Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել են «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2006-2019 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնավարման ընթացքում իր հետ բարեկամական կապ ունեցող անձանց նույն կազմակերպությունում աշխատանքի է ընդունել, որոնք առհասարակ աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել աշխատանքային պարտականությունները, սակայն տնօրենը վերջիններիս ոչ միայն աշխատանքից չի ազատել, այլև իր անմիջական ենթակայության տակ աշխատող գործավարի օժանդակությամբ և նրա միջոցով, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել մարզադպրոցի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել  է դրանք և հանձնել  Վանաձորի համայնքապետարանի «Հաշվապահ» ՀՈԱԿ:Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված աշխատակիցների աշխատավարձի բանկային քարտերը և ծածկագրերը տրամադրության տակ ունենալով, բանկոմատից կանխիկացրել է աշխատակիցների անվամբ հաշվարկված աշխատավարձի գումարները և անձնական կարիքների համար օգտագործելու, մարզադպրոցի՝ իրեն վստահված բյուջեից վատնման եղանակով կատարել հափշտակություն:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Իսկ դպրոցի գործավարի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ գործուն զղջալու հիմքով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:27 - 09 դեկտեմբերի, 2020
Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Լ ոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ավագանու անդամների հետ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ հայրենակիցներ Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝   Անհեռատես քաղաքականություն Տապալված դիվանագիտություն Պարտված պատերազմ Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ Արժեքների փոխակերպում եւ ապազգային արժեքային համակարգ Ապագայի նկատմամբ հավատի կորուստ Այս ամենի հետ ՝ մեղավորների եւ դավաճանների նկատմամբ  խիստ հակասական մեկնաբանություններ (եւ սա դեռ ամբողջը չէ), միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ կոչ անում նաեւ մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին եւ հայրենիքի առջեւ ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը,  որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ եւ կգործի հանուն  Հայաստանի եւ Արցախի ժողովրդի»,- նշվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
15:32 - 08 դեկտեմբերի, 2020
Ուզում եմ մաղթել, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն․ Լոռու մարզպետի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ

Ուզում եմ մաղթել, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն․ Լոռու մարզպետի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ լոռեցիներ, ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողությունները շարունակում են ուղեկցել բոլոր նրանց, ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը: Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան, ու երախտագիտություն հայտնել աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց: Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից: Վերջին երկու տարում աննախադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ, վստահ ենք, ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա: Սիրելի՛ լոռեցիներ, ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն, ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով»,- գրել է նա:
10:30 - 07 դեկտեմբերի, 2020
Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծի շրջանակներում

Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը կշարունակվի նոր նախագծի շրջանակներում

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Կամո Աշրաֆյանը տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում են ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԶԾ և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակը ՄԱԶԾ կողմից եվրամիության ֆինանսավորմամբ Լոռու և Տավուշի մարզերում մեկնարկելիք «Տեղական դերակատարների զորեղացումը Լոռու և Տավուշի մարզերում հանուն զարգացման» ծրագրի քննարկումն էր: Ծրագրի նպատակը շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն է իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:Ծրագիրը կիրառելու է Եվրոպական միության անդամ պետություններում իրականացվող LEADER ծրագրի մոտեցումները՝ խրախուսելով համայնքների ներկայացուցիչներին զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և առաջնահերթությունների սահմանման գործընթացում օգտագործել նորարարական մեթոդներ և գործիքներ:  Մարզի ղեկավարն, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացման նախաձեռնությունը Լոռու մարզում, կարևորել է ծրագրում առկա բաղադրիչների առավել պրակտիկ կիրառության անհրաժեշտությունը և որպես վերջնանպատակ՝ շոշափելի արդյունքների գրանցումը:Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Լոռու մարզի կտրվածքով հետագա հարցերի համակարգումը վստահվել է Գայանե Մարկոսյանին: Նա նույնպես իր նկատառումներն է հայտնել ծրագրի վերաբերյալ:Անդրեյ Ղուկասյանը նաև ողջունել է ՄԱԶԾ կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը՝ ընգծելով դրանց կարևորությունը մարզի զարգացման համար: Նա, մասնավորապես, անդրադարձել է այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՄԱԶԾ, պետբյուջե և համայնք համատեղ ներդրմամբ «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի կարևորությանը:«Համագործակցության այս մոդելը շատ ողջունելի է: Մեծ ցանկություն կա, որ այս մոդելով կարողանանք ծրագրեր իրականացնել նաև գյուղոլորտում՝ ծրագրերն ուղղելով ոռոգման համակարգերի կառուցմանը, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը՝ նպատակ ունենալով համայնքներում ընդլայնելու մշակվող հողատարածքները: Այսօր առավել, քան երբևէ կարևորում ենք մարզում գյուղատնտեսության զարգացումը՝ ելնելով պարենային անվտանգության, բնակչության կենսամակարդակի բարձրացման և համայնքների զարգացման տեսանկյունից»,- ասել է Ղուկասյանը:Ողջունելով հնչեցված նկատառումները՝ Դ. Մարիյասինը նշել է, որ դրանք անպայման հաշվի կառնվեն և կներառվեն առաջիկա քննարկումներում:
22:59 - 02 դեկտեմբերի, 2020
Ապօրինի ծառահատման դեպք Դսեղի անտառում

Ապօրինի ծառահատման դեպք Դսեղի անտառում

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 22։30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին:    
20:30 - 02 դեկտեմբերի, 2020
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 3, 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր, Թոթովենցի փ. 3/1,3/2, 3, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Ավան՝ Սայաթ -Նովա թաղ․ 1/2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ 1, 2, 3, 4, 5 շենքեր, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Բաբաջանյան փ. 24 շենք, Նալբանդյան փ. 29, 45, 47 շենքեր, Կորյունի փ. 5 շենք, Հանրապետության 78 շենք, Սայաթ Նովա պող. 22 շենք, Վարդանանց փ. 5, 6/1 շենքեր, Մաշտոցի պող. 60 շենք, Տերյան փ. 57 շենք, Մոսկովյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14/2 շենք, Ա.Ավետիսյան փ. 74 շենք, Ա.Տիգրանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 19 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 51 շենք, Հ.Էմին փ. 4 շենք, Զեյթուն 10փ. 1 շենք, Ահարոնյան փ. 8 շենք, Գոգոլի փ. 9 շենք, Ա.Խաչատրյան փ. 18 շենք, Քանաքեռ ՀԷԿ 16 շենք, Զարյան փ. 21 շենք,Վաղարշյան փ. 24/1 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 4/1, 6, 6/1, 6/2 շենքեր, Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա շենքեր, Արշակունյաց պող․ 42ա, 42գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Արամուս գյուղ մասնակի, 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտաս, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Շիրակի Սաֆարյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, “Վիվասել ՄՏՍ” ընկերության կայան, Գեղեցկուհի Անահիտ, Արծափ Հնդկացորեն, ՄՄ ընդ Ռ, Վաղարշակ և Արսեն, Սամվել և Ադրիանա, Ալիք ԱԿ, Արտեմ Պետրոսյան, Պարգև Շահբազյան, Արկադի և Արման Գալիլիա ՍՊԸ-ներ, Ծովագյուղից մինչև Արևիկ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-13:00 Արարատ քաղաքի՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, 10։30-12:30 Սիսավան և Վանաշեն գյուղեր, 10։30-14:00 Մխչյան գյուղ մասնակի, 10։00-16:00 Ուրցաձոր և Նոր Կյանք գյուղեր մասնակի 10։30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-15:00 Կեչուտ գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ Անի, Վան, 1-ից-11-րդ թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկին, Աբովյան, Դեմիրճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայի, Շիրազ, Գետափնյա, Դպրոցականներ, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևաին, Լատիշական, Արցախ, Ջահուկյան, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ Նովա, Վ.Սարգսյան, Միչուրին, Անտառային, Կոմարով, Նալբանդյան, Գորկու, Կոմիտաս, Շատալովի փողոցներ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-17:00 Խնձորեսկ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 25 սեպտեմբերի, 2020
Լրագրողական կազմակերպությունները վրդովված են Լոռու մարզի դատարանի վճռի կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունները վրդովված են Լոռու մարզի դատարանի վճռի կապակցությամբ

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով դատարանի վճռի վերաբերյալ։ «Վրդովմունքով և հիասթափությամբ տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սուսաննա Գզոգյան) վճռել է «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով մեղադրվող անձանցից որևէ մեկին պատասխանատվության չենթարկել։ Հիշեցնենք, որ դեռ 2017թ. սեպտեմբերի 28-ին Նարինե Ավետիսյանը, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Նկարահանումների պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը՝ ջնջելով արված լուսանկարները։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է մտել 2018թ․ փետրվարի 23-ին, և 2,5 տարի ձգվող դատաքննությունից հետո, օգոստոսի 24-ին կայացված վճռով՝ Տիգրան Նազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ կազմակերպության աշխատակից Վրեժ Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։ Թեև Լոռու մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունների մեջ հստակ նկարագրել էր կատարվածը, դատարանն անտեսել է դա և պատիժ չի նշանակել ամբաստանյալներին։ Միանգամայն անհասկանալի և անընդունելի է նաև այն, թե ինչու է բավականին պարզ գործն այսքան ձգձգվել․ գուցե հենց այն նկատառումով, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկե՞տը։ Այս վճռով, ըստ էության, ոչ միայն արդարացվում է լրագրողի վրա հարձակում գործած անձը, այլև «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։ Հաշվի առնելով դատավճռի ակնհայտ կողմնակալությունն ու անարդարությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․ ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ, Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»
13:21 - 23 սեպտեմբերի, 2020
Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Եղիազարյան, որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ՝ նշվում էր, որ նախկին համայնքների աշխատակազմերի կրճատումից կխնայվեն դրամական միջոցներ։ Դուք մի քանի ամիս առաջ հաշվարկներ էիք արել, համաձայն որոնց՝ ընդամենը վեց համայնքում էր գործել այս սկզբունքը։ Այդպիսի մի հաշվարկ երկու մարզի օրինակով նաև մենք ենք արել, սակայն այս դեպքում միայն մի համայնքում աշխատակազմերի կրճատումից բյուջեում դրամական միջոցներ չէին խնայվել։ Ո՞րն է պատճառը, որ մենք տարբեր թվեր ենք ստացել։ - Ինձ հետ կապ հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և մեկնաբանեցին, որ այն թվերը, որոնք իմ հարցման արդյունքում տրամադրել են՝ վարչական ծախսերը, ընդհանրական թվեր են, որոնք նաև այլ ծախսեր են ներառել, ինչի արդյունքում ինձ մոտ այդ պատկերն է ստացվել։ Ես պարզաբանեցի, որ իմ հարցը հստակ էր, ես ուզում էի հասկանալ՝ վարչական ծախսերը խոշորացումների արդյունքում ինչքանով են կրճատվել, ինչքանով է էֆեկտիվ եղել, և ինձ տվել են վարչական ծախսերի մասով մի այնպիսի թիվ, որն իրականում չի արտացոլում այն, ինչ ես եմ պահանջել։ Փաստացի, ինձ թյուր ինֆորմացիա է տրամադրված եղել։  Ամեն դեպքում, ես դրանից հետո ուսումնասիրություններ եմ արել․ խոշորացումների արդյունքում կառավարման պրոցեսն այդքան էլ էֆեկտիվ չէ։ - Արդյունավետ չէ աշխատակազմերի կրճատումից դրամական միջոցների խնայմա՞ն, թե՞ առհասարակ կառավարման համակարգի առումով։ - Առհասարակ կառավարման համակարգի և ծախսերի օպտիմալ կառավարման իմաստով։ - Ո՞րն է անարդյունավետ լինելու պատճառը։ - Համայնքների խոշորացումը իրականացվեց շտամպային կարգով, բոլորի համար մի ստանդարտով, որն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք էր հաշվի առնել համայնքների յուրահատկությունները։ Հայամայնքներ եղան, որտեղ արեցին հանրաքվեներ, հանրաքվեների արդյունքում բնակչությունն արձանագրեց, որ դեմ է խոշորացմանը, և հակառակ բնակչությանը՝ ամեն դեպքում խոշորացումը կատարվեց։  - Հանրաքվեները և՛ այն ժամանակ, և՛ հիմա ունեն խորհրդատվական բնույթ․ պարտադիր չէր դրանց արդյունքները հաշվի առնել։  - Իմաստը ո՞րն է խորհրդատվական բնույթի․ ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել՝ խորհուրդը որն է, երբ բնակչությունն ասում է՝ մենք դեմ ենք, սակայն անում են այն, ինչ արդեն նախապես պլանավորված էր։ Եթե հանրաքվե են իրականացնում և ընդհանրապես հաշվի չեն առնում հանրաքվեի արդյունքները, մարդկանց մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում, հանրաքվեի ինստիտուտն է թուլացվում, և հանրաքվեների նկատմամբ անվստահությունը մեծանում է․ մարդիկ հասկանում են, որ իրենք մասնակցում են հանրաքվեի, տալիս են կարծիք, բայց իրենց խոսքը տեղ չի հասնում։  Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել։ Որովհետև կան համայնքներ, որոնք տարիներ շարունակ իրար հանդեպ ունեն հակակրանք, ու երբ միանում են իրար, և այդ համայնքներից մեկը լինում է գլխավոր համայնքը, խտրականության և այլ դրսևորումներ են լինում։  Այն ծրագրերը, որոնք շատ համայնքներում (ես ուսումնասիրել էի Թումանյան համայնքը) պետք է խոշորացման արդյունքում իրականացվեին, չեն իրականացվել։ Եվ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են ինձ, իրականում իրականացվել են, բայց այդ ծրագրերը չեն եղել խոշորացման արդյունքում խնայված միջոցներից, դրանք եղել են տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների շրջանակում։ Այսինքն՝ այդ ծրագրերով իրականացված գործողությունները չի կարելի համարել խոշորացման արդյունք։ Այստեղ մանիպուլյացիա է իրականացվում, և այս առումով շատ համայնքներում ռեգրես է նկատվում, շատ համայնքներ հետին պլան են մղվում, քանի որ ամեն ինչ կենտրոնանում է հիմնականում խոշորացված համայնքում։  - Չէ՞ որ հիմա հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ․ եթե համայնքը չի նախաձեռնում հանրաքվե, այն չի իրականացվում։  - Բայց մենք խոսում ենք արդեն խոշորացված համայնքների մասին։ Որպեսզի գնահատենք, նայում