azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, թե ցանկանում է հանդիպել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայի հարցը:
Մակրոնը, մասնավորապես, ուզում է Էրդողանից հստակ պարզաբանումներ ստանել Սիրիայի շուրջ թուրք-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ:
Le Journal du Dimanche պարբերականի փոխանցմամբ` Մակրոնը կարող է Էրդողանին ընդունել արդեն առաջիկա երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, սակայն Ելիսեյան պալատն այդ թեմայվ որևէ պաշտոնական ծանուցում դեռ չի տարածել:
comment.count (0)