Շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի շուրջ ունեցած ամուր դիրքորոշման համար․ Կոնստանտինոս Կոմբոս
 |armenpress.am|
16:34 - 07 մարտի, 2024

Շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի շուրջ ունեցած ամուր դիրքորոշման համար․ Կոնստանտինոս Կոմբոս |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսը շնորհակալ է Հայաստանին կիպրական կղզու հիմնախնդրի հարցում ունեցած ամուր դիրքորոշման համար։

Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

«Վերջերս ես նախարարին (ՀՀ ԱԳ նախարարին – խմբ.) տեղեկացրել եմ «Կիպրոսի հարցի» շուրջ վերջին զարգացումների մասին։ Մենք քննարկել ենք և շնորհակալ ենք Հայաստանին Կիպրոսի խնդրի տևական լուծման առումով ամուր դիրքորոշման համար»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Կոմբոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել