Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
 |1lurer.am|
20:28 - 23 հունվարի, 2024

Կիպրոսի նախագահը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ հարց է ուղղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին:

«Վերջերս Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, փոխկապակցվածության բարձրացմանը: Նախագիծը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս բարգավաճման, կայուն խաղաղության և համագործակցության մեջ: Ի՞նչ դիրքորոշում ունի Կիպրոսն այդ նախագծի մասին»,- հարցրել է Ղազարյանը:

Ի պատասխան՝ Խրիստոդուլիդիսը նշել է.

«Դրական ենք գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Կիպրոսը սատարում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել