ մեր ընկերություններին թույլ չեք տալիս գործել օրենքից դուրս, մենք թանկացնում ենք գազը։ Սա, կրկնում եմ, անթույլատրելի, դատապարտելի մոտեցում է Ռուսաստանի կողմից, ինչին Հայաստանի իշխանությունը պետք է համարժեք պատասխանի։ Ինչ վերաբերում է գազի գնին, ապա Ռուսաստանը իրեն թույլ է տալիս նման՝ ըստ էության ցինիկ վերաբերմունք, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունների թեթև ձեռքով ստացել է խայտառակ գազային համաձայնագրեր ու ամենակարևորը՝ Հայաստանի գազի սպառման ներքին ցանցը, որն ամբողջությամբ տրվել է «Գազպրոմին»։ Ահա այդ արտոնյալ պայմաններն ունենալով է, որ Ռուսաստանն իրեն թույլ է տալիս մտածել Հայաստանին մատակարարվող գազի գինը թանկացնելու մասին, այն դեպքում, երբ ողջ աշխարհում բոլոր էներգակիրների, այդ թվում՝ գազի աննախադեպ գնանկում է արձանագրվում։ Նշեցիք, որ գազային ոլորտում ստեղծված իրավիճակը պայմանավորված է նախկին իշանությունների օրոք կնքված համաձայնագրերով, այսինքն՝ կառավարությունը դրանք ժառանգություն է ստացել։ Դուք այդ համաձայնագրերը վերանայելու հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Այո, գործող իշխանությունը դա ժառանգություն է ստացել, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե պետք է համակերպվել դրա հետ ու չմտածել այդ համաձայնագրերը վերանայելու մասին։ Հասկանալի է, որ դա բավական բարդ գործընթաց է, առնչվում է միջպետական հարաբերությունների բարդ բաղադրիչների հետ։ Սակայն, կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր արտահայտությունը պետք է գտնի նաև այս ոլորտում։ Որովհետև եթե մենք իրապես հեղափոխական քայլեր չենք կատարում բոլոր ասպարեզներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ, միջպետական հարաբերություններում, նշանակում է՝ հեղափոխությունն ընդամենը գեղեցիկ լոզունգ է։ Հեղափոխությունից հետո անցել է երկու տարի, սակայն նույն հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունն իր արտահայտությունը չի գտել։ Իմ գնահատմամբ՝ այսօր հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամում, ինչի վկայությունն է նույն Լավրովի հայտարարությունը։ Նաև մենք ենք թույլ տվել իրավիճակ, որում հնարավոր է նման հայտարարություն։ Որովհետ մենք շարունակել ենք նախկին իշխանությունների այն քաղաքականությունը, որը գործնականում ստորադասում էր Հայաստանի շահը Ռուսաստանի շահին։ Հենց այդ մոտեցման վկայությունն է այն իրողությունը, որ մենք շարունակում ենք անդամակցել ԵԱՏՄ-ին՝ գործնականում դրանից չստանալով որևէ առարկայական օգուտ։ Եթե մենք անդամակցում ենք միասնական տնտեսական տարածության, որում, սակայն, չեն գործում միասնական գներ տնտեսության համար առանցքային համարվող էներգակիրների համար, ապա մեր անդամակցությունն իրականում անիմաստ է։ Եթե խոսքը ազատ առևտրի ռեժիմի մասին է, ապա մենք ազատ առևտրի համաձայնագրեր ունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ, այսինքն՝ մենք կարող ենք ազատ առևտուր իրականացնել առանց ԵԱՏՄ-ին անդամակցության, առանց այդ վերպետական կառույցին մեր ինքնիշխանությունը զիջելու։ Ես ինչպես հեղափոխությունից հետո, այնպես էլ այսօր համարում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրականում ունեն մեծ, չօգտագործված ներուժ, որը, սակայն, մենք չենք իրացնում, չենք իրացնում առավելապես այն պատճառով, որ առաջնորդվում ենք նախկինից եկող ստերեոտիպերով ու մոտեցումներով։Ավելին կարդացեք Lragir.am կայքում։
19:20 - 22 ապրիլի, 2020
Դատապարտում եմ կառավարության և ՀԾԿՀ-ի կողմից՝ կոմունալ վճարների վերաբերյալ արված հայտարությունը․ Արման Բաբաջանյան

Դատապարտում եմ կառավարության և ՀԾԿՀ-ի կողմից՝ կոմունալ վճարների վերաբերյալ արված հայտարությունը․ Արման Բաբաջանյան

Դժվախտաբար պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք վտանգավոր ծավալներով համավարակի ուժգնացում ունենք և թվերը գնալով ավելանում են։ Տանը մնալու անհրաժեշտությունը շարունակում է մնալ կենսական։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց անկախ պատգամվոր Արման Բաբաջանյնաը։  Վերջինս նշեց, որ եթե համավարակի տարածման տեմբերը շարունակվեն այս դինամիկայով, հնարավոր է, որ լինի անվերահսկելի իրավիճակ՝ ողբերգական հետևանքներ։  «Թվում է, թե այս իրողությունը պետք է ակնհայտ լիներ պետական և կառավարման այլ օղակների համար, սակայն չափազանց մտահոգիչ է՝ «հայտնի բաջանաղի» կառավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը։ Ես չեմ քննարկում այն հարցը, թե արդյոք մեր քաղաքացիները ունեն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումները կատարելու համար, թե ոչ։ Բայց բուն տեքստը, թե ֆորսմաժորը հաղթահարված է և դա ինքնին առաջացնում է ռիսկեր, որ կարող են մարդիկ ավելի հանգիստ նայել իրավիճակին և հաղթահարված համարել համաճարակը»,- ընդգծեց պատգամավորը։  Բաբաջանյանը նշեց, որ դատապարտում է կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տարածված հայտարությունը։ Բաբաջանյանի խոսքով սա համաճարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու փորձ է։ «Կոչ եմ անում քաղաքացիներին չթուլացնել զգոնությունը։ Որևէ տնտեսական նպատակ, այդ թվում բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների վճարումները չեն կարող արդարացնել այն վտանգը, որը ստեղծում է նման անհամարժեք և անիրական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է գտնել մեխանիզմներ քաղաքացիների կոմունալ վճարումների խնդիրը լուծելու համար»,- եզրափակեց Բաբաջանյանը։ 
19:02 - 22 ապրիլի, 2020
Կարծում եմ՝ դա ոչ վերջնական որոշում է. Մհեր Գրիգորյանը՝ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման մասին
 |pastinfo.am|

Կարծում եմ՝ դա ոչ վերջնական որոշում է. Մհեր Գրիգորյանը՝ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման մասին |pastinfo.am|

pastinfo.am: «Կարծում եմ՝ դա ոչ թե վերջնական որոշում է այլ ընթացակարգային նախագծի տեսք ունի դեռեւս եւ կարծում եմ, որ ի վերջո երբ դառնա իրավական դիրքորոշում, դա մի քիչ այլ կլինի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնությունը: Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը այս առնչությամբ՝ մանավանդ, որ հարցը դեռ չի մտել ԱՄՆ Կոնգրես: Մհեր Գրիգորյանը ասաց նաեւ, որ հարցին կամ գրավոր կամ հանդիպման ընթացքում՝ ԱԳ նախարարի ներկայությամբ կարող են անդրադառնալ, քանի որ այս պահին ինքը համապարփակ պատասխան տալ չի կարող:
21:34 - 25 մարտի, 2020
ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան  |lragir.am|

ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։-Պարոն Բաբաջանյան, տեսակետ կա, որ բավականին պասիվ քարոզարշավ է ընթանում։ Հնարավո՞ր է այսպես շարունակվելու դեպքում Այո-ն պարտվի։ -Գուցե քարոզարշավն իսկապես փոքր–ինչ պասիվ է, ինչը սակայն օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես՝ կապված կորոնավիրուսի վտանգի հետ։ Ըստ էության իշխանությունները վեր կանգնեցին կուսակցական քաղաքական շահից և այս օրերին հրաժարվեցին քարզչությունից՝ ի շահ հասարակության առողջության, ինչը բնականաբար վեր է ամեն ինչից։ Բայց բարեբախտաբար, կորոնավիրուսի հետ կապված տեղեկություններն արդեն բավական հուսադրող են, Փառք Աստծո, մենք չունենք վարակման նոր դեպք և պետք է հույս ունենալ, որ չենք ունենա նաև առաջիկայում։ Չեմ կարծում, թե քարոչզարշավի այս մի քանի օրերի պասիվությունը էական ազդեցություն կունենա հանրաքվեի արդյունքի վրա։ Վստահ եմ, որ արդեն առաջիկա օրերին քարոզարշավը կթևակոխի ակտիվ փուլ և ամեն ինչ լավ կլինի։ Ինքս վստահ եմ հանրաքվեում ԱՅՈ–ի հաղթանակին, բայց դա իհարկե չի նշանակում, թե չպետք է զբաղվել քարոզչությամբ։ Բնականաբար, ոչ, պետք է շատ ակտիվ լինել, պետք է հանրաքվեի մասին խոսել, երկխոսել հասարակության հետ, ներկայացնել դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի, վաղվա օրվա, ապագայի օրակարգի համար։ Կարծում եմ իշխանությունները դա ևս գիտակցում են ու առաջիկայում ավելի ակտիվ կգործեն։ Բայց մենք, իհարկե, չենք սպասում իշխանության քայլերին և արդեն առաջիկա հանգստյան օրերին մեր համախոհներով կատարելու ենք մարզային այցելություններ՝ ԱՅՈ–ի քարոչզարշավի շրջանակներում։ Կրկնում եմ, ինքս վստահ եմ ԱՅՈ–ի հաղթանակին, սակայն այդ հաղթանակի համար անհրաժեշտ է անընհատ, ամենօրյա աշխատանք, ինչին անձամբ ես իմ գաղափարակից ընկերների հետ արդեն իսկ ձեռնամուխ եմ եղել։ Այնպես որ, ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ համոզված եմ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը և վճռականորեն ճանապարհ են հարթելու հեղափոխության ընթացքի անդառնալիության ու մեր երազած պետության կառուցման համար։Ավելին՝ lragir.am-ում։
17:17 - 08 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին: Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժպ-ների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեց գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը: «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ  կան և  այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել: «Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-ասաց նա ու նշեց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։ Փաշինյանի կարծիքով սակայն ճշգրիտ ախտորոշմանը առնվազն մոտ են: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո: Իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: 
17:56 - 04 մարտի, 2020
Մինչեւ հանրաքվեն ՍԴ-ն պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, այլապես՝ ամեն բան բովանդակազուրկ է. Արման Բաբաջանյան |armtimes.com|

Մինչեւ հանրաքվեն ՍԴ-ն պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, այլապես՝ ամեն բան բովանդակազուրկ է. Արման Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար: «Կարեւոր է, որ մենք առաջնահերթ կերպով ախտորոշենք առաջացած ճգնաժամը, նրա հասցրած վնասները մեր պետության համար»,- Ազգային ժողովում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ որեւէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հաղթահարման եւ հանգուցալուծման նման կտրուկ միջոցը, ինչպիսին հանրաքվեն է: Սակայն, նրա համոզմամբ, մինչեւ հանրաքվեն Սահմանադրական դատարանի գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական: «Առանց դրա Սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ է: Այլ խոսքով՝ եթե մենք չենք ասում, թե ինչն է մեզ բերել այս հանգրվանին, այդպես էլ չենք ունենալու այն պատասխանը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ի նոր ՍԴ-ն»,- եզրափակեց Բաբաջանյանը:
18:57 - 03 մարտի, 2020
ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը. Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա |armenpress.am|

ԱԱԾ-ն թվայնացնում է բոլոր փաստաթղթերը. Մարտի 1-ի փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թվայնացնում է ինչպես առկա նյութերը, այնպես էլ արխիվը. այս պահին Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի վերականգնման խնդիր չկա: Այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին վերաբերող կորած և վերականգնված նյութերից: Նա հետաքրքրվեց, թե նյութերը, որոնք ԱԱԾ-ի ձեռքի տակ են, թվայնացվո՞ւմ են, որպեսզի այդպիսի կորուստներ չլինեն: «Թվայնացման գործընթացը մեզ մոտ բավականին տևական ժամանակ՝ մի քանի տարի է, ինչ իրականացվում է: Մենք թվայնացնում ենք նաև մեր արխիվները: Թվայնացման գործընթացը շարունակվում է: Իսկ Մարտի 1-ին վերաբերող գործերի հետ կապված, փաստաթղթերի վերականգման խնդիր մենք այս պահի դրությամբ այդտեղ չենք տեսնում »,-ասաց Մարտիրոսյանը: Բաբաջանյանի մյուս հարցն առնչվում էր քննարկվող «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կարող է այնպես լինել, որ ԱՊՀ գործընկերներից որևէ մեկի հետ տեղեկություն փոխանակվի, և այդ տեղեկությունն առանց ՀՀ ԱԱԾ տնօրենի իմացության փոխանցվի Ադրբեջանին: Մարտիրոսյանը արձագանքեց՝ համաձայնագրի հոդված 8-ով կարգավորվում է այդ հարցը: «Առանց մեր գրավոր համաձայնության իրավունք չունեն տվյալներ տրամադրել 3-րդ կողմին»,-ասաց նա: Դեռ նախորդ տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ի անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերել է Մարտի 1-ին։ 
17:20 - 03 մարտի, 2020