ենք այն համայնքներին, որոնցում արդեն իրականացվել են։ Թե հիմա նոր տարբերակով ինչպես կլինի, դեռ նոր պետք է հասկանանք, նոր պետք է գնաատականներ տրվեն։ Մենք հիմա խոսում ենք նրանց մասին, որտեղ արդեն նախկինում իրականացվել են, և որոշ ժամանակ է անցել, ու մենք հնարավորություն ունենք նայելու՝ ինչպես է համայնքների զարգացումը տեղի ունեցել, արդյոք էֆեկտի՞վ է եղել, թե՞ ոչ։ - ՏԿԵ նախարարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ տարբեր խոշորացված համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրակավացվում։ Արդյո՞ք խոշորացված համայնքներն ավելի մեծ հնարավորություններ չունեն այդ ծրագրերից օգտվելու։ - Ունեն, իհարկե, բայց մենք այստեղ պետք է տարանջատենք․ սուբվենցիոն ծրագրերը մեկ այլ հարց են լուծում, իսկ համայնքների բյուջեների ընդհանրացումը, մեկտեղ կուտակումը, բյուջեի գումարներով իրականացվող ծրագրերը լրիվ այլ մոտեցում են։ Սուբվենցիոն ծրագրեր կարող են լինել, բայց դրանք կապ չունեն համայնքի բյուջեի և այն խնայողությունների հետ, որոնք պետք է առաջանային խոշորացված համայնքների բյուջեի էֆեկտիվ կառավարման արդյունքում։  - Փաստորեն, Ձեր կարծիքով, շատ գումար չի խնայվել խոշորացման արդյունքում։  - Կոնկրետ Թումանյան համայնքոմ ես չեմ տեսնում այն ծրագրերը, որոնք պետք է լինեին խոշորացման արդյունքում։ Կա կառավարության ծրագրային քարտեզը, թե ինչեր պետք է իրականացվեին, և այդ ծրագրերից գրեթե ոչ մի բան չի իրականացվել։ Իրականացվածները միջազգային կառույցներն են արել, և, կրկնում եմ, կապ չունեն խոշորացման արդյունքում բյուջեի էֆեկտիվ կառավարման և խնայողությունների հետ։ - Ի՞նչն է պատճառը, որ չի իրականացվել այն, ինչ սպասվում էր խոշորացումից։  - Պարզ պատճառով, որ հնարավոր չէ այդ մոդելով բյուջեն էֆեկտիվ կառավարել։ Եվ նաև միգուցե խնայողություններ չեն առաջանում, կամ առաջացած խնայողությունները համաչափ չեն բաշխվում։  Մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացան մասին։ Հիմա անընդհատ խոսում են, որ ամեն ինչ կենտրոնանում է մեծ համայնքներում։ Ի՞նչ է տեղի ունենում Երևանում․ հիմնականում տնտեսական բոլոր գործարքները և փողը շրջանառվում են Երևանում, և դրա պատճառով հիմնական ներդրումները տրամադրվում են Երևանին։ Երևանը սկսում է էլի աճել, մարդիկ վատ ապրելակերպով փոքր համայնքերից ձգտում են դեպի Երևան, և ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ։ Խոշորացման արդյունքում նույնպես խոշորացված համայնքում շատ դեպքերում կենտրոնացում է տեղի ունենում, և համաչափ զարգացման խնդիրը ինչ-որ առումով չի լուծվում։ Շատ համայնքներ կան, որտեղ մարդիկ կարծում են, որ իրենց մոտ բան չի փոխվել։ - Այսինքն՝ Դուք վտանգ եք տեսնում, որ ամեն ինչ կարող է կենտրոնանալ խոշորացված համայնքի համայնքային կենտրոնո՞ւմ։ - Այո՛։ Սա մի մոդել է, որ գրեթե ամենուր է։ Նույնը ես կարող եմ ասել Վանաձորի օրինակով․ Վանաձորի կենտրոնում որոշ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ծայրամասերում խայտառակ վիճակ է։ Անգամ եթե մի համայնքի օրիանակով ենք վերցնում, տարածքային համաչափ զարգացում տեղի չի ունենում։ Ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնական հատվածներում, խոշորացված համայնքների դեպքում՝ կենտրոնական համայնքում, եթե երկրի մասշտաբով ենք ասում՝ Երևանում։ - Ձեզ կարող են հակադարձել, որ խոշորացված համայնքի ՏԻՄ-ը բոլոր բնակավայրերինն է և խնդիրները լուծում է՝ ըստ առաջնահերթությունների, այսինքն՝ եթե հեռավոր փոքր բնակավայրը խնդիր ունի, այդ խնդիրը չի անտեսվում։ - Մենք ունենք ավագանու դերի բարձրացման, ՏԻՄ-երի ինստիտուտի կայացման համար մեծ աշխատանք անելու խնդիր։ Այստեղ մեծ բաց կա, որովհետև ավագանին դեռ այդպես էլ չի գիտակցում իր դերը․ իրենից է կախված ամբողջ բյուջեի կառավարումը։  Հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամներն ինչ-որ բարեկամական մակարդակով ընտրված մարդիկ են, որոնք ուղղակիորեն համագործակցում են համայնքապետի հետ, և հիմնականում չկա փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որը պետք է ավագանին իրականացնի և ռեալ որոշումներ կայացնի։ Համայնքապետն ինչպես որոշում է, այդպես էլ իրականացվում է, և այստեղ, ես բազմիցս եմ նշել, իրենց բացասական էֆեկտն են ունենում նաև մարզպետարանները։ Վերջիններս սկսում են համակարգել ավագանուն, համայնքապետերին, ինչը խոչընդոտում է ՏԻՄ-երի ինստիտուտի կայացումը։  - Հիմա համամասնական ընտրակարգ է ներդրվել բազմաբնակավայր համայնքներում։ Կուսակցական ցուցակները Ձեր նշած բարեկամական կապերով ընտրվելու խնդիրը չե՞ն լուծի։  - Այդ խնդիրը կլուծվի, բայց դա 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում է․ մենք շատ փոքր համայնքներ ունենք, որոնք մինչև 4000 բնակիչ ունեն։ - Մարզպետարանների մասով․ ՏԿԵՆ-ից վստահեցնում են, որ շուտով մարզպետարանների որոշ լիազորություններ վերցվելու և ՏԻՄ-երին են փոխանցվելու։ Երբ մարզպետարաններն ավելի փոքր լինեն, ու նրանց լիազորությունները փոքրանան, ադրյո՞ք մարզպետարանների մասով նշված խնդիրն էլ չի լուծվի։ - Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ մենք դա բարձրաձայնում ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարզպետարանները պետք է շատ փոքր կառույցներ լինեն, զուտ կառավարության ներկայացուցիչները՝ տվյալ մարզում և որոշակի ստատիստիկ տվյալների համակարգման գործառույթ իրականացնեն։ Լոռու մարզում 180-ի կարգի աշխատակիցներով մարզպետարանի գոյությունը հիմնավորված չէ, և այդպիսի ուռճացված մարզպետարաններ մենք ունենք բոլոր մարզերում։ Պետք է կրճատենք, և միջոցները, որոնք մարզպետարանների վրա են ծախսվում, ուղղվեն ՏԻՄ-երի զարգացմանը։ Մեծ աշխատանք է պետք կատարել, որ ՏԻՄ-երը կայանան և ի վերջո հասկանան, որ իրենք են որոշողը, ոչ թե մարզպետը։  Աննա Սահակյան
21:33 - 18 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 8 շենք, Քոչարի փ. 10, 16/6, 23 շենքեր, Քոչարի փ. 16/6 շենք, Սոսեի փ. 2 նրբ. 8 շենք, Ա.Տիգրանյան փ. 4 շենք, Կիևյան փ. 30 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Շահսուվարյան փ. 7-10 շենքեր, Լեփսիուսի փ. 16 շենք, Գրիբոյեդովի փ. 2 շենք, Ծերենցի, Միքայելյան, Ջիվանի փողոցներ․ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացի փ. 17, 20 շենքեր, Լեո փ. 7, 12 շենքեր, Պարոնյան փ. 4, 6 շենքեր, Մաշտոցի պող. 9 շենք, Մայիսյան փ. 33ա շենք, Բուզանդի փ. 1, 101 շենք, Խորենացի փ. 29, Ագաթանգեղոս փ. 7 շենքեր, Դեղատան փ. 4, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մետրո» թատրոն, Գ․Նժդեհի անվան հրապարակի շատրվաններ, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր, Բագրատունյաց պող․49, 51շենքեր, Լազոյի նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 13 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 1 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 73 շենք՝ 3, 4 մուտքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 1 (1/10) շենք, Ավան՝ Խուդյակովի փ. 68/2 շենք, Նարեկացի փ. 39 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցներ, Նորքի 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ամբերդ, Լեռնամերձ և Աղավնատուն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Կոմիտասի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս, Ասֆալտի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00- 16։00 Մադինա , Լեռնակերտ համայնքն ամբողջությամբ, Ներքին Գետաշենի որոշ թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արևիկ - Ֆիզ ինստիտուտ” հանգստի գոտին և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ գյուղ մասնակի, 13:00-16:00 Սևակավան գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 09:00-15