ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով
 |shantnews.am|

ՌԴ մշտական ներկայացուցչին հրավիրել են ԵՄ դիվանագետների մոտ ռուսական հակապատժամիջոցների պատճառով |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին այսօր կանչել են Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայություն՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ ութ քաղաքացիների մուտքի արգելքի հետ։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Ստանոն նշել է, որ Եվրամիությունը վճռական բողոք կհայտնի Ռուսաստանի որոշման դեմ։ Նրա խոսքով ՝ «Ռուսաստանի այս որոշման համար իրավական հիմք չկա»:«Մենք ծանուցում ենք ստացել, բայց ռուսական հակապատժամիջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն, և դրանք ոչ մի հիմնավորում չունեն»,- ավելացրել է Ստանոն: ԵՄ-ից ռուս դիվանագետների հնարավոր արտաքսման մասին հարցին ի պատասխան Պետեր Ստանոն ասել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են:«Եվ դա կապված է ոչ միայն ուրբաթ օրը Ռուսաստանի կայացրած որոշման հետ, այս ամենը սկսվել է ավելի վաղ ԵՄ անդամ պետությունում՝ Չեխիայում Ռուսաստանի գործողությունների հետ, որն անհամաչափ արձագանքեց դիվանագետների արտաքսմանը»,- նշել է Բորելի խոսնակը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը գնում է առճակատման ճանապարհով: Ապրիլի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Եվրամիության 8 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքի մասին՝ ի պատասխան ԵՄ խորհրդի կողմից մարտի 2-ին և 22-ին Ռուսաստանի 6 քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման:
19:19 - 03 մայիսի, 2021
ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

 |armenpress.am|

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում. Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու շրջանակում։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։
22:40 - 30 ապրիլի, 2021
Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության
 |shantnews.am|

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Եվրամիության |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից: ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին Ռուսաստանի վեց քաղաքացի ենթարկվել է «ԵՄ ապօրինի սահմանափակումներին»: Ինչպես նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, Մոսկվայի բոլոր առաջարկները «ուղղակի երկխոսության տարբերակով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ծագած ցանկացած խնդրահարույց հարցերը լուծելու առաջարկները  անընդհատ անտեսվում կամ մերժվում են»:
20:38 - 30 ապրիլի, 2021
ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

tert.am: Եվրամիությունում պատվաստման վկայագրերը պետք է ներդրվեն առավելագույնը 12 ամիս ժամկետով: Այս պահանջի մասին հստակեցվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) բանակցային դիրքորոշման մեջ, որը հաստատվել է այսօր Բրյուսելում կայացած ԵԽ նստաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:«Հինգշաբթի Եվրախորհրդարանն ներկայացրել է իր բանակցային դիրքորոշումը համավարակի ընթացքում Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունքը հաստատող վկայագիր թողարկելու առաջարկի վերաբերյալ: Եվրախորհրդարանականները համաձայնել են, Եվրահանձնաժողովի առաջարկած թվային կանաչ սերտեֆիկատի փոխարեն ներկայացվելիք նոր «EU COVID-19» վկայագիրը պետք է վավեր լինի 12 ամիս, ոչ ավելի»,- ասվում է փաստաթղթում:Պատգամավորներն ընդգծել են, որ «վկայագրերը ծառայելու են որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման»:«Վկայագրեր ունեցողները չպետք է ենթարկվեն ճանապարհորդական լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Չպատվաստվածների նկատմամբ խտրականությունից խուսափելու համար ԵՄ երկրները պետք է ապահովեն համընդհանուր, մատչելի, ժամանակին և անվճար թեստավորումներ»,- հայտնել են խորհրդարանականները:Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա այս առնչությամբ «ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն, արդյոք նրանք ընդունում են պատվաստումների այնպիսի վկայագրեր, որոնք տրվել են այլ երկրներում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար թույլատրված դեղամիջոցների համար»,- հայտնել են ԵԽ-ից:
15:52 - 29 ապրիլի, 2021
Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|

