Սուրեն Գրիգորյան

Սուրեն Սամվելի Գրիգորյանը ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2019-ի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ծնվել է 1992թ. հունիսի 24-ին Երեւանում:

2013թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , 2015թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2018թ.՝ ասպիրանտուրան: Իրավագիտության թեկնածու:

Մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան» (2015թ., Դիլիջան) եւ «Արբիտրաժի օրեր Հայաստանում» (2016թ., Երեւան) ԵՄ եւ ԵԽ համատեղ ծրագրերին:
2014թ. հուլիս-հոկտեմբեր եղել է «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատուի օգնական, 2014-2016թթ.՝ նույն ընկերության իրավախորհրդատու, 2016-2017թթ.՝ ավագ իրավախորհրդատու: 2017-2018թթ.՝ «Concern Dialog» իրավաբանական ընկերության իրավաբան, 2018-2019թթ.՝  նույն ընկերության ավագ իրավաբան:

2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

Երևանում 2022-2025 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքում 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 21 հազար 902 գովազդային կրիչ, որոնցից 588-ը մեծ վահանակներ են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով գովազդային կրիչների թվայնացման աշխատանքներին։ Նիստի ընթացքում նշվեց, որ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով GIS համակարգում կատարվել են մի քանի փոփոխություններ։ «Առաջինն արտաքին գովազդի ոլորտում իրականացված փոփոխություններն են,  մասնավորապես գովազդային կրիչների թվայնացումը։Ստեղծվել է համապատասխան հարթակ՝ «Մոբայլ մափինգ» գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա գովազդային կրիչները, ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը և, ըստ այդմ, ընդունել որոշումներ»,-նշեց զեկուցողը՝ հավելելով, որ մյուս փոփոխությունները վերաբերում են մայրաքաղաքում գործող սննդի կետերին, կոմունալ և այլ ծառայություններին։ Վերջինիս խոսքով՝ այդ կրիչներն անընդհատ թարմանալու են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն անդադար, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում առկա արտաքին գովազդի վահանակները մեծ փոփոխությունների են ենթարկվել, այդուհանդերձ, այդ ուղղությամբ դեռևս մեծ աշխատանք կա կատարելու։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ 2022-2025 թվականների ընթացքում ընդհանուր 21 հազար 902 գովազդային կրիչ է ապամոնտաժվել, որոնցից 588-ը մեծ վահանակներն են։ «Այս կրիչները Երևանի քաղաքապետարանի կողմից տրվում են կոնկրետ ժամկետով և հավիտյան բնույթ չեն կրում։ Եթե ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ քաղաքային միջավայրում այդ կրիչներն այլևս տեղին չեն, քաղաքապետարանը կարող է ժամկետի սպառումից հետո նորից քննարկել դրանց նպատակահարմարությունը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ իրականացված թվային փոփոխություններն էականորեն փոխում են աշխատանքի տրամաբանությունը, ինչպես նաև բարձրացնում են քաղաքապետարանի աշխատանքների արդյունավետությունը։ 
Այսօր 11:12
Ինչու է բանկային քարտերից գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցույց տալիս. պարզաբանել է Երևանի փոխքաղաքապետը

Ինչու է բանկային քարտերից գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցույց տալիս. պարզաբանել է Երևանի փոխքաղաքապետը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անդրադարձավ այն հրապարակումներին, որ քաղաքացիների բանկային քարտերից հավելյալ գումարներ են գանձվում չգնված ուղետոմսերի համար:  Նա նշեց, որ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու պատճառով պարտք է ձևավորվում, և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: «Տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում: Համակարգը դեռ ներդրման փուլում է..., եթե իսկապես արձանագրվի, որ տեխնիկական խնդրի պատճառով, օրինակ, ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք, և բոլոր վնասները կփոխհատուցենք, եթե այդպիսիք լինեն»,- ասաց նա՝ հորդորելով քաղաքացիներին առաջացած խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին: Նա նշեց, որ առնվազն այս պահին այդ հայտարարությունները հաստատող դեպք իրենք չեն արձանագրել: «Խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է իրականացրել հանրային տրանսպորտում: Ամենայն հավանականությամբ իր հաշվի վրա գումար չի եղել, և մի քանի օր հետո համակարգը փորձում է այդ գումարը քաշել բանկային քարտից, ուղղակի օրերի տարբերությունն է, մարդն ասում է՝ էսօր չեմ օգտվել... Կարող է՝ երեք օր առաջ եք օգտվել, հաշվին գումար չի եղել, և երեք օր հետո է փորձում քաշել»,- հավելյալ պարզաբանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
10:31 - 03 փետրվարի, 2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր |armenpress.am|

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր |armenpress.am|

armenpress.am: Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր: Այս մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք,  որպեսզի նման  իրավիճակ չունենանք:  Այդ աշխատանքներով  պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու  են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել  է, դրանք  տեղադրվել են MAN  մակնիշի ավտոբուսներում  և տրոլեյբուսներում: Իսկ արդեն   փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք  տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է»,- ասաց Գրիգորյանը:  
18:47 - 08 հունվարի, 2025
Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան
 |factor.am|

Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան |factor.am|

factor.am: «Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։ «Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ 100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»,- ասաց Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նաև նշեց, որ քաղաքացիներն էլ կարող են բջջային հավելվածով ստուգել, որ, օրինակ՝ նույն Բեռլինում մեկ ուղևորության տոմսի վավերականության ժամկետը գնման պահից 2 ժամ է՝ նույնիսկ 4 օր էլ չի, ինչպես մեզ մոտ է։
18:29 - 08 հունվարի, 2025
Ամանորին հրապարակի շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց ավելի քիչ. տոնածառի լույսերն ավելի ուշ կվառվեն. փոխքաղաքապետ |news.am|

Ամանորին հրապարակի շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց ավելի քիչ. տոնածառի լույսերն ավելի ուշ կվառվեն. փոխքաղաքապետ |news.am|

news.am: Այս տարի դեռեւս կնքվել է մի պայմանագիր մի ընկերության հետ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա կնքված պայմանագիրը, որը վերաբերում է նույն մասշտաբի աշխատանք կատարելուն, առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու: Իհարկե, կատարվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ:  Մենք նախորդ տարի ասում էինք՝ որ արդարացված են այդ նպատակով գնումները, քանի որ սա մեկանգամյա օգտագործման գույք չէ: Այս տարի դրա ապացույցը կարող եք տեսնել, վստահ եմ՝ տեսնելու եք նաեւ հաջորդ տարիներին»,-ասաց նա: Անդրադառնալով Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր անելուն, ինչը մեծ քննադատության ալիք առաջացրեց նախորդ տարի, փոխքաղաքապետն ասաց. «Նախորդ տարի բացված անցքերը բոլորը փակվել են: Հաշվի առնելով, որ այս տարի չունենք այն հրատապությունը, որ ունեցել ենք անցած տարի՝ կապված մանկական Եվրատեսիլի հետ, այս տարի լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։  Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։  Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր թվով և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ նորից լցվելու են», - հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։  Ամանորյա զարդարանքներն իրականացնելիս թե ինչ ծավալի գումար է ծախսվելու՝ փոխքաղաքապետը չասաց՝ նշելով, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են։
12:29 - 16 նոյեմբերի, 2023
Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|

Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը՝ Երևանի նոր փոխքաղաքապետեր |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության արդեն նախիկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր․ նրանց նշանակման հարցը Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր։ Ավելի վաղ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը  փոխանցել էր, որ առաջարկվել է նրանց թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջիներիս քաղաքական հայացքները, «երեքն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները»։ Ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։ Փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։
13:54 - 08 փետրվարի, 2022
Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20 գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն․««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2021 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալու նպատակով»,-ասված է որոշման մեջ։ Համաձայն որոշման` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
19:09 - 10 մայիսի, 2021
Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանել գրավոր ընթացակարգ: Այս մասին գործադիրի հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը: «Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը: Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- ասաց Գրիգորյանը:
16:20 - 13 ապրիլի, 2021
Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ: Մարտի 29-ին Գրիգորյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար:
13:40 - 05 ապրիլի, 2021
Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Ռուբեն Վարդազարյանն ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ, և որոշ դեպքերում կարծիք կա՝ ապահովել է իրավական տանիք մի շարք վճիռների վերաբերյալ՝ կանխորոշվելով այդ վճիռները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարություններին։ «Պարոն Վարդազարյանը հետ չի կանգնում այդ վարքից և իր գործողությունների մեջ որևէ խնդիր չի տեսնում»,–ասաց նա։ «Իմ քայլը» պատգամավորներից Սուրեն Գրիգորյանն էլ ավելացրեց, որ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորների» մասին նման բան է ասել, ապա պարտադիր չէ ԲԴԽ նախագահն այդ խոսքերը կրկնի և դրանով լեգիտիմացնի այդ կատեգորիան։«Պարոն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ անդամ ապա նախագահ դատական իշխանության կողմից։ Ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ կառավարությունը որևէ դերակատարում չունի»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելուն և հարցին, թե արդյոք հնձում են այն ինչ ցանել են, պատգամավորները նշեցին, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա դատապարտում են նման երևույթները և անընդունելի են համարում այդ գործելաոճը։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, Հայկ Կոնջորյանը նշեց, որ էլի քննարկումները կլինեն և երբ կլինի ինչ–որ իրավիճակ, որ ֆիքսվի համաձայնություն, դա կներկայացնեն։ «Դետալները այդ քննարկումների առարկա են հանդիսանում»,–ասաց նա և նշեց, որ այս պահին ավելին չի կարող ասել։
12:42 - 05 մարտի, 2021
Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ |armenpress.am|

Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սուրեն Գրիգորյանըիր վերապահումները ներկայացրեց Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ հանձնաժողովը փորձում է գնահատել դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի առաջին նիստում: «Հանձնաժողովն իրավունքի ուժով է ստեղծվել: Եվ այն փաստը, որ  «Իմ քայլը» խմբակցությունն անդամներ է առաջադրել, այն փաստը, որ այդ անդամներն այսօր եկել, քվորում են ապահովել, չի նշանակում, որ այն փաստարկները, որոնք հնչել են լիագումար նիստերի դահլիճում, պակաս հիմնավոր են դարձել: Մենք հիմա եկել ենք նաև դա քննարկելու»,-ասաց Գրիգորյանը: Ըստ պատգամավորի՝ կա երկու գլոբալ խնդիր: «Եթե մենք գնահատեինք արդյունավետությունն ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական, եթե գնահատեինք օգոստոսին, կլիներ մի այլ գնահատական: Երբ մեզ թվում էր, որ ամենածանր շրջանն անցել ենք, եկավ պատերազմը, և մենք ունեցանք ամենածանր շրջանը, երբ օրական գրանցվում էին ամենաշատ դեպքերը, հիմա ունենք նվազում»,- ասաց նա: Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ կորոնավիրուսի առումով ամենածանր շրջանն անցել ենք, Գրիգորյանը ոչ միանշանակ ընդունեց դա՝ միևնույն ժամանակ շեշտելով իր ցանկությունը, որ իսկապես այդպես լինի: «Այսինքն՝ մենք ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել: Եթե նպատակը կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել, բայց այս գործիքակազմի նպատակը, հրապարակային նիստերը, վերջում եզրակացությունը, որ ԱԺ-ում պետք է հնչեցվի, հուշում է, որ դրա նպատակը հընթացս գործին օգնելը չէ: Դա հանրությանն ԱԺ-ի գնահատակը տալն է որևէ բանի վերաբերյալ, որը տրամաբանորեն պետք է արդեն ավարտված լինի»,- ասաց նա: Անդրադառնալով հարցի սուբյեկտիվ հատվածին՝ նա նշեց, որ ընդդիմադիր, նաև իշխանական որոշ գործընկերներ հնչեցրել են այնպիսի գնահատականներ, որոնք իրենց բնույթով վերջնական են: «Հիմա այն մարդիկ, որոնք վերջնական գնահատական են հնչեցրել, հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են՝ դուք տապալեցիք կորոնավիրուսի դեմ պայքարը և այլն, հիմա ինչպե՞ս են ուսումնասիրելու և օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու: Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն իրենց նախկինում ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքելու, այլ ամեն կերպ հաստատելու»,- ասաց նա:
13:15 - 25 հունվարի, 2021
Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը:  Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում:  «Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:
17:48 - 22 հունվարի, 2021
Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

Եթե մեկը կարծում է, որ Փաշինյանը պնդում է, թե Շուշին հայկական չէ, ուրեմն տրամաբանելու խնդիր ունի. Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Երեկ Նաիրա Զոհրաբյանը վարչապետին ասել է, որ հոկտեմբերի 18- ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի՝ Շուշին մնա հայկական, և վարչապետը պատասխանել է, որ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ և դրան նախորդած բանակցության գործընթացի ամբողջ ընթացքում չի եղել մի այնպիսի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը. ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է կասկածում, որ Շուշին հայկական է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմության, քաղաքացիների և Շուշիի քաղաքապետի մոտ: «Մինչև Շուշիի ազատագրումը, Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ և, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել վարչապետը, ասել է՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկական Շուշի՞ է, հիմա եթե որևէ մեկը դրանից բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կա՛մ հայոց լեզու հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել, ասել է՝ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք համարում եք դա հայկակա՞ն, թե ոչ, սա է եղել իր հռետորական հարցը, թող ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետևությունները անի»,- նշեց նա:
14:01 - 21 հունվարի, 2021