ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ամփոփել է 2023 թ. գործունեությունը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ամփոփել է 2023 թ. գործունեությունը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀԿԱԾ 2023 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը։ Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների ցուցանիշները։ Զեկուցվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված և նախատեսվող բարեփոխումները, Ծառայության ֆինանսական ցուցանիշները, աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ արված աշխատանքները։ Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀԿԱԾ-ի կողմից ընթացք է տրվել շուրջ 2,7 միլիոն կատարողական վարույթի, բռնագանձվել է ավելի քան 58 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 14,1%-ով: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ խոսքում գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը դրական է գնահատել Ծառայության՝ հաշվետու  տարվա գործունեությունը, մասնավորապես՝ արձանագրելով, որ հաշվետու տարում կարճված վարույթների աճը ավելացել է անցած տարվա կարճվածների  համեմատ և նվազել է ավարտված կատարողական վարույթների քանակը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները, տեսչական ստուգումների արդյունքները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։ Խորհրդակցության ժամանակ տեղի է ունեցել աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով՝ խրախուսվել են Ծառայության մի շարք աշխատակիցներ։
18:10 - 04 մարտի, 2024
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող հարցեր

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։ Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, ինչպես նաև Մաթյո Շարդոնին՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման հարցում արժեքավոր փորձագիտական աջակցության համար։ Լևոն Բալյանը նկատել է, որ ԵԽ-ի հետ նախարարության համագործակցությունը բազմաշերտ է, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է համագործակցության ուղղությունները հետագայում ամրապնդելու համատեքստում։ «Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում հարկադիր կատարողների հետ կազմակերպված հանդիպման համար՝ կարևորելով կատարողական գործողությունների ընթացքում հանդիպող հարցերն անմիջապես միջազգային գործընկերների հետ առարկայական քննարկելը ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկադիր կատարողի աշխատանքում հանդիպող գործնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման հիմնական խոչընդոտները։ Միաժամանակ շեշտվել է նաև, որ գործող օրենքի պարագայում գործնականում հանդիպող խնդիրների հիմնական մասը լուծում կստանա նոր օրենքի նախագծի ընդունմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ հյուրերը շրջայց են կատարել նաև Ծառայության վարչական շենքում, Սպասարկման գրասենյակում և Քաղաքացիների ընդունելության  կենտրոնում հետևել քաղաքացիների սպասարկման գործընթացին, ծանոթացել ՀԿԱԾ էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային գործիքակազմի, ինչպես նաև քաղաքացիներին սպասարկելու համար ձեռք բերված շարժական գրասենյակների հնարավորություններին։ Նշվում է, որ հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար։ Մաթյո Շարդոնն էլ պատիվ է համարել հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինելը։  
20:07 - 28 փետրվարի, 2024
Հայաստանն ու Տաջիկստանը կհամագործակցեն հարկադիր կատարման ոլորտում

Հայաստանն ու Տաջիկստանը կհամագործակցեն հարկադիր կատարման ոլորտում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։   Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։    Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։   Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ոլորտում փորձի փոխանակման, օրենսդրության բարելավման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում։ Նախատեսվում են նաև փոխադարձ ճանաչողական այցեր, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրում՝ միջգերատեսչական համագործակցության տարբեր ուղղություններով։   Ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների համանուն կառույցների միջև փոխհարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։   Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ՝ հյուրերը շրջայց են կատարել Ծառայության վարչական շենքում, ծանոթացել Ծառայության հիմնադրման պատմությանը, հետևել Քաղաքացիների սպասարկման բաժնի աշխատանքի կազմակերպմանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային կատարողական վարույթի ստեղծմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացին։
12:20 - 28 հուլիսի, 2023
Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը. այն կիրականացվի 24/7 ռեժիմով

Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը. այն կիրականացվի 24/7 ռեժիմով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ՝ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվե է և իրականացվում է 24/7 ռեժիմով։ Ներդրված նոր մոդուլի շնորհիվ կատարողական վարույթով պարտավորությունների ամբողջական կատարված լինելու դեպքում գույքային բնույթի կատարողական վարույթներով վճարումները մշակվում են ամբողջությամբ ինքնաշխատ։ Այն հնարավոր է դարձնում ամբողջությամբ ինքնաշխատ կատարել  կատարողակական վարույթով գանձված գումարի բաշխում, արգելանքներից ազատում և կարճում։ Գործընթացն ամբողջությամբ ինքնաշխատ է կատարվում նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ վճարված կատարողական վարույթը գտնվում է ավարտված վիճակում, իսկ տվյալ կատարողական վարույթը վարող հարկադիր կատարողն այլևս չի աշխատում է տվյալ բաժնում։ Համակարգն ինքնաշխատ տվյալ կատարողական վարույթը տեղափոխում է բաժնի՝ տվյալ պահին ծառայող հարկադիր կատարողի վարույթ՝ այդպիսով ապահովելով կատարողական վարույթով գանձված գումարի բաշխումը, արգելանքներից ազատումն ու կարճումը։ Նախկինում վճարահաշվարկային համակարգերի միջոցով կատարված վճարումները մշակվում էին ձեռքով՝ միայն աշխատանքային օրերին և ժամերին։
11:05 - 01 հունիսի, 2023
ՀԿԱԾ-ը ոչ թե պատժող մարմին է, այլ՝ արդարությունը վերականգնող. կառույցը նշում է 25-ամյակը

ՀԿԱԾ-ը ոչ թե պատժող մարմին է, այլ՝ արդարությունը վերականգնող. կառույցը նշում է 25-ամյակը

Բոլոր ջանքերը ներդրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով շնորհավորեց հարկադիր կատարողներին՝ նշելով, որ աշխատակիցների կատարած աշխատանքն անգնահատելի է: Նախարարը բարձր գնահատեց Ծառայության 2022 թվականի ցուցանիշները, ընդգծելով, որ կատարված աշխատանքը արդարացրել և նույնիսկ գերազանցել է սպասելիքները: «Օրն իսկապես շատ կարևոր է, քանի որ 25 տարի առաջ այս օրը ձևավորվեց մի կառույց, մի համակարգ, առանց որի մեր երկրում արդարության և արդարադատության հասնելը անհնարին է։ Ունեմ համոզմունք և այդ համոզմունքը ամրապնդվել է այս ծանր օրերին, երբ մեր երկիրը ամեն օր կռիվ է տալիս իր տնտեսական բարեկեցության և ձեզ հասկանալի ու տեսանելի այլ արհավիրքների դեմ, որ չի կարելի ունենալ ուժեղ պետություն, եթե չունես երկրում արդարադատություն և կայացած դատարան, իսկ կայացած դատարան ունենալու համար պետք է լինի մի կառույց, որը կկարողանա կյանքի կոչել դատարանի կայացրած որոշումները, վերականգնելով մարդկանց իրավունքները և ապահովելով այն սպասումների  իրականացումը, որ մեր քաղաքացիներն ունեն այս կառույցից»,- ընդգծեց Մինասյանը։ Նախարարը նաև առանձնացրեց Ծառայության այն ձեռքբերումները և խոստումները, որոնք կարողացել են մի քանի տարիների ընթացքում կյանքի կոչել։ «Մենք ձեզ տվել էինք երկու շատ կարևոր խոստում և կարող եմ հպարտությամբ արձանագրել՝ այդ խոստումներն իրականություն են։ Առաջինը խոստումը այն է, որ օրակարգից ամբողջությամբ և անվերադարձ հանվել է չարաբաստիկ մասնավորեցման գաղափարը։ Երկրորդ խոստումը, որը կարողացանք ապահովել, դա արդյունքահեն աշխատավարձի համակարգի ներդրումն էր։ Եվ անցած տարի կարողացանք, աշխատելով մեր ֆինանսական համակարգի հետ, բերել զգալի գումար, իսկ այս տարի կարողացանք ավելի քան 1 միլիոն դոլար ուղղել հենց այս գաղափարին։ Երբ ներդրվեց արդյունքահեն աշխատավարձի համակարգը, միայն 2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին կարողացանք շուրջ 25 միլիարդ դրամ մուտք անել բյուջե, իսկ կատարողական ծախսը մոտ 1,5 միլիարդ դրամ էր, որը 2021 թվականի համեմատ ավելի է 48 տոկոսով։ Դա նշանակում է 48 տոկոս ավելի շատ հավատացող մարդիկ, 48 տոկոս վերականգնված խախտված մարդու իրավունք և 48 տոկոս ավելի սպասելիք մեր դատական համակարգից, ինչի համար ձեզ շնորհակալ եմ»,- շեշտեց Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը վերահաստատեց, որ բոլոր ջանքերը ներդրվելու են ոլորտի ամբողջական բարեփոխմանը, հարկադիր կատարողի պաշտոնի գրավչության և Ծառայության հասարակական ընկալման վերաիմաստավորմանը: «Թվայնացում, աշխավարձի բարձրացում, գույքային բարելավում, նոր մեքենաներ, նոր սրահ, բայց ամենակարևորը, որ մենք բոլորովս պետք է հասնենք նրան, որ կարողանանք հանրային ընկալումը փոխել, որ այս ծառայությունը ոչ թե պատժող է, մարդկանց դատափետող է, այլ բոլոր խախտված իրավունքների վերականգնողն է և արդարադատությունը հետ բերողն է»,- եզրափակեց Մինասյանը։ Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ևս շնորհավորեց իր աշխատակիցներին և նշեց, որ հիմնական նպատակն ու առաքելությունը վերջնական արդարադատության իրականացման ապահովումն է, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ «Հարկադիր կատարման ծառայության քառորդդարյա պատմությունը վկայություն է այն, որ մեզանում Հարկադիր կատարման ծառայությունն այլևս իրողություն է։ Այն գործող մեխանիզմ է, որի հիմնական նպատակն ու առաքելությունն է վերջանական արդարադատության ապահովումը, քաղաքացու խախտված իրավունքի վերականգնումը։ Այս ճանապարհին Հարկադիր կատարման ծառայությունը ունեցել է շատ դժվարություններ։ 25 տարի առաջ ձևավորվելով Արդարադատության նախարարության կազմում որպես պետական ծառայության նոր տեսակ, Հարկադիր կատարման ծառայությունը աստիճանաբար իր կարևոր ու ուրույն տեղն է զբաղեցնում պետական մարմինների համակարգում։ Այսօր էլ նշանակալի է կառույցի դերակատարումը Հայաստանի Հանրապետության անունից կայացվող դատական ակտերի և հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի կատարման ոլորտում օրինականության ապահովման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի երաշխավորման գործում»,- ասաց Մնացականյանը։ Միջոցառման ընթացքում նախարար Գրիգոր Մինասյանն ու գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շրջայց կատարեցին ՀԿԱԾ նոր վերանորոգված սպասարկման սրահում: Միջոցառմանը նաև ցուցադրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25-ամյա տարեգրության ֆիլմը, հարկադիր կատարողներին շնորհվել են շնորհակալագրեր, տրվել են հուշանվերներ և արտահերթ կոչումներ:
14:56 - 05 մայիսի, 2023
Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են առաջին կատարողական վարույթները

Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են առաջին կատարողական վարույթները

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։  Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական թերթերի հիման վրա, այլ կիրականացվեն արբիտրաժային դատարանների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկված վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով՝ հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո: Վերոնշյալ վճիռներն այսուհետ չեն մուտքագրվի Ծառայության ընդհանուր բաժին, կվերանա դրանց հաշվառման անհրաժեշտությունը, քանի որ ի սկզբանե դրանք համակարգում հասանելի են դառնում էլեկտրոնային եղանակով։ Արդեն իսկ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ։ Հարթակի գործարկմամբ բարձրացվել է նաև վճիռների կատարման արդունավետությունը, զգալիորեն կրճատվել է արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա հարուցվող կատարողական վարույթների կատարմանը հատկացվող ժամանակը։ Այս հարթակի գործարկումը միտված է նաև թեթևացնելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռվածությունը:  
11:59 - 03 ապրիլի, 2023
Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկադիր կատարող է նշանակվել Արսեն Մնացականյանը, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակից։  Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։   Մնացականյանը ծնվել է  1974թվականին, Երևան քաղաքում Աշխատանքային գործունեություն 1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում, որպես հետաքննիչ, քննիչ: 1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու: 1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ: 2009-2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում: Զբաղեցրած պաշտոնը՝ Իրավաբանական ծառայության ղեկավար: 2015թ. մարտ-հուլիս ամիսներին աշխատել է  Արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչություն: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի  կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ: 2015-2018թթ. եղել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ: 2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ: 2018-2020թ. աշխատել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ, Կոչումը՝ արդարադատության գնդապետ: 2020-2021թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին քննությունների վարչության պետի տեղակալ: 2022-2023թթ. հունվարի 26-ն զբաղեցրել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի պաշտոնը: Կոչումը՝ գնդապետ: Կրթություն 1980-1990թթ. սովորել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցում: 1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Լեզուների իմացություն Հայերեն ռուսերեն  գերմաներեն  Ամուսնացած է, ունի երեք զավակ:
10:45 - 26 հունվարի, 2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել Ֆիրդուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել Ֆիրդուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43.1.-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.12.2022 թ.-ին տրամադրվել է կատարողական թերթ, որի համաձայն՝ անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը Հանրապետության 8ա հասցե՝ ԵԴ/56674/02/2021 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու համար։ Հարկադիր կատարողների կողմից այսօր Հանրապետության 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու նշված կատարողական թերթի կատարումը։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են։ Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43.1.-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 47-49-րդ հոդվածների համաձայն՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք»,-նշված է հաղորդագրության մեջ:  
16:26 - 13 հունվարի, 2023
Ֆիրդուսում լարված իրավիճակ է․ տեղում դատաապրանքագիտական փորձաքննություն է իրականացվում

Ֆիրդուսում լարված իրավիճակ է․ տեղում դատաապրանքագիտական փորձաքննություն է իրականացվում

Ֆիրդուսում այսօր առավոտից լարված իրավիճակ է։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը նշեց՝ ունեն դատարանի կատարողական թերթ՝ ապահովելու փորձագետի մուտքը՝ դատաապրանքագիտական փորձաքննության կատարման համար։ Սեփականատերերից մեկն ասաց․ «Եկել ջարդում են դռները, մենք իրենց ասում ենք, որ օրենքի համաձայն՝ եթե սեփականատերը խոչընդոտում է, ապա իրենք պարտավոր են գնահատումը կատարել՝ ելնելով առկա հնարավորություններից, այսինքն՝ պիտի գա, նկարի այն, ինչը կարողանում է, որովհետեւ բոլոր տվյալներն ինքն ունի, հիմա ինչ տվյալ որ պակասում է իրեն, ներքին հարդարումն է»։ Նրա խոսքով՝ խոչընդոտում են, քանի որ համաձայն չեն այս գործընթացին․ «Ասում ենք՝ զանգեք ձեր իրավանաբանական վարչություն, հարցրեք՝ սենց բան կա՞, ինչի՞ եք դռները ջարդում, ասում են՝ ունենք դատարանի վճիռ»։ Սեփականատերը նշեց․ «Մենք 15 տարի է՝ բողոքարկում ենք հանրային գերակա շահը․ ստեղ գերակա շահ չկա, կառուցապատման, բիզնես ծրագիր ա, որ ոչ մի կերպ չի կարա գերակա շահ լինի»։
15:58 - 13 հունվարի, 2023
 ԴԱՀԿ պարզաբանումը՝ ինքնահրկիզված քաղաքացու վերաբերյալ

ԴԱՀԿ պարզաբանումը՝ ինքնահրկիզված քաղաքացու վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված երեկ ինքնահրկիզված քաղաքացու եղբոր մեկնաբանության վերաբերյալ․ «Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք: Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում  առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։ Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։ Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։   
14:26 - 07 նոյեմբերի, 2022
15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ․ ԱՆ

15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Վերահսկողական վարչության կողմից 01.01.2022-15.10.2022թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով նկատողություն, 9-ի մասով նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել է ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։ Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:      
11:35 - 21 հոկտեմբերի, 2022