Եվրամիության հայտարարությունը՝ գերիների մասով, մեծացնում է լավատեսությունը, որ կունենանք կոնկրետ արդյունքներ. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության՝ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում, եւ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ երեկոյան Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ եւ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կարեւորեց, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ: «Վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարեւոր է եւ մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական, եւ այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
12:01 - 29 ապրիլի, 2021
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: ԵՄ կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով: Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»: ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով, որ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»:
09:46 - 29 ապրիլի, 2021
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը

Ապրիլի 28-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 6-րդ նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետ Դիմիտրի Ջիոտակոսը։ Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են ս․թ մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր նշաձող է Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին՝ ընդգծելով վերջինիս կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և նախանշելով հետագա քայլերը՝ միտված համաձայնագրի լիարժեք իրագործմանը և արդյունավետության առավել բարձրացմանը։ Քննարկվել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, մուտքի արտոնագրերի քաղաքականության, սահմանների կառավարման և միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում կազմակերպչական հարցերին: Ընդգծվել է նաև փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և հետագայում Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։  
21:37 - 28 ապրիլի, 2021
Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

Մենք այստեղ ենք օգնելու և աջակցելու համար. Լիտվայի ԱԳ նախարարը` հայաստանյան այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երևանում և զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Այս մասին նախարարն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մեծ պատիվ է և շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Կարող եմ ասել, որ 30 տարի առաջ, երբ չափազանց ծայրահեղ ծանր պահեր էին Հայաստանի համար, մենք միասին էինք այդ ժամանակահատվածում և այսօր էլ պատրաստ ենք բավարարել կարիքները»,- ասաց նախարարը: Լիտվայի ԱԳ նախարարն անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին, նշեց, որ այստեղ են օգնելու և աջակցելու համար: «Հիմնական ուղերձն այստեղ լինելու կայանում է նրանում, որ մենք այստեղ ենք օգնելու, աջակցելու համար և մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ` մենք կարող ենք գտնել ճանապարհներ այդ աջակցությունն ընդլայնելու համար, թե' քաղաքականապես, թե' մարդասիրական տեսանկյունից կամ տնտեսապես: Կարծում եմ, որ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունն ու հնարավորությունները»,- նշեց Լանդսբերգիսը: Գաբրիելյուս Լանդսբերգիսը հավելեց, որ այս ճանապարհին, հավանաբար, անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ պաշտոնական Երևանի կողմից: «Կարծում եմ, այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում, որ պատրաստ կլինեն ձեզ աջակցել»,- ասաց Լիտվայի Արտաքին գործերի նախարարը:
15:32 - 26 ապրիլի, 2021
ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ապագայում ավելի խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի հետ հաստատված սերտ համագործակցությունը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: «Լիտվայի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարեցինք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար: Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել»,- ասաց Արա Այվազյանը:
14:53 - 26 ապրիլի, 2021
Սպասվում են շատ պրակտիկ միջոցներ, առաջարկություններ՝ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ. Լիտվայի ԱԳ նախարար |1lurer.am|

Սպասվում են շատ պրակտիկ միջոցներ, առաջարկություններ՝ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ. Լիտվայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Հայաստանի մի խումբ բարեկամներ այսօր գտնվում են Երևանում: Իմ և իմ թիմի՝ այստեղ լինելու հիմնական ուղերձն այն է, որ այստեղ ենք՝ օգնելու, աջակցելու համար, մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ՝ կկարողանանք գտնել այդ աջակցությունն ավելի ընդլայնելու մեխանիզմներ թե՛ քաղաքականապես, թե՛ մարդասիրական տեսանկյունից, թե՛ տնտեսական: Կարծում եմ՝ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը և հնարավորությունները: Այս մասին հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:  Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ Երևանի կողմից: «Կարծում եմ՝ այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում մասնավորապես, ովքեր պատրաստ կլինեն ձեր աջակցել»,- ասաց Լանդսբերգիսը: Նա կարևորեց նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում համագործակցության խորացումը, պատվաստանյութերի տրամադրումը Հայաստանին:  «Անվտանգությունն ամբողջությամբ ապահովված չէ, մինչև բոլորն անվտանգ չլինեն քովիդի տեսանկյունից: Սպասվում են շատ պրակտիկ միջոցներ, առաջարկություններ՝ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Եվ վստահ եմ՝ այդ դեպքում ավելի լայն աջակցություն կտրամադրվի Հայաստանին»,- շեշտեց Լանդսբերգիսը: «Ես գիտեմ, որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Արևելյան գործընկերության այլ երկրներում կամ ասոցացված այլ երկրներում զուտ աշխարհագրական տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան ընդառաջ չի գնա Հայաստանին»,- հավելեց լիտվացի պաշտոնյան:
13:52 - 26 ապրիլի, 2021
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է՝ ԵՄ տարածքում երբ կվերսկվեն ուղևորությունները և որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել Միության անդամ երկրներ |tert.am|

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է՝ ԵՄ տարածքում երբ կվերսկվեն ուղևորությունները և որ զբոսաշրջիկներին թույլ կտրվի այցելել Միության անդամ երկրներ |tert.am|

tert.am: Զբոսաշրջիկները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան մուտք գործել Եվրամիություն:Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է The New York Times-ը:«Մի բան պարզ է՝ ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն անվերապահորեն կընդունեն բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են գործակալության կողմից հաստատված դեղամիջոցներով»,- ասել է նա։ԵՀ ղեկավարը նշել է՝ հավանականություն կա, որ ամառվանից ԵՄ տարածքում ուղևորությունները կարող են վերսկսվել: Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
11:05 - 26 ապրիլի, 2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ֆինանսական ու տեխնիկական շարունակական աջակցության համար

ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ֆինանսական ու տեխնիկական շարունակական աջակցության համար

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և զարգացման ծրագրերի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք պետք է խթանեն երկրի մրցունակությունը՝ նորարարական, տեխնոլոգիական և կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելով: Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կողմերը անդրադարձել են երեք խոշոր ուղղությունների՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին, թվայնացման և նորարարության հարցերին: Հանրային կառավարման բարեփոխումները դիտելով որպես կառավարության առաջնահերթություն՝ Տիգրան Ավինյանը կարևորել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ սերտ աշխատանքը: Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նա հայտնել է, որ կառավարությունը պետական ծառայությունների մատուցման միասնական համակարգի ներդրման հարցում էական առաջընթաց ունի: Ռազմավարական պլանավորման, ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության և պետական ինստիտուտներում հիմնարար փոփոխությունների հարցում փոխվարչապետը կարևոր պայման է համարել նորարարությունն ու ստեղծարարությունը: Հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությամբ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերը: Այս համատեքստում փոխվարչապետն առանձնացրել է հանրային տրանսպորտի համակարգի, ճանապարհների բարեկարգման և ավիացիոն անվտանգության ոլորտները:  Անդրադարձ է կատարվել համագործակցությանը Էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում: Կարևորվել է կլիմայի փոփոխության մարտահրավերին արդյունավետ դիմակայելու և առկա ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման համար քաղաքականության մշակումը: Քննարկվել են նաև «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները:
19:02 - 21 ապրիլի, 2021
Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

0.1.251.109: Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Ռուսական զորքի թվաքանակի վերաբերյալ Բորելի տվյալներն ավելի ուշ փոփոխվել են։ Այսպես, ճեպազրույցի ժամանակ Բորելը հայտարարել է 150 000 զինծառայողների մասին, սակայն նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գլխավոր հանձնակատարը շփոթվել է և հավելել, որ խոսքը 100 000 զինծառայողի մասին է։ «Մենք խիստ մտահոգված ենք ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվաքանակի աճի կապակցությամբ։ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայված են ավելի քան 150 000 ռուս զինծառայողներ։ Հետագա սրման ռիսկը ակնհայտ է»,- հայտարարել է Բորելը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այդ տվյալների աղբյուրներն անվանելու լրագրողների խնդրանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարը մերժել է, սակայն նշել, որ հենց նրանց է հղում անում։ Բորելը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են և հասել են վերջին տարիների մաքսիմումին։
23:15 - 20 ապրիլի, 2021
ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:   Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:   ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ, և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է լինել այս բնագավառի զարգացման համար։   Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:   Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև e-tax, e-police ծառայությունների, ինչպես նաև Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ:   Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ e-judiciary և e-visa ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:   Նախարար Հ․ Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում Նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշները:  
16:33 - 20 ապրիլի, 2021
ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021