«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին
 |armeniasputnik.am|
15:49 - 12 հունվարի, 2024

«Պետք չէ աբսուրդի մեջ ընկնել»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևանի հայտարարության մասին |armeniasputnik.am|

Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս», - ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք նման բաներ են հայտարարում պարզապես կորցրել են չափի զգացումը։

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ հետընթացի» մասին Երևանի հայտարարություններին, Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր հարց է բուն Հայաստանի համար։

Հարավային Կովկասում իրական կայուն խաղաղություն հաստատելու համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը դա բարձր մակարդակով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը ստորագրվել է 2020-2022 թվականներին։

«Վաշինգտոնը և Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են այդ երկու հարթակների առավել լեգիտիմ լինելու մասին, կամ դրանք վերաշարադրել են ՝ ի նպաստ սեփական շահերի», - ասել է Զախարովան։

Նա հարցադրում է արել, թե նման կեղծ միջնորդների ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես, եթե հավաքական Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, անարգում է միջազգային իրավունքը, պատերազմներ, հակամարտություններ հրահրում, գունավոր հեղափոխություններ կազմակերպում, բոլորին Արևմուտքի հորինված կանոններն է պարտադրում։

«Եվս մեկ կարևոր պահ՝ եթե վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում որևէ բան քննարկվի, ինչը օրինակ կհակասի Հայաստանի ազգային շահերին, մի՞թե հետագայում չեն հիշի նման քաղաքական գործիչների այն հայտարարությունների մասին, որ այդ հարթակները հայտարարություններին և փաստաթղթերին ավելի մեծ լեգիտիմություն են տալիս։ Պարզապես պետք է պատմություն, սեփական երկրների և տարածաշրջանների պատմություն ու համաշխարհային պատմություն իմանալ», - ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ռեգրեսիայի, պրոգրեսիայի, լճացման մասին ցանկացած գնահատական, որոնք տալիս են Երևանի, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները պաշտոնական մակարդակում, այդ պետության բացարձակ իրավունքն է։

Նա նաև չի բացառել հայտարարությունների և Երևան ԱՄՆ դեսպանորդի այցի միջև որևէ կապը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել