ՌԴ ԱԳՆ

Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը. Զախարովա
 |panorama.am|

Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը. Զախարովա |panorama.am|

panorama.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տարածել է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնը ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաև՝ ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում։ Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հրապարակային արշավը՝ ուղղված Ռուսաստանի դեմ և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն։ Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը։ Այս աղաղակող հանցագործության հետ կապված՝ մենք համագործակցում ենք համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է հղել Հայաստանի գլխավոր դատախազություն։ Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր իրենց սրտի կանչով այսօր վերականգնեցին արդարությունը՝ հուշարձանին վնասվածներին փոխարինող նոր ծաղկեպսակներ, ինչպես նաև շրջափակման յուրաքանչյուր օրը խորհրդանշող մեկ մեխակ դնելով, Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը. Նացիստական Գերմանիայի դեմ մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում»,-ասվում է հայտարարության մեջ։
10:48 - 31 հունվարի, 2024
Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա
 |armeniasputnik.am|

Միրզոյանի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը ափսոսանք են առաջացնում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:   Ավելի վաղ Միրզոյանը ռուս գործընկերներին կոչ էր արել ճիշտ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրությունը:   «Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի բովանդակությունն ու տոնայնությունը չեն կարող ափսոսանք չառաջացնել։ Սեփական սխալներից ու սխալ հաշվարկներից օբյեկտիվ հետևություններ անելու փոխարեն փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Բայց դա ոչ մի հիմք չունի, քանի որ այդ սխալները մերը չեն։ Ցավոք, ես դա պետք է ասեմ, դրանք սխալներ են պաշտոնական Երևանի կողմից»,- ասել Է Զախարովան։   Նրա խոսքով՝ այս ամենը վերաբերում է և՛ ՌԴ-ի հետ հարաբերություններին, և՛ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստին։   Զախարովան նշել է, որ հայտարարությունների գրեթե յուրաքանչյուր մասում կարելի է հանդիպել փաստերի խեղաթյուրումների: Նա չի բացառում, որ ՌԴ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, լրացուցիչ մեկնաբանություն հրապարակի այդ կապակցությամբ։
19:30 - 26 հունվարի, 2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը որոշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ դերակատարումը սխալ է, և փորձում է նրանց «հրապուրել» Բրյուսելով, Փարիզով և Վաշինգտոնով: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում: «Անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել 2020-ի նոյեմբերին պատերազմի դադարեցման և բարձրագույն մակարդակով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման հարցերում։ Այդ փաստաթղթերով սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում` սահմանների սահմանազատման, առևտրային և տրանսպորտային երթուղիների ապաշրջափական և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»,- ասել է նա: Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է: «Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»,- ասել է նա:
10:10 - 25 հունվարի, 2024
Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանը կցանկանար ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտում տեսնել ԱՊՀ երկրների կողմից։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է ՏԱՍՍ-ը:«Իհարկե, կցանկանայինք, որ Գլխավոր ասամբլեայի հստակ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք իրենց հետևից բերում են ոչ միայն մեր երկրի զարգացմանը խոչընդոտելու, այլև ԱՊՀ երկրների հետ մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությանը խանգարելու հետևանքներ»,- ասել է ՌԴ փոխնախարարը։Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող և քաղաքական դրդապատճառներ ունեցող փաստաթղթերի դեմ։
13:27 - 23 հունվարի, 2024
Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը
 |armenpress.am|

Լավրովը հեռանկարային է համարում տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ 2023 թ․ գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անդրադարձ է կատարել Հայաստանին առնչվող մի շարք հարցերի։ Լավրովը հեռանկարային է անվանել տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափը։ «Մենք առաջարկել ենք ավելի ակտիվորեն զարգացնել համագործակցության մեխանիզմը հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ու նրանց երեք ամենամոտ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև․․․Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում հենց այս ձևաչափը խոստումնալից կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ջերմ վերաբերմունք է պահպանում հայ ժողովրդի նկատմամբ, և վստահություն է հայտնել, որ «պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»։  «Մենք միայնակ չենք լուծի այս բոլոր խնդիրները։ Ես չեմ ուզում օգտագործել այս ծամծմված արտահայտությունը՝ «տանգոն երկուսով են պարում»։ Գիտեմ, որ Հայաստանն ավելի թեժ պարեր ունի»,- հավելել է Լավրովը։
16:18 - 18 հունվարի, 2024
Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը․ Լավրով
 |armenpress.am|

Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին Լավրովը հայտարարել է հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լավրովն այս համատեքստում որպես օրինակ է բերել սահմանազատման խնդիրը։  «Կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ (Խմբ․՝ Եվրամիության խորհրդի նախագահ) Շառլ Միշելն արդեն  հայտարարել է, որ ԵՄ-ն կզբաղվի սահմանազատմամբ, չնայած... ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը երբևէ չեն եղել ԵՄ ներկայիս տարածքում որևէ ասոցիացիայի մաս, և ԵՄ-ի մոտ որևէ քարտեզ լինել չի կարող: Քարտեզներ ունի ՌԴ-ն, և դա ձեռնտու է կողմերին: Բայց դա ձեռնտու չէ ԵՄ-ին, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը նույնպես ցանկանում է սահմանազատում կատարել օվկիանոսից այն կողմ... Ցավալի է, որ նման արևմտյան եսասիրական նկրտումները խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար  նկրտումների իրականացմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել Ռուսաստանի տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը պարզ չէ։ «Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ՝ չնայած համապատասխան ազդանշանները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք», - ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո «եվրոպացիներն ու ամերիկացիները սկսել են ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Լավրովը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությանը, ապա, ըստ Լավրովի, դա պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ։ «Չգիտեմ՝ Երևանին ով ինչ է խորհուրդ տալիս․․․ Բայց մենք տեսանք, թե ինչպես Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան անմիջապես սկսեցին առանց հրավերի ներգրավվել այդ գործընթացներում, հենց հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս թե՛ երթուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանների սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում», - ասել է դիվանագետը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ առաքելությանը։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ այդ առաքելությունը ցանկանում է պարզել, թե տարածաշրջանում ինչով է զբաղված Ռուսաստանը․ Մոսկվան այս հարցը քննարկել է Երևանի հետ։ «Երբ Հայաստանի հետ համաձայնեցվեց Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մասին փաստաթուղթը, Երևանն ասաց, որ չի կարող ստորագրել, և գրեթե միաժամանակ այնտեղ մեկնեց ԵՄ առաքելությունը։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում տեղակայված մեր սահմանապահների աշխատանքով։ Ըստ էության, նրանք սկսեցին զբաղվել ոչ թե վստահության ամրապնդման միջոցներով, այլ անընդհատ փորձում էին պարզել, թե ինչ, որտեղ, ինչպես է տեղի ունենում, ինչ է անում այնտեղ Ռուսաստանը, ինչ կոնկրետ խնդիրներ են նրա առջև դրված»,- ասել է Լավրովը։
16:10 - 18 հունվարի, 2024
ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում
 |news.am|

ՌԴ ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում |news.am|

news.am: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը մնում է անհասկանալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիր [Ադրբեջանի և Հայաստանի միջև] ստորագրվի միայն իրենց տարածքում, սա փաստ է։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը։ Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ ի սկզբանե պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև․ «Երբ այդ պայմանավորվածությունները սկսեցին կյանքի կոչվել, ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման և սահմանազատման մեխանիզմներ, հենց այդ ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեցին ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում»։
15:26 - 18 հունվարի, 2024
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
 |armeniasputnik.am|

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։ «Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,- ասաց Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությունով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները։
13:34 - 18 հունվարի, 2024
ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա
 |tert.am|

Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա |tert.am|

tert.am: Չի բացառվում, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում որոշակի հետընթաց կա, կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի՝ օրերս Հայաստան կատարած այցի հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ են եղել ամերիկացի  բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին», - նշել է նա: «Կարծում եմ՝ ցանկացած գնահատական՝ հետընթացի, առաջընթացի կամ լճացման մասին, որը տալիս են պաշտոնական Երևանի ներկայացուցիչները կամ պաշտոնական մակարդակով ՀՀ ներկայացուցիչները, այդ երկրի բացարձակ արտոնությունն է։ Ավելի ճիշտ է մանրամասներն իմանալ մեր հայ գործընկերներից։ Նրանք, որպես ինքնիշխան պետության ներկայացուցիչ, անվերապահ իրավունք ունեն սեփական գնահատականները տալու»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում հրաժարվել են ընդունել Բոնոյին:
16:20 - 12 հունվարի, 2024
«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին
 |armeniasputnik.am|

«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերը։ «Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս», - ասել է Զախարովան։ Նա նշել է, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք նման բաներ են հայտարարում պարզապես կորցրել են չափի զգացումը։ Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ հետընթացի» մասին Երևանի հայտարարություններին, Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր հարց է բուն Հայաստանի համար։ Հարավային Կովկասում իրական կայուն խաղաղություն հաստատելու համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը դա բարձր մակարդակով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը ստորագրվել է 2020-2022 թվականներին։ «Վաշինգտոնը և Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են այդ երկու հարթակների առավել լեգիտիմ լինելու մասին, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական շահերի», - ասել է Զախարովան։ Նա հարցադրում է արել, թե նման կեղծ միջնորդների ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես, եթե հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, անարգում է միջազգային իրավունքը, պատերազմներ, հակամարտություններ հրահրում, գունավոր հեղափոխություններ կազմակերպում, բոլորին Արևմուտքի հորինված կանոններն է պարտադրում։ «Եվս մեկ կարևոր պահ՝ եթե վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում որևէ բան քննարկվի, ինչը օրինակ կհակասի Հայաստանի ազգային շահերին, մի՞թե հետագայում չեն հիշի նման քաղաքական գործիչների այն հայտարարությունների մասին, որ այդ հարթակները հայտարարություններին և փաստաթղթերին ավելի մեծ լեգիտիմություն են տալիս։ Պարզապես պետք է պատմություն, սեփական երկրների և տարածաշրջանների պատմություն ու համաշխարհային պատմություն իմանալ», - ասել է նա։ Զախարովան ընդգծել է, որ ռեգրեսիայի, պրոգրեսիայի, լճացման մասին ցանկացած գնահատական, որոնք տալիս են Երևանի, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները պաշտոնական մակարդակում, այդ պետության բացարձակ իրավունքն է։ Նա նաև չի բացառել հայտարարությունների և Երևան ԱՄՆ դեսպանորդի այցի միջև որևէ կապը։
15:49 - 12 հունվարի, 2024
Եթե ​​կա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, որ Ղարաբաղում էթնիկ զտումներ են եղել, խնդրում ենք ցույց տալ մեզ. Զախարովա |tert.am|

Եթե ​​կա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, որ Ղարաբաղում էթնիկ զտումներ են եղել, խնդրում ենք ցույց տալ մեզ. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում առաջարկել է, որ պաշտոնական Երևանն ապացույցներ տրամադրի Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերաբերյալ: «Կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանի կողմից հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպությունից, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության: Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», - ասել է  նա ճեպազրույցում: Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը, հիմնվելով Բաքվի հայտարարությունների վրա, բազմիցս կարևորել է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համակողմանիորեն աջակցել հայերի վերադարձի գործընթացին՝ հստակ արձանագրելով նրանց իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
15:26 - 12 հունվարի, 2024
Փաստերը կեղծելու փորձ․ Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունների մասին
 |armeniasputnik.am|

Փաստերը կեղծելու փորձ․ Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական, որոնք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար: «Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, համարում ենք դրանք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են։ Մենք վստահելի, ամուր երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ գործընկերների հետ», - ասել Է Զախարովան։ Նա նշել է, որ ռուսական կողմը այդ հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հայտնել, ասել է, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և հաստատ ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Նա չի բացառել, որ դա կարող է ձեռնտու լինել ինչ-որ մեկին Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս: Զախարովան որպես ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու նպատակները։
14:16 - 12 հունվարի, 2024