ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն
 |1lurer.am|

Եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի, հնարավորություն կտա Բաքվին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի տարածքում. Ռուիսեն |1lurer.am|

1lurer.am:  Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերջին շաբաթվա ընթացքում մեծ տառապանք է կրել, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել թողնել ամեն ինչ և հեռանալ:   Այս մասին հայտարարել է նիդերլանդցի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը:   «Եվրոպայի շեմին հանցագործություն է տեղի ունենում: Ի՞նչ է արել Եվրոպական խորհուրդը, ի՞նչ է արել Եվրահանձնաժողովը: Մենք դեռ խոսում ենք Ադրբեջանի մասին՝ որպես վստահելի գործընկեր: Դա անհասկանալի է: ԵՄ-ն անգամ օգնում է Բաքվին՝ նրանից մեծ քանակությամբ բնական գազ գնելով»,- նշել է պատգամավորը:   Նրա խոսքով՝ եթե այս պահին Եվրամիությունը քայլեր չձեռնարկի՝ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ շարունակելու իր թշնամական քաղաքականությունը այդ թվում Հայաստանի տարածքում: Նա կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային գործարքը և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ:   Ռուիսենը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ:  Նա նաև նշել է, որ կուզեր տեսնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնում, ներառյալ՝ սահմանի ադրբեջանական կողմում:   «Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի: Ես հուսով եմ որ դուք դա կտրամադրեք»,- նշել է եվրապատգամավորը:  
22:23 - 03 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Ղարաբաղը լքած հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքը․ Դունյա Միյատովիչը հայտնել է առաջիկայում ՀՀ այցելելու մասին

 |factor.am|

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Ղարաբաղը լքած հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքը․ Դունյա Միյատովիչը հայտնել է առաջիկայում ՀՀ այցելելու մասին |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի ագրեսիայի և էթնիկ զտումների վերաբերյալ։ Նա նշել է, որ ուշադիր հետևել է Արցախում արագ փոփոխվող իրավիճակին։ «Ադրբեջանի վերջին ռազմական գործողություններից և տարածաշրջանի նկատմամբ հետագա վերահսկողությունից հետո, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 100,483 Ղարաբաղի հայեր, այդ թվում՝ ընտանիքներ, տարեցներ և այլ խոցելի խմբեր, լքել են իրենց տները և ապաստան գտնել հարևան Հայաստանում։ Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ այս վերջին փորձությունը գալիս է գումարվելու ռազմական գործողությունների պատճառով մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքներին 2020 թվականից սկսած, ինչը սրվել էր վերջին 9 ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի երկարատև խախտմամբ և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգիայի մատակարարումների սուր պակասով։ Այս առումով ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ պաշտպանելու և աջակցելու բոլոր կարիքավորներին անմիջապես ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ»,- նշում է Միյատովիչը։ Նա, միաժամանակ, հավելել է, որ լրացուցիչ օգնություն է պահանջվում՝ համոզվելու համար, որ բոլոր անձանց կարիքներն անհապաղ կբացահայտվեն և պատշաճ կերպով կլուծվեն: Դրա համար Միյատովիչը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել համերաշխություն դրսևորել և հրատապ կարգով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Դունյա Միյատովիչը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը ներկա հանգամանքներից տուժած բոլոր տարածքներ և մարդկանց։ Այս առումով նա ի գիտություն է ընդունել վերջերս ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղի տարածաշրջանում: «Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ ձգտել ներգրավել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր համապատասխան զրուցակիցներին՝ իմ մանդատի համաձայն, որպեսզի կարողանամ օգնել՝ հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները: Այս համատեքստում և Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ ես շուտով կմեկնեմ Հայաստան»,- հայտնել է Դունյա Միյատովիչը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:41 - 03 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․ ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի․ Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին |factor.am|

Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․ ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի․ Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին |factor.am|

factor.am: ԵՄ Խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերի։ Euronews-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, թե դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը։ «Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ ու երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը։ Մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի, որը եղել է իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է Շառլ Միշելը։ Նա նշել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում վստահություն ձևավորել, Միշելը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է դրվել այն պահից, երբ նա սկսել է ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մշտադիտարկմանը, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:25 - 03 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք

 |factor.am|

ԵՄ-ն ձգվելու է Լիսաբոնից մինչև Լուգանսկ. Աննալենա Բերբոք |factor.am|

factor.am: Ուկրաինան, ներառյալ նրա տարածքները, որոնք ներկայում գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ, շուտով կդառնա Եվրամիության անդամ։ Այսօր Կիևում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է՝ մեր ազատության համայնքում, և շուտով այն կձգվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։ Ըստ Բերբոքի՝ Ուկրաինայի տարածքի յուրաքանչյուր մետրի հետ, ռուսական օկուպացիայից ազատագրված յուրաքանչյուր գյուղի հետ «Ուկրաինան հարթում է իր ճանապարհը դեպի ԵՄ»: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևի օգնության կարիքն աճում է, քանի որ մոտենում են ցրտերը։ Ուստի Ուկրաինային անհրաժեշտ է «ձմեռային պաշտպանություն», որը ներառում է հակաօդային պաշտպանությունը, եզրափակել է նախարարը։ Սրա հետ մեկտեղ, գերմանացի պաշտոնյան նշել է, որ եվրոպացիներն այդքան էլ շատ համակարգեր չունեն, որոնք կարելի կլիներ մատակարարել Կիևին։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
18:09 - 02 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ից բնակիչների բռնի տեղահանության հետևանքով ՀՀ-ում  ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն․ Նիկոլ Փաշինյանը՝ Վասիլիսի Մարագոսին

ԼՂ-ից բնակիչների բռնի տեղահանության հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն․ Նիկոլ Փաշինյանը՝ Վասիլիսի Մարագոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
16:41 - 02 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

news.am: Ներկայում արցախահայերը զանգվածաբար հեռանում են սեպտեմբերի 19-ի և 20-ի Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի՝ մի քանի ամիս շարունակված շրջափակումից հետո։ Մարդիկ հեռանում են իրենց տներից և ապաստան գտնում Հայաստանում։ Այս մասին նշվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայության հայտարարությունում։ «Անհրաժեշտ է շտապ ապահովել մշտական անարգել հումանիտար աջակցություն նրանց, ովքեր դեռ կարիք ունեն Արցախում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը օժանդակում է վիրավորների և պացիենտների շտապ տարհանմանը, ինչպես նաև տեղերում արտակարգ օգնության ցուցաբերմանը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրոյի չափով լրացուցիչ հումանիտար օգնության փաթեթի տրամադրման մասին՝ օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք Արցախից տեղահանվել և հեռացել են Հայաստան, և նրանց, ովքեր խոցելի են Արցախի ներսում։ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ հումանիտար օգնություն ցուցաբերել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ վախի և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։ Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը»,- նշված է հայտարարությունում։
17:35 - 30 սեպտեմբերի, 2023
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կարևոր է առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելության մուտքը ԼՂ

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կարևոր է առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելության մուտքը ԼՂ

Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներիn Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այս պահին տեղի է ունենում ղարաբաղահայերի զանգվածային տեղահանում։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում։ «Անհետաձգելի է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», - գրված է հայտարարությունում: Եվրահանձնաժողովը հայտարարեց 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ «Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», - նշվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ Եվրոպական Միությունը հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։
17:18 - 29 սեպտեմբերի, 2023
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության կազմավորման ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն արդեն իսկ մեկնարկել է։ Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսը կարևորել է իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։ Նշելով համագործակցության մի շարք ուղղություններ՝ նա առանձնացրել է միգրացիայի և քաղաքացիության, պարեկային ծառայության, քաղպաշտպանության ոլորտները։ Նախարարն անվերապահորեն հաստատել է կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը։ Քննարկվել են նաև նախարարության ենթակա ծառայությունների` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, քաղհասարակության հետ փոխգործակցության, պարեկային ծառայության կազմավորման, կանանց ներգրավվածության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։      
18:08 - 26 սեպտեմբերի, 2023
ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը

ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը

ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար՝ հասցնելով այն 5 միլիոն եվրոյի։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Ավելի վաղ հայտարարվել էր ԵՄ-ից 500 000 եվրո օգնություն ուղարկելու մասին, որն ուղղվելու է արտակարգ աջակցությանը։ «Իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կհատկացվի հետևյալ նպատակների համար՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց․ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթություն են կանխիկ դրամական օգնությունը, օթևանը, պարենային անվտանգության ապահովումը և ապրուստի միջոցների աջակցություն։ աջակցություն Լեռնային Ղարաբաղում գտնվող խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։ Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։
16:51 - 26 սեպտեմբերի, 2023
ԵՄ-ն «պետք է հստակեցնի, որ հայ բնակչությանը ԼՂ-ից հեռացնելու կամ հեռանալ ստիպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների համար

ԵՄ-ն «պետք է հստակեցնի, որ հայ բնակչությանը ԼՂ-ից հեռացնելու կամ հեռանալ ստիպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների համար

Հարավային Կովկասի հետ կապերի հարցով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ շատ մտահոգիչ է համարում երկու միտում. առաջինը, որ էթնիկ հայերը վախից ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, և երկրորդ՝ Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերը: The Guardian պարբերականի հետ զրույցում Կալյուրանդը նշել է, որ հասկանում է ԼՂ հայերի վախը, հույս հայտնել, որ մարդասիրական կազմակերպությունները կկարողանան մուտք գործել տարածաշրջան: Խոսելով Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերի մասին՝ եվրապատգամավորn ասել է.  «Հայաստանի ղեկավարը շատ պարզ հասկացրել է, որ իր երկրի ապագան Ռուսաստանի հետ չի տեսնում և դիտարկում է արևմտյան կողմնորոշում»: Կալյուրանդի խոսքով Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Դեյվիդ Մըքալիսթերը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, պարբերականի հետ զրույցում հայտնել է․ «Լեռնային Ղարաբաղում հանգստյան օրերի զարգացումները ընգծում են լուրջ մտահոգությունը այնտեղի հայ բնակչության համար։ Հումանիտար օգնության համար նախատեսված միջանցքներում խցանումների մասին հաղորդագրությունները՝ ԼՂ հայերի անվտանգության երաշխիքների մասին Ադրբեջանի հանրային հավաստիացումների ֆոնին, չեն նպաստում իրադրության դեէսկալացիային։ Փոխարենը նրանք հավանաբար տանում են նրան, որ տեղի բնակչությունը հարկադրաբար հեռանա»։ Գերմանացի քաղաքական գործիչը նաև զգուշացրել է, որ «հրադադարը, ինչպես նաև Ղարաբաղի հայերի ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջև Եվլախում կայացած հանդիպումը առաջին քայլերն էին», բայց դրանք չպետք է մնան միակը։ «Ադրբեջանը պետք է մուտքի իրավունք տա տարածաշրջանում մարդասիրական կազմակերպություններին և երաշխավորի կենսական պայմաններ, որպեսզի հուսալիորեն ընդգծի իր հանձնառությունը տեւական խաղաղությանը»,- ասել է նա: Մըքալիսթերը հավելեց, որ ԵՄ-ն «պետք է հստակեցնի, որ հայ բնակչությանը ԼՂ տարածաշրջանից հեռացնելու կամ հեռանալ ստիպելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների համար»։ 
13:12 - 26 սեպտեմբերի, 2023
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում: Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները և կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
16:01 - 25 սեպտեմբերի, 2023
Ալիևը Տոյվո Կլաարին ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար

Ալիևը Տոյվո Կլաարին ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան խաղաղության պայմանագիր կնքելու համար

Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Կլաարն ասել է, որ դրական է գնահատում Ադրբեջանի ղեկավարի արտահայտված տեսակետները՝ «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ», ինչպես նաև Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում կայացած հանդիպումը։ Ալիևն ընդգծվել է, որ Ադրբեջանը դրական արձագանք է տվել և աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած խնդրանքներին։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներն է Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը։
18:48 - 23 սեպտեմբերի, 2023