Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան
 |armtimes.com|

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ - Պարոն Հովհաննիսյան, երեկվանից ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված։   - Պայմանավորված դրդապատճառները շատ բազմազան են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, կորոնավիրուսից, սեփական ներքաղաքական խնդիրներից շեղելուց վերջացրած ամենատարբեր դրդապատճառներով։   - Կարծիքներ են հնչում Ադրբեջանի կողմից լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու հնարավոր տարբերակի մասին։ Որքանո՞վ է այս տարբերակն իրատեսական։   - Չեմ կարծում, թե իրատեսական է լայնամասշտաբ պատերազմի սցենարը, բայց ոչինչ բացառել պետք չէ։   - Արդյո՞ք Տավուշի ուղղությամբ նման պարզունակ եւ անհեռանկար գործողությունը ուշադրության շեղում է առաջնագծի այլ հատվածում ավելի լուրջ հարվածի նախապատրաստման համար։   - Իհարկե՛, այդպիսի սցենար կարող է լինել, բայց պետք չէ հենց դա պարտադիր սցենար համարել։ Տավուշի ուղղությունը շատ վաղուց ինչ-որ առումով հավասարվել է Պաշտպանության բանակի ուղղությանը՝ իր կարեւորությամբ, մարտական գործողությունների սաստկությամբ, կիրառվող ուժերի միջոցների կարեւորությամբ եւ այլ մյուս հատկանիշներով։ 3-րդ բանակային կորպուսն իր այսօրվա խնդիրներով եւ մարտահրավերներով գրեթե հավասար է ՊԲ-ին։- Ի՞նչ եք կանխատեսում առկա տվյալների հիման վրա, հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ - Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք որոշ տեղեկությունների համաձայն Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել այսպես ասած։ Մի քիչ էլ, որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։ - Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։ - Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։ - Ուսումնասիրել ե՞ք ադրբեջանական մամուլը, ի՞նչ վիճակ է այնտեղ հանրության շրջանում։ - Երեկ ահավոր խուճապ էր։ Այսօր մի փոքր ուշքի եկան եւ պետական կառույցները սկսեցին իրենց լրատվադաշտն ավելի կարգավորել։ Դա ակնհայտ է, որովհետեւ, թե՛ կորուստները, թե՛ անհաջողությունները, թե՛ նրանց ներքաղաքական բազում խնդիրները կարծես դուրս էր եկել վերահսկողությունից։ Բնակչությունն իր բողոքն արտահայտում էր բոլոր իմաստներով։ Այսօր նաեւ տեղեկություններ եղան, որ Աղդամ բնակավայրի բնակչությանն էլ են իզոլացրել՝ թույլ չտալով գյուղից դուրս գալ։ Այսօր նրանք հստակ վերահսկում էին ամբողջ լրատվադաշտը՝ գործողությունները՝ ինչպես հաճախ անում են։ - Հայկական կողմն ունի 5 թեթեւ վիրավոր, նրանք առնվազն 4 զոհի մասին են հայտարարել, ինչպես նաեւ նյութական կորուստների։ Ռազմական առումով ինչպե՞ս եք սա գնահատում։ - Ճիշտ է՝ դրվագային փոքր ծավալի մեջ է, բայց սա իր մեջ խտացնում է ամբողջ ներուժը եւ ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։Ավելին՝ Armtimes.com-ում։
22:49 - 13 հուլիսի, 2020
Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:  
16:24 - 06 մարտի, 2020
ՀՀ ԶՈՒ-ում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ |Հայաստանի Հանրապետություն օրաթերթ|

ՀՀ ԶՈՒ-ում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ |Հայաստանի Հանրապետություն օրաթերթ|

armenpress.am։ «Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը: Այս մասին ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում` հրթիռներ: Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները: Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի: «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,- մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը: «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին: Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում»:                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթում։
08:54 - 06 մարտի, 2020
Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»:
13:41 - 21 փետրվարի, 2020
Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ |armtimes.com|

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ |armtimes.com|

armtimes.com: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է Պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել եւ իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու եւ վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր: Այս լուրը հաստատեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ: Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակեց «բավական լավը», իսկ ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները ՊՆ-ի հետ արդեն սկսվել են, և այս ծրագիրն առաջիկայում կներդրվի նմանատիպ դասընթացի կարիք ունեցող բոլոր զորամասերում՝ ըստ տեղանքի: «Հիմա մենք քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե այդ ամենն ինչպես պիտի տեղի ունենա: Առաջիկա ամիսներին դա կորոշվի: Մի բան միանշանակ է. առաջիկայում այս ծրագիրը կգործարկվի Արցախի ու Հայաստանի բոլոր այն զորամասերում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Դանիելյանը: Նա ընդգծեց, որ լեռնային մարզումներ հիմա էլ անցկացվում են զորամասերում: Իրենց առաջարկած ծրագրով փորձ է արվում ավելի կատարելագործել այդ դասընթացը՝ նպատակ ունենալով զինվորականներին դարձնել լեռնային տեղանքին ծանոթ եւ վտանգներից պաշտպանված: «Հիմա զորամասերում կան ֆիզպատրաստության հրահանգիչներ, որ նաեւ պատասխանատու են լեռնային պատրաստության առումով: Մեր ծրագրով այդ հրահանգիչներին պիտի ուսուցանենք, որ նրանք արդեն տեղում ուսուցանեն զինվորներին: Դա ենթադրում է գրքեր, ծրագրեր, տեղ, գույք, վարժանքի համար համապատասխան հրամաններ նախապատրաստել: Այս աշխատանքն այն չէ, ինչ արվում է լեռնագնացների հետ, այն շատ ավելի բարդ գործընթաց է»,- նշեց Դանիելյանը: Նրա խոսքով՝ իրենց թիմի դասընթացը հրահանգիչների հետ տեւելու է երեքից ինը ամիս, որից հետո նրանք, արդեն հաշվի առնելով իրենց զորամասերի տեղանքի առանձնահատկությունները, պիտի դասավանդեն զինծառայողներին:
12:18 - 21 փետրվարի, 2020
Եթե կա զոհ, չթերանալու մասին խոսելը դժվար է. Արծրուն Հովհաննիսյան |factor.am|

Եթե կա զոհ, չթերանալու մասին խոսելը դժվար է. Արծրուն Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Հարցազրույց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ –Պարոն Հովհաննիսյան, 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։ Ինչո՞ւ է բանակում նման վիճակ: Բացի այն, որ ՊՆ–ն կիսում է զոհերի հարազատների վիշտը ուրիշ ի՞նչ է անում մահերը կանգնեցնելու համար: -Դժվար է խոսել, երբ մեկ օրում ունենք երկու դեպք, բոլորիս մեղավորությունն է՝ անկախ ամեն ինչից: Արդարանալու և մեղավորությունն ուրիշի վրա գցելու ցանկություն չունենք: Ցավոք, սա մեկ պատճառի հետևանք չէ, անշուշտ հրամանատարությունն ունի իր մեղքի բաժինը, և համապատասխան կերպով դա արտահայտվելու է, բայց կան նաև այլ պատճառներ. ոչ կանոնադրային լուծումները գերակայում են կանոնադրային լուծումներին, և արդյունքում լինում է այն, ինչ ունենք:–Այս դեպքերից հետո հանրությունը չի իմանում, թե այս կամ այն զոհը ինչի հետևանք է: Ծնողներն էլ չեն կիսում այն տեսակետը, որոնք ներկայացվում են որպես ինքնասպանության հետևանք: Այս անորոշության հարցը կլուծվի՞, այսինքն՝ իրական պատճառների մասին կտեղեկանա՞նք: -Ոչ մի հարազատ, ոչ մի մայր չի ուզենա ընդունի, որ իր երեխան ի վիճակի էր ինքնասպանության: Տրամաբանական չէ, որ ինչ-որը մեկը կասի՝ իմ տղան այնքան թույլ էր, որ կինքնասպանվեր: Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ ինքնասպանության գնացողն էլ թեթև բանից չի գնում ինքնասպանության, կան որոշակի խորքային դրդապատճառներ: Իսկ մի գուցե պետք չէ՞ շատ խորանալ, որովհետև ինքնասպանության մասին խոսելը սև գովազդ է:Ավելին՝ factor.am-ում։
17:22 - 13 փետրվարի, 2020
Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ գործի շրջանակում երկու քրգործ միացվել է մեկ վարույթում |armenpress.am|

Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ գործի շրջանակում երկու քրգործ միացվել է մեկ վարույթում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա երկու քրեական գործ միացվել է մեկ վարույթում:  «Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա քրեական գործերը միացվել են մեկ վարույթում»,- ասացին դատախազությունից: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ: Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրավիճակով զբաղվում են իրավապահ մարմինները, ուստի դեպքի առնչությամբ մեկնաբանություն չի կարող տալ: Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հերքել էր «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է բողոքի նոտա ուղարկել Հայաստանին՝ զենքի մրցույթի տապալման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, թե Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված գրություն էր պատրաստել, որում մասնավորապես նշվել էր, որ ռուսական «ՕՐՍԻՍ»-ի հայտը մրցույթում մերժվել է առանց պատճառաբանության: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ գրությունն արդեն փոխանցվել էր ՌԴ արտգործնախարարությանը և պետք է ուղարկվեր Հայաստան՝ հորդորելով դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ընդունման վերաբերյալ: Այդուհանդերձ, ՏԱՍՍ գործակալությունն արդեն հերքել է ՌԻԱ-ի հրապարակումը: Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:  
15:11 - 31 հոկտեմբերի, 2019