Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Արդեն 12 օր է, ինչ ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո, ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Արդեն 12 օր է, ինչ ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո, ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,Հարգելի բարեկամներ, գործընկերներ, Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար: Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։ Օգտվելով առիթից` առաջին հերթին հայկական կողմի անունից ցանկանում եմ ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի նշանակությունը մեր երկրի համար և գոհունակությամբ ընդգծել օրակարգի գործարար հագեցվածության, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կողմերի հետևողականության և պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը։ Այստեղ ակնհայտ է անձամբ Ձեր դերը, Ալեքսեյ Օվերչուկ, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։Ըստ այդմ, այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ամփոփել մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն հարցերի մասով ընթացիկ իրավիճակը և ծրագրել միջոցառումներ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համագործակցության համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով:Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։Եվ ներկա պահին, արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ, կանգնած են հումանիտար աղետի եզրին։ Չնայած բոլոր դժվարություններին, այսօրվա իմ ելույթում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի ներկայիս միանշանակ դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։ Այստեղ, նախ և առաջ, հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։ Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց մենք այն, իմ տեսանկյունից, լիովին հաղթահարում ենք։ Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում: 2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։ Ընթացիկ տարվա կարևոր արդյունք ենք համարում մեր պետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մենք համատեղ կհաստատենք դրա իրականացման Գործողությունների մանրամասն ծրագիրը։ Գործընկերներ,Ցանկանում եմ նշել, որ մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։Մենք հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։Մեզ հաջողվեց տարիներ շարունակ կուտակված և չլուծված բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ գտնել։Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում համագործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։Այս ուղղությամբ մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժը, որպեսզի բավարարենք ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ մեր քաղաքացիների կարիքները։Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության։Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում:Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է։Հարգելի ընկերներ,Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի բոլոր մասնակիցներին, փորձագետներին, մեր երկրների նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին հայ-ռուսական բազմաշերտ գործընկերության հետ կապված հարցերի ողջ շրջանակի կառուցողական, մանրամասն, արդյունավետ քննարկման համար»:Ամփոփելով երլույթը փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել խաղաղություն ու բարօրություն:Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը:Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը:
19:43 - 23 դեկտեմբերի, 2022
Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված  Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգռված է ծրագրի իրականացմամբ եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ երբ այս պատկերացնումների արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ, իհարկե, ավելորդ է ասել, որ երկաթուղին, ճանապարհները պետք է գործել ՀՀ օրենսդրության շրջանակում․ ցանկացած պահի, երբ այդ արձանագրումը թղթի վրա կանենք, պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են հարցեր` կապված ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
16:44 - 07 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։ 
23:29 - 06 դեկտեմբերի, 2022
Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ: Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ: Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը: Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների  խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը: Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը: Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ: Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը: ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ,  հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ: «Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ –ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք:  «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը: Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր: Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները: Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան: Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք: Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:  Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:
17:02 - 05 դեկտեմբերի, 2022
Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախարարությունների և գերատեսչությունների 2022 թ. գործունեության արդյունքներն ամփոփելու շրջանակում այսօր մենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ենք: Ճիշտ է, տարին օրացուցային դեռ չի ավարտվել, բայց, ըստ էության, մենք այսօր կարող ենք ամփոփել արդյունքները, որովհետև այն՝ ինչ պետք է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունենա, արդեն պետք է պլանավորված և ընթացքի մեջ լինի»: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախ ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել տարբեր ոլորտները համակարգող փոխնախարարներին: Այնուհետև անդրադարձ է կատարվել գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին: Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն: Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ մի շարք ընկերություններ բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի: Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Հայփոստի» գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը: Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն: Վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:
16:53 - 28 նոյեմբերի, 2022
Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, Հարգելի հյուրեր, Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից ի վեր մեր երկրների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և բարեկամության մթնոլորտում:Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստան-Կանադա հարաբերություններում գրանցվել է նոր դինամիկա. տարբեր մակարդակներով ակտիվ երկխոսություն է տեղի ունենում:Հատուկ ցանկանում եմ ընդգծել և ողջունել Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը: Այս հանգամանքը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար:Բարձր ենք գնահատում Կանադայի կառավարության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը կարևոր է մեր երկրի առջև ծառացած առկա մարտահրավերներին դիմակայելու համար։Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև նշել երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում իր զգալի ներդրումն ունեցած Կանադայի հայ համայնքի դերը և շնորհակալություն հայտնել Կանադայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:Հարգելի ներկաներ,Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ: Լիահույս եմ, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք նորանոր ձեռքբերումների, որոնք կնպաստեն Հայաստանի և Կանադայի միջև բարեկամական կապերի առավել խորացմանը։Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հաջողություններ մեր նախաձեռնություններում՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»:
21:00 - 25 նոյեմբերի, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: 
13:38 - 25 նոյեմբերի, 2022
ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի ներկա էր նաեւ ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Մեծարգո պարոն Զիբերթ, Ձերդ գերազանցություն, տիկին Վիկտորին, Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ, Sիկնայք եւ պարոնայք, Թույլ տվեք Կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2017 թվականին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ: Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական եւ մրցակցային տնտեսության ձեւավորմանը, ինչպես նաեւ մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության եւ մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին: Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ եւ ժամանակին կիրարկումը: Գործընթացի համակարգման եւ մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ եւ մշակվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը: Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել եւ իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների եւ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները: Հարգելի՛ ներկաներ, Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս եւ ընդգծել, որ Համաձայնագրի ամբողջական եւ արդյունավետ կիրարկումը հնարավոր է միայն բոլորիս ջանքերի համատեղման միջոցով, ուստի Կառավարությունը շարունակում է բաց մնալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների եւ համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստան-Եվրամիություն բարեկամական հարաբերությունների զարգացման եւ մեր քաղաքացիների բարեկեցության։ Շնորհակալություն»:
10:15 - 25 նոյեմբերի, 2022
Մհեր Գրիգորյանը Կոնստանտին Լայկամի հետ հանդիպմանը կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից

Մհեր Գրիգորյանը Կոնստանտին Լայկամի հետ հանդիպմանը կարևորել է վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ:
19:44 - 24 նոյեմբերի, 2022
Մհեր Գրիգորյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Մհեր Գրիգորյանը Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:Փոխվարչապետը հանդիպման սկզբում, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Սենատի կողմից ընդունված բանաձևի համար և ընդգծել դրա կարևորությունը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նաև այսօր ստորագրված՝ Զարգացման ֆրանսիական գործակալության՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը՝ ընդգծելով ֆինանսական աջակցությունից զատ Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ներդրման կարևորությունը:Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ԶՖԳ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ հաշվի առնելով նաև առաջիկայում ԶՖԳ-ի կողմից Հայաստանում գրասենյակի բացման կարևորությունը: 
21:29 - 17 նոյեմբերի, 2022
Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ


 |armenpress.am|

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորում է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի:  «Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,- ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետի կարծիքով՝ եթե  այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:
17:55 - 16 նոյեմբերի, 2022
Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Հաջորդ տարվա պետբյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն հիմնված է չորս առաջնահերթությունների վրա: ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «2023 թվականի պետական բյուջեն հիմնված է հետևյալ  4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը ներկայացրեց միջազգային զարգացման գործընկերների հետ տարվող աշխատանքները՝ կնքված կամ կնքման փուլում գտնվող համակարգային ծրագրերի շրջանակներում, որոնցով նախատեսված առանցքային բարեփոխումներն ուղղակի ազդեցություն կունենան բյուջետային գործընթացների, 2023 թ պետբյուջեի կատարման վրա: «Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բարեփոխումների օրակարգը զարգացնելու, 2019 թվականին մեկնարկած եռամյա պահուստային ծրագիր կոչվող համագործակցության շարունակությունն ապահովելու համար ԱՄՀ գործընկերների հետ մշակել ենք և առաջիկա օրերին կհաստատենք եռամյա նոր «Սթենդ բայ» ծրագիրը: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, միտված է լինելու բարելավել մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը, հարկային վարչարարությունը, հանրային ֆինանսների կառավարումը, ֆիսկալ ռիսկերի կառավարումը, ենթակառուցվածքները, բիզնես միջավայրը, զբաղվածության խթանման կարգավորումները»,-ասաց փոխվարչապետը: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվում է եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը և անկանխիկ վճարումներով գործարքների շարունակական խթանումը: Ըստ փոխվարչապետի՝ անցնող տարում Կառավարությունն ընդլայնել է համագործակցությունը նաև Համաշխարհային բանկի հետ: Համագործակցության այս փուլը հիմնականում կենտրոնացած է կրթության և առողջապահության ոլորտների վրա: Համաշխարհային բանկի հետ 2022 թ. ստորագրված Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում 22 և 6 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու նախորդ կրթության բարելավում վարկային ծրագրի ուղղությունները: Բանկի հետ շարունակվում են աշխատաքները նաև առողջապահության ոլորտում՝ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ:
16:15 - 16 նոյեմբերի, 2022
Մհեր Գրիգորյանը և Պետդումայի պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի շուրջ

Մհեր Գրիգորյանը և Պետդումայի պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և կարևորել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև՝ օրենսդիր մարմինների համագործակցության շնորհիվ:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ օրակարգի արդիական հարցերը տնտեսության, մշակույթի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Գոհունակությամբ է ընդգծվել ընթացիկ տարում փոխադարձ առևտրի ուղղությամբ արձանագրված զգալի աճը: Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափով համագործակցությանը, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ու նախաձեռնությունների շուրջ:
16:11 - 10 նոյեմբերի, 2022
Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։
20:47 - 03 նոյեմբերի, 2022