«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը նախաձեռնելու է ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար
13:00 - 22 հուլիսի, 2024

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը նախաձեռնելու է ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպել։

Հարթակում ներգրավված ուժերի ներկայացուցիչներն այսօր Եվրոպայի հրապարակում ասուլիս էին հրավիրել։ Հարթակի մաս կազմող «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ այս ընթացքում հանրաքվեի հարցով հանդիպումներ և քննարկումներ են եղել իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, սակայն իշխաննությունների մոտ վերջնական որոշում և համախոհություն չկա։

«Կա որոշում, որ մենք շարունակում ենք այդ գործընթացը։ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը նախաձեռնելու է ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդակմակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ 45 օրում անհրաժեշտ է լինելու 50 հազար ստորագրություն, ինչը բարդ գործընթաց է։ Այսօրվանից սկսեն նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել