Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է
 |hetq.am|

Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։  Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։ Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։ Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։  Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։  Պետական պարտքի մասին պաշտոնական  տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։ Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։  2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։  Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:22 - 16 փետրվարի, 2025
Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:   «Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:   Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։   Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։   Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։   Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
17:12 - 13 փետրվարի, 2025
ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու հարցը կառավարության տիրույթում չէ․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Բնականաբար մտահոգված ենք։ Եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեկնաբանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակն ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեզ համար կատարյալ տարբերակ կլինի, որ օր առաջ վերսկսվի հանքարձյունաբերական գործարանի աշխատանքը»,-ասել է Պապոյանը։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն իրավիճակը հանգուցալուծելու համար, նախարարը նշեց, որ դա արհմիության և հանքարդյունաբերության աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։ «Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիության աշխատողների և կազմակերպության ղեկավարության միջև բանակցույթունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»,-ասել է Պապոյանը։ Նախարարի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության համար լավագույն իրավիճակը հանքի աշխատելն է, որովհետև Հայաստանի շահը դրանից է բխում, որովհետև հանքի աշխատելը նշանակում է տնտեսության աճ, արտահանման աճ և այլն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Փետրվարի 5-ին կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Նախորդ օրերին կոմբինատի ղեկավարությունը տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ աշխատակիցներն աշխատավարձի անիրատեսական բարձրացում են պահանջում։ Հաղորդագրության մեջ նաև շեշտվել էր, որ աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ, սակայն աշխատակիցները հակադարձում են այս պնդումներին։
14:06 - 06 փետրվարի, 2025
Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

Պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ. Պապոյանը՝ Իտալիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ B2B հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։ Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները, այս համատեքստում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը և առաջարկել է դիտարկել իտալական ընկերությունների կողմից ներդրումների իրականացման հնարավորությունը։ Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության (Agenzia ICE) բացումը։ Նախարարը ողջունել է գաղափարը և նշել. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։ Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցության ընդլանյման հեռանկարները։
16:59 - 04 փետրվարի, 2025
Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|

Մենք ստանդարտներ ենք սահմանում. Պապոյանը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։ «Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք առաջին հերթին նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և իհարկե, կարևոր նպատակ է՝ պետք է ապահովենք որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն զբոսաշրջության ոլորտում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի՝ մեր զբոսաշրջիկներն ունեն խնդիր, երբ որ իրենց գովազդով ներկայացվում է մի բան, իրականում ստանում են բոլորովին այլ բան։ «Այսպիսի իրավիճակներ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, մենք տեսել ենք վեջին տարիներին, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են։ Սրանք պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք ունեինք, ո՛չ կարգավորումներ ունեինք, ո՛չ  էլ համապատասխան վերահսկողության գործիքներ։ Հիմա այս ամեն ինչը գրել ենք՝ հիմնվելով մեր ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա։ Մենք ստանդարտներ ենք սահմանում. մեր գնահատմամբ՝ բացարձակապես մեծ ռեսուրսներ չպահանջող, բայց շատ օգտակար ծառայություն է մեր ներգնա և արտագնա բոլոր զբոսաշրջիկների համար»,- ասաց Պապոյանը։
12:33 - 23 հունվարի, 2025
Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը. Գևորգ Պապոյան

Գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։   Համաժողովին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ երկրների գյուղատնտեսության նախարարներ և 10 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:   «Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։   «Գյուղատնտեսությունը միշտ եղել է Հայաստանի տնտեսության և մշակույթի հիմնաքարը։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9%-ը: Այնուամենայնիվ, ինչպես շատ երկրներ, Հայաստանը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանումը և պարենային անվտանգության գլոբալ խնդիրները:   Հայաստանում կենսատնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման կենսական ուղի։ Մեր ջանքերը կենտրոնացած են ավանդական գյուղատնտեսական պրակտիկան ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելու վրա՝ ստեղծելու հավելյալ արժեքով արտադրանք և խթանելու կայուն կենսապահովումը: Ես հավատում եմ, որ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը կհաստատի կանաչ տնտեսության և կանաչ տաքսոնոմիայի շրջանակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի»,- նշել է Գևորգ Պապոյանը։   Նախարարն իր գործընկերներին հայտնել է, որ Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության COP17-ը. «Մենք անհամբեր սպասում ենք ձեզ ողջունելու Հայաստանում՝ շարունակելու այս կարևոր քննարկումները և խորացնելու մեր գործընկերությունը»,- ասել է նա։   Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում։  
17:50 - 18 հունվարի, 2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ

Աշխատանքային այցով ԳԴՀ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավար Քրիստոֆ Ալհաուզի հետ։ Ասոցիացիան ընդգրկում է մի քանի տասնյակ հազար կազմակերպություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության աջակցության ծրագրերը, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը և մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործարար հանդիպումներ Երևանում և Բեռլինում և անցնել առավել գործնական քայլերի։ Հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են գերմանական ընկերությունների հետ գործարար կապեր հաստատելով կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
22:42 - 16 հունվարի, 2025
Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով և ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։   Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի գրավչության բարձրացմանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը։   Երկուստեք ընդգծվել է, որ երկու ուղղություններով խմբային այցելությունները ակտիվացնելու համար կարևոր է խրախուսել համագործակցությունը համապատասխան զբոսաշրջային ընկերությունների և ասոցիացիաների միջև։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են մասնավոր հատվածի և ԶԼՄ ներկայացուցիչների փոխճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։
20:04 - 16 հունվարի, 2025
Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար
 |hetq.am|

Հայ-գերմանական համաձայնագիր՝ Էներգետիկայի ոլորտում զարգացման ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի։  «Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- նշում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիմնավորման մեջ:   Ըստ նախարարի՝ կնքվելիք համաձայնագիրը իրավական շրջանակ կապահովի առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման համար։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։ Նաև ՝մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Բացի այդ՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման հաջորդ փուլի ծրագրի համար։ Ինչպես նաև՝ 1 մլն եվրո դրամաշնորհ՝  նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։ Այս վերջին կետը կարող է հնարավորություն լինել ոչ թե հենց մեր պետության, այլ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների համար։ Ըստ հիմնավորման՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծում նշված ծրագրերի կամ պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
12:34 - 16 հունվարի, 2025
Անդրադարձ է կատարվել Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին

Անդրադարձ է կատարվել Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ: Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական աջակցության գործիքակազմը և պատրաստակամություն հայտնել խրախուսելու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրագործելու գործընթացը։ Գևորգ Պապոյանն իր խոսքում կարևորել է պարբերաբար գործարար համաժողովների կազմակերպումը` երկու երկրների մասնավոր հատվածների կապերի խթանման, ապագայում համատեղ ծրագրերի իրականացման և սերտ փոխգործակցության հաստատման համար:Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման և երկու պետությունների միջև զբոսաշրջային այցելությունների աճի խրախուսման նպատակով առաջարկվել է կազմակերպել երկու երկրների լրատվամիջոցների ճանաչողական այցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին։
12:50 - 14 հունվարի, 2025
Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին
 |1lurer.am|

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը: «Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր… Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր: «Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն: ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն:
14:10 - 13 հունվարի, 2025
ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն էականորեն աջակցելու է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: Մշակման փուլում է նաև սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիրը:  Այս մասին 2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Նա նշեց, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը:  «Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը: Կառավարությունը փոխհատուցելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը: «Սպանդանոցային մորթի պայմաններում տնտեսվարողներն անցնում են ԱԱՀ-ի շեմը և ստացվում էր, որ սպանդանոցային մորթի պարագայում ապրանքի գինը մոտավորապես 15 տոկոսով ավելի թանկ է լինում, քան ոչ սպանդանոցային մորթի դեպքում կամ այն սպանդանոցների, որոնք ԱԱՀ-ի շեմը չեն անցնում: Այդ տոկոսը փոխհատուցում ենք և արդյունքում գինը իջնում է: Այսինքն, այդպիսի խնդիր այլևս չկա»,- նշեց Գևորգ Պապոյանը:  Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը:            
14:03 - 13 հունվարի, 2025
«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան
 |1lurer.am|

«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, և արդյունքում կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա ընդգծեց՝ ոչ միայն քաղաքական ուղերձների մեջ, այլև գործի մեջ պատրաստվում են իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»: ««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում: Պապոյանը նաև տեղեկացրեց, որ ակնկալվում է նաև ավելի խորքային տեխնիկատնտեսական հետազոտություն պատվիրել՝ կապված վերջինիս տնտեսական արդյունքների վերջնական հաշվարկի հետ: «Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են: Բնականաբար, սա մի գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,- ասաց նա:
11:48 - 13 հունվարի, 2025