Արման Բաբաջանյանն առաջարկում է մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքի համար |armtimes.com|
12:05 - 04 հունիսի, 2020

Արման Բաբաջանյանն առաջարկում է մարզպետարանները, քաղաքապետարանները տրամադրել հիվանդանոցային կարիքի համար |armtimes.com|

armtimes.com: Տպավորություն է, որ համավարակը վերջնականապես մեկուսացրել է Ազգային ժողովն այն խնդիրներից, որոնք եռում են դրսում։ Ստեղծված իրականությունը այս պահի վկայում է, թե մենք որքան անհաղորդ ենք իրական այն կարիքներին ու խնդիրներին, որոնք այս պահին սպասում են դրսում։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա մեջբերեց այսօրվա վիճակագրությունը, ըստ որի՝ կա 697 նոր վարակակիր, ուստի եւ նկատեց, որ վիճակը չի թուլանում, այլ ավելի է լարվում։ Այս իրավիճակը բազմիցս գնահատվել է որպես պատերազմ, եւ, Բաբաջանյանի համոզմամբ, այն իսկապես այդպես է, որն ընթանում է տեղեկատվական շատ կոնկրետ եւ դիվերսիոն թիրախավորված հարձակումներով։

 
 

«Երեկ եւ այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են, մահճակալների տեղ չկա։ Ես առաջարկում եմ, որ համայնքային սեփականության շենքերը, քաղաքապետարանները, մարզպետարանները եւ, եթե անհրաժեշտ է, Ազգային ժողովը եւ մնացած բոլոր հաստատությունները մենք տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետեւ բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, եւ մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց հորդորներին եւ պատրաստ ենք նրանց լսել»,- ասաց պատգամավորը։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել