Ժոզեպ Բորել

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության երրորդ տրանշը

 |factor.am|

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության երրորդ տրանշը |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային զենք մատակարարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամից (EPF) 500 մլն եվրոյի չափով երրորդ տրանշի հատկացմանը։ Այս մասին հայտնում է European Truth-ը՝ վկայակոչելով ԵՄ մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ 500 մլն եվրո կավելացվի Ուկրաինայի համար EPF-ի շրջանակում ավելի վաղ մոբիլիզացված ռեսուրսներին։ Այսպիսով, օգնության բյուջեն կեռապատկվի՝ հասնելով 1,5 միլիարդ եվրոյի։ «Հաջորդ շաբաթները վճռորոշ կլինեն: Քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակման Արևելյան Ուկրաինայում, կարևոր է, որ մենք շարունակենք և մեծացնենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ նրա տարածքն ու բնակչությանը պաշտպանելու և հետագա տառապանքները կանխելու համար»,- որոշումը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:  
19:06 - 13 ապրիլի, 2022
Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։ Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։ «Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։ «Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:40 - 11 ապրիլի, 2022
Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Բորելը կրկնել է, որ պատերազմները պետք է հաղթել կամ պարտվել մարտի դաշտում

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ուկրաինա կատարած այցի ընթացքում ականատես է եղել «խաղաղ բնակչության դեմ ռուսական զորքերի դաժան ագրեսիայի», ասված է ԵՄ Արտաքին գործունեության եվրոպական ծառայության կայքում։ Նա նշել է, որ գործընկերների հետ քնարկվելու են Ուկրաինայի ժողովրդին ավելի շատ օգնելու, հնարավոր տնտեսական ճգնաժամին դիմակայելու քայլերը, քանի որ «բոլորն են բախվելու այս [ուկրաինական] պատերազմի հետևանքներին»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա իրոք կարծում է, որ պատերազմը պետք է հաղթել պատերազմի դաշտում, ինչպես ավելի վաղ գրել էր իր թվիթերյան էջում, Բորելն ասել է․ «Սովորաբար, պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում, այո»։ Նորա Վանյան
14:17 - 11 ապրիլի, 2022
Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է

Եվրահանձնաժողովի նախագահը Բուչայում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Բուչայում է։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եվրոպացի պաշտոնյաներին ցույց է տվել Բուչայի «օկուպացիայի»։ հետեւանքները։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի թելեգրամյան ալիքից։ Շմիգալը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերի հետ Բուչա է ժամանել այսօր՝ ապրիլի 8-ին։ Նշվում է, որ Ուկրաինայի վարչապետը նրանց ցույց է տվել «զանգվածային գերեզմանները, որոնք հայտնաբերվել են քաղաքում այն ​​բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը»։ Եվրոպացի պաշտոնյաները հարգել են զոհվածների հիշատակը։ Մարտի 31-ին ուկրաինական Բուչայի (Կիևի շրջան) քաղաքապետը հայտնեց, որ քաղաքը կրկին անցել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մինչ այդ քաղաքը ռուսական կողմի վերահսկողության ներքո էր։ Ապրիլի 2-ին Բուչայից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ փողոցներում քաղաքացիական մարդկանց դիակներ են։ Լուսանկարներն արել էին «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի լրագրողները։ Համացանցում նաև տեսանյութ հայտնվեց, որտեղ մեքենան անցնում էր Բուչայի փողոցներով, և տեսախցիկը ֆիքսում էր պառկած դիակները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց քաղաքացիականներին սպանելու մասին լուրերը։ Նույն օրը նախարարության տելեգրամյան ալիքը տարածեց «Война с фейками» ալիքի գրառումը, որտեղ նշվում էր, թե հրապարակված լուսանկարներն ու տեսանյութը կեղծ են։   Լուսանկարները՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թելեգրամյան ալիքից
19:21 - 08 ապրիլի, 2022
Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը

 |armenpress.am|

Հակամարտությունները դիվանագիտական ճանապարհով լուծելը ներկայում առավել քան կարևոր է. Բորելն անդրադարձել է Բրյուսելի հանդիպմանը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,-ընդգծել է նա: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և ԵԽ նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Բրյուսելում:  
17:43 - 07 ապրիլի, 2022
Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է

 |armenpress.am|

Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը և համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ համաձայնությանը, որը կսահմանափակի Թեհրանի միջուկային ծրագիրը՝ կոշտ պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Այս մասին հայտնում է Reuters-ը, Բորելը նման մեկնաբանություն է արել՝ ելույթ ունենալով «Դոհա ֆորում» միջազգային համաժողովում: Միջուկային բանակցությունների՝ ԵՄ համակարգող Էնրիկե Մորան ավելի վաղ ասել է, որ մարտի 26-ին մեկնելու է Թեհրան՝ հանդիպելու Իրանի գլխավոր բանակցողի հետ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլահիանը այս շաբաթ ասել է, որ միջուկային համաձայնագիրը կարող է ձեռք բերել կարճաժամկետ հեռանկարում, եթե ԱՄՆ-ն պրագմատիկ է: Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ավելի զգույշ են եղել համաձայնագրի վերականգնմանն ուղղված ջանքերի գնահատման հարցում:
16:08 - 26 մարտի, 2022
ԵՄ-ի ղեկավարները հավանություն տվեցին Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը

 |armenpress.am|

ԵՄ-ի ղեկավարները հավանություն տվեցին Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողվում հավանություն են տվել Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը, մասնավորապես, նախատեսում է ԵՄ-ի արագ հակազդման ուժերի ստեղծում 5 հազար մարդ թվաքանակով: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը մարտի 25-ին տարածվել է Բրյուսելում: «Ռազմավարական կողմնացույցն» այժմ հաստատվել է բոլոր անդամ երկրների կողմից, մենք ունենք պլան, որպեսզի իրական քայլ կատարենք եվրոպական պաշտպանության եւ անվտանգության զարգացման համար: Այժմ մեր խնդիրն է արագորեն եւ ամբողջ ծավալով իրականացնել այն գործնականում»,- հայտարարել է Բորելը: Ուկրաինայի հակամարտությունն ապացուցում է, որ «Եվրամիությունը տակավին գտնվում Է ավելի մեծ վտանգի մեջ, քան մենք կարծում էինք սոսկ մի քանի ամիս առաջ», նշել է նա: «(ԵՄ-ի) Ռազմավարական կողմնացույցը» ներառում է ուժերի ծավալման կոնկրետ պլան, ինչը մեզ թույլ կտա արագորեն ծավալել մինչեւ 5 հազար զինվորականների տարբեր տեսակի ճգնաժամերի հակազդման նպատակով՝ տարբեր սցենարների հիման վրա: Մենք նաեւ կբարձրացնենեք մեր ուժերի պատրաստականությունը կանոնավոր դաշտային զորավարժությունների միջոցով, որոնք երբեք չեն անցկացվել Եվրամիության մակարդակով, կհզորացնենք հրամանատարության եւ վերահսկողության մեր հնարավորությունները եւ կապահովենք որոշումների ավելի արագ եւ ավելի ճկուն կայացումը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն նոր պաշտպանական հայեցակարգի շրջանակներում «մտադիր է ավելի արագ եւ ավելի վճռականորեն գործել ճգնաժամների դեմ հանդիման, ապահովել իր քաղաքացիների անվանգությունն արագորեն փոփոխվող սպառնալիքների հանդեպ, ներդրումներ կատարել ռազմական հնարավորությունների բնագավառում, որոնց կարիքը մենք ունենք, գործըկեություն կնքել այլ երկրների հետ՝ այդ նպատակին հասնելու համար»: Եվրամիության՝ պատմության մեջ առաջին պաշտպանական հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցն» ուղղակի առանչություն չունի Ուկրաինայի հակամարտության հետ: Այն 2020 թվականից մշակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության կողմից Բորելի ղեկավարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:27 - 25 մարտի, 2022
Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Զախարովան նաև պնդել է, որ Ռուսաստանն «ամեն օր հումանիտար միջանցքներ և բնակավայրերից մարդկանց տարհանում է կազմակերպում»։ «Բայց ԵՄ-ն ոչ մի կերպ ազդեցություն չի գործադրում Կիևի վրա, որ ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ բնակչության հետևում՝ օգտագործելով նրանց որպես «մարդկային վահան», և չարգելափակեն նրանց ելքը դեպի Ռուսաստան։ Ըստ երևույթին, ԵՄ-ի կողմից այս փաստերի ճանաչումը կարող է ոչնչացնել արևմտյան լրատվամիջոցներում ջանասիրաբար ստեղծված կեղծ «պատկերը», որը խեղաթյուրում է ռուսական հատուկ ռազմական գործողության իրական առաջադրանքներն ու մեթոդները»,- հայտարարել է Զախարովան։ Այս հայտարարությունը Զախարովան արել է՝ ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի ելույթի, որտեղ նա նշել էր․ «Համոզված եմ, որ Պուտինը փախստականներին օգտագործում է որպես գործիք, որպես զենք: Նրանք (ռուսական կողմը- խմբ․) չեն ոչնչացրել տրանսպորտային ենթակառուցվածքը. նրանք պարզապես ոչնչացնում են քաղաքները՝ սպիպելով, որ խաղաղ բնակիչները սարսափեն և փախչեն։ Մենք պատրաստ ենք օգնելու նրանց բոլորին»։ Բորելը ՌԴ-ին նաև մեղադրել էր Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
14:48 - 23 մարտի, 2022
Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ Պեսկովի խոսքով նման որոշումը կհարվածի բոլորին։ «Այս թեման (ռուսական նավթի էմբարգոյի- խմբ․) շատ բարդ է, քանի որ նման էմբարգոն կազդի, և այն էլ շատ լուրջ, նավթի համաշխարհային շուկայի վրա: Դա լրջորեն կազդի Եվրոպայում էներգետիկ բալանսի վրա: Միևնույն ժամանակ, ամերիկացիները կմնան իրենց հույսին: Եվ նրանք իրենց շատ ավելի լավ կզգան, քան եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական ռուսական նավթի էմբարգոյի ներդրումը, և ինչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ռուսաստանը այս առումով։ Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։ Այնուհետև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։
16:11 - 21 մարտի, 2022
Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:   Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:   Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
16:13 - 12 մարտի, 2022