Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է նախապես գրանցված դեպքում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է նախապես գրանցված դեպքում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում դիմում է քաղաքացիներին եւ տեղեկացնում, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում: «Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս. թ. մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]՝ նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։ Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից. (+33) 753380239»։ Դեսպնությունը հիշեցնում է, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։
19:10 - 13 մարտի, 2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվողՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի´ հայրենակիցներ, Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։ Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»։
09:20 - 11 մարտի, 2020
Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար |ermenihaber.am|

Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Փարիզում հաջորդ շաբաթ մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու հիմնական հավակնորդները կլինեն ազգությամբ հայ Անուշ Թորանիանն ու թուրք Ագնես Էվրենը: Այս մասին գրում է հայկական «Ակոսը»՝ հղում անելով  «Euronews»-ին: Լուսանկարում ձախից առաջինը Ագնես Էվրենն է, երկրորդը՝ Անուշ Թորանիանը: Նշվում է, որ Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է և նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնի համար: Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը, որը 2017-ի տվյալներով՝ բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:
12:23 - 10 մարտի, 2020
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսուքյան էջով տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի  տարածման զգալի աճով պայմանավորված՝ ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ մի քանի չվերթներ: «Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- ասել է նա:  
09:56 - 07 մարտի, 2020
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»:
11:49 - 02 մարտի, 2020
Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: «Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին: Նրա խոսքով` հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ  վճռական են տրամադրված երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում:  Փարլին նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ միասին դատապարտում են Թուրքիայի կատարած իրավական խախտումները: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ և հավելել, որ այդ համաձայնագիրը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ Փարլիի` այդ համաձայնագիրն անհամատեղելի է միջազգային  իրավունքի հետ:
09:30 - 25 փետրվարի, 2020
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:  Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները: Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»: «Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։ Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով: Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»: Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:   Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»: Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը: Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:
11:37 - 12 փետրվարի, 2020