ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ՍԱՏՄ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ՍԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: Այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։ Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։
23:13 - 22 հոկտեմբերի, 2021
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում

ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում

ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են մարդկանց կուտակումները, դիմակ չկրելը, սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։ Տեսչական մարմինը լաբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։ ՍԱՏՄ-ից զգուշացնում են լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներին), որ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։ Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։  
16:06 - 21 հոկտեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում

ՍԱՏՄ տեսուչները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում

Շարունակվում են ՍԱՏՄ խստացված ստուգումները՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում: 36 տնտեսավարողի մոտ անցկացված վերահսկողության ընթացքում կազմվել է 21 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:49 - 21 հոկտեմբերի, 2021
Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Covid-19-ի կանոնների պահպանման համատեքստում 382 տրանսպորտային միջոց է ստուգվել, հայտնաբերվել է 81 խախտում

Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Covid-19-ի կանոնների պահպանման համատեքստում 382 տրանսպորտային միջոց է ստուգվել, հայտնաբերվել է 81 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ հոկտեմբերի 19-ին վաղ առավոտից Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններով երթևեկող հանրային տրանսպորտի աշխատանքը։ Մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։ Հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված  վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է։
17:38 - 19 հոկտեմբերի, 2021
ԱԱՏՄ-ն 478 տնտեսավարողի մոտ հայտնաբերել է 47 խախտում, նշանակել՝ 2 տուգանք

ԱԱՏՄ-ն 478 տնտեսավարողի մոտ հայտնաբերել է 47 խախտում, նշանակել՝ 2 տուգանք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն հոկտեմբերի 18-ին ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։ «Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք, աjդ թվում՝ հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում, դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում, հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում, նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում, գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում, բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում, մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում, գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում, արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
23:14 - 18 հոկտեմբերի, 2021
Կազմվել է արձանագրություն՝ աշխատակիցների դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով․ ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի սուպերմարկետներում

Կազմվել է արձանագրություն՝ աշխատակիցների դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով․ ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի սուպերմարկետներում

Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողության ընթացքում մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում խախտումներ են գրանցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամի չափով տուգանքի, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:08 - 18 հոկտեմբերի, 2021
ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիայի իրացման ցանցում խախտումներ չի հայտնաբերել

ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիայի իրացման ցանցում խախտումներ չի հայտնաբերել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում հոկտեմբերի 14-ին շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ անցած լինեն ՊՇՌ հետազոտություն:
19:47 - 14 հոկտեմբերի, 2021
ՍԱՏՄ տեսուչները երկու արձանագրություն են կազմել Կենտրոնի իրացման ցանցում խախտումների դեպքերով

ՍԱՏՄ տեսուչները երկու արձանագրություն են կազմել Կենտրոնի իրացման ցանցում խախտումների դեպքերով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչների՝ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված հոկտեմբերի 8-ի ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է  ՍԱՏՄ-ն։ Կառույցը հիշեցում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, խանութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
21:00 - 08 հոկտեմբերի, 2021
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում՝ վերահսկելու համար covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման ընթացքը:   Խախտումներ չեն արձանագրվել:   Ստուգայցերը կշարունակվեն։   Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:   Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
18:14 - 29 սեպտեմբերի, 2021
Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրել: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ը: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
19:56 - 18 սեպտեմբերի, 2021
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում, արձանագրվել են խախտումներ

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում, արձանագրվել են խախտումներ

Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն, վարչական շրջանների սուպերմարկետներում: Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը: Կազմվել է 2 արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
15:52 - 15 սեպտեմբերի, 2021
Մի շարք երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտի պատճառով ՀՀ ներմուծման սահմանափակումներ են մտցվել

Մի շարք երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտի պատճառով ՀՀ ներմուծման սահմանափակումներ են մտցվել

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ՀՀ ներմուծման սահմանափակումներ են մտցվել: «Սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից  և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը ՀՀ»,- այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:
13:42 - 15 սեպտեմբերի, 2021