Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|
23:15 - 20 ապրիլի, 2021

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

0.1.251.109: Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ռուսական զորքի թվաքանակի վերաբերյալ Բորելի տվյալներն ավելի ուշ փոփոխվել են։ Այսպես, ճեպազրույցի ժամանակ Բորելը հայտարարել է 150 000 զինծառայողների մասին, սակայն նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գլխավոր հանձնակատարը շփոթվել է և հավելել, որ խոսքը 100 000 զինծառայողի մասին է։ «Մենք խիստ մտահոգված ենք ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվաքանակի աճի կապակցությամբ։ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայված են ավելի քան 150 000 ռուս զինծառայողներ։ Հետագա սրման ռիսկը ակնհայտ է»,- հայտարարել է Բորելը։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այդ տվյալների աղբյուրներն անվանելու լրագրողների խնդրանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարը մերժել է, սակայն նշել, որ հենց նրանց է հղում անում։ Բորելը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են և հասել են վերջին տարիների մաքսիմումին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել