Կիպրոս

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

Կիպրոսի վարչապետը հաստատել է, որ երկիրը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ։ Խրիստոդուլիդիսի խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն դառնալ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։ Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ։ Նիկոս Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսի զսպող կարողությունների ամրապնդումն առաջնահերթ նշանակություն ունի. երկիրը հնարավորություններ է փնտրում ինչպես ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտպանական ծրագրերի միջոցով, որոնց կղզին մասնակցում է։ Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»: Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և ռազմաօդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը ԵՄ-ի հետ քննարկումներ է անցկացնում ռազմածովային, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ռազմաօդային օբյեկտների շուրջ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի ժամկետների մասին հարցին նախագահը պատասխանել է. «Որքան քիչ խոսենք այդ մասին, այնքան ավելի մոտ կլինենք մեր նպատակին»: Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Ըստ դաշինքի կանոնների՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել դրա կազմում։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու շուրջ 60%-ը, որի մնացած տարածքին տիրում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ 
12:59 - 29 նոյեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և ԵՄ շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և ԵՄ շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը:Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր մեր ժողովուրդների բարեկամության ավանդույթը»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերը: Երկուստեք շեշտվել է մասնավորապես տնտեսության ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, ընթացիկ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:Կողմերը երկուստեք շեշտել են նաև մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը, որոնք իրենց ներդրումը կունենան հայ-կիպրական բարեկամական հարաբերություններում:Հանդիպմանը դրական է գնահատվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հետագա ընդլայնումը:
18:22 - 21 հոկտեմբերի, 2024
Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Վասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
17:31 - 25 սեպտեմբերի, 2024
Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան |armenpress.am|

Հայ-կիպրական կապերը կարող են նպաստել ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատում Կիպրոսի աջակցությունը Եվրամիության կառույցների և անդամ պետությունների հետ փոխհարաբերություններում։ Պապիկյանն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։ «Հայ-կիպրական կապերը կարող են իրենց նպաստը բերել կազմակերպության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին»,-նշեց նա։  Նախարար Պապիկյանի խոսքով՝ Կիպրոսի գործընկերոջ հետ նաև քննարկումներ են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես։ «Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը։  Ցանկանում եմ իմ գործընկերոջը շնորհակալություն հայտնել Հայաստան այցելելու, արդյունավետ ու անմիջական քննարկումների համար և վստահորեն նշել, որ այս ամենով չենք սահմանափակվելու։ Անելու ենք հնարավորինը ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար»,-եզրափակեց Պապիկյանը։  
12:03 - 25 սեպտեմբերի, 2024
Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|

Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուշադիր հետևում ենք Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները: Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում, տիրող իրավիճակին: Կիսվեցինք մեր գնահատականներով և մտահոգություններով: Ես և պարոն Պալմասը քննարկումներ ունեցանք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցերի շուրջ նույնպես: Այդպիսի քննարկումները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են մեր ժողովուրդների անվտանգությանն ու պաշտպանությանը»,- ասաց նա:  Պապիկյանը նաև ընդգծեց, որ անելու են հնարավոր ամեն ինչ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար:
11:40 - 25 սեպտեմբերի, 2024
Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների  լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։ «Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային և ձևավորված բարեկամական կապերով։ Ուստի, Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է»,- նշեց նախարարը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։ «Երկուստեք ամրագրեցինք, որ, թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։ Պապիկյանը նաև կարևորեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը, ըստ նրա, նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող երկու երկրների համատեղ նպատակների իրականացմանը և պատրաստությանը՝ մարտահրավերներին դիմակայելու։  
11:37 - 25 սեպտեմբերի, 2024
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
19:47 - 24 սեպտեմբերի, 2024
Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|

Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության նախագահը դրական է արձագանքել եռակողմ հանդիպման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, իսկ  կղզու թուրքերի ղեկավարը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դրա համար:  Ինչպես փոխանցում է Kibris թերթը, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ ի պատասխան եռակողմ հանդիպման հարցի, պնդել է, որ չի կարող խոսք լինել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման մասին՝ առանց թուրքական կողմի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրման։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կողմից եռակողմ հանդիպման հրավեր չի եղել։ Մենք ներկա պայմաններում եռակողմ հանդիպման կողմնակից չենք: Նման հանդիպման պատճառ չկա։ Մեր դիրքորոշումը, թե ինչ պայմաններով կարող են սկսվել բանակցությունները, հստակ է. բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ մեր ինքնիշխան իրավահավասարությունն ու հավասար միջազգային կարգավիճակը չեն գրանցվել»,- ասել է նա: Ավելի վաղ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 13-ին իրեն հրավիրել է եռակողմ հանդիպման նախագահ Էրսին Թաթարի հետ և ինքն ընդունել է այն, հայտնում է Cyprus-mail-ը։ Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ թուրքական կողմից նույնպես դրական արձագանք կլինի հանդիպման առաջարկին, որը կբերի դրական արդյունքների, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման: Խրիստոդուլիդեսի խոսքով՝ կղզում առկա ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, քանի որ իր հիմնական մտահոգությունը օկուպացիայի ավարտն է, երկրի ազատագրումն ու վերամիավորումը: Ըստ Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ մեծ աշխատանք է տարվում  իրենց կողմից ճեղքելու այն փակուղին, որում հայտնվել է Կիպրոսի խնդրի կարգավորումը 2017 թվականին Կրան-Մոնտանայում բանակցային գործընթացի խաթարումից հետո: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:51 - 04 օգոստոսի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու փոխադարձ պատրաստակամության վրա: Ընդգծվել է, որ երկու մայրաքաղաքներում ռեզիդենտ դեսպանությունների առաջիկա ամիսներին բացումը, ինչպես նաև միջխորհրդարանական պարբերական շփումները լրացուցիչ խթան կհաղորդեն երկկողմ օրակարգին։ Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, գրանցված ձեռքբերումներին և ԵՄ անդամ երկրների աջակցությանն այդ ճանապարհին։ ԱԳ նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև հավակնոտ գործընկերության հետագա խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ քաղաքացիները հիրավի ունեն եվրոպական ձգտումներ, և ԵՄ հետ համատեղ մենք աշխատում ենք առկա գործիքակազմի միջոցով մեր համագործակցությունը խորացնելու և շոշափելի արդյունքներ արձանագրելու համար։» Տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի տեսլականը: Երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու առհավատչյան:
20:54 - 30 հուլիսի, 2024
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման ուղղությամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկու երկրների սերտ համագործակցության նշանակությունը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համապարփակ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ համատեղ ջանքերին։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչմամբ խաղաղության պայմանագրի կնքման, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման շարունակականության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առավել լայն տարածաշրջանային նշանակություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությանը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերի։
11:22 - 30 հուլիսի, 2024
Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Կիպրոսի հետ մենք վայելում ենք գերազանց հարաբերություններ և կարող ենք առանց կասկածի արձանագրել, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում արդեն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Արտասովոր է համագործակցության դինամիկան և միմյանց դիրքորոշումների խոր ըմբռնումը։ Իմ գործընկեր նախարար Կոմբոսի հետ մենք պայմանավորվել ենք լրացուցիչ խթանել համագործակցությունը, և Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում։ Կարծում եմ, որ դա նոր հնարավորություններ կտա շարունակել համադրել ջանքերը և ընդլայնել համագործակցության շրջանակները»: Հաջորդիվ նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ժողովրդավարական բարեփոխումները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանը մատնանշել է նաև առկա մարտահրավերները, որոնք կրում են նաև տարածաշրջանային բնույթ։ Անդրադարձ է կատարվել նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և կնքման կարևորությանը։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին, վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա անելիքներին ու հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցության հարցերի շուրջ։
15:33 - 29 հուլիսի, 2024