ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|
15:36 - 17 հունվարի, 2024

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։

Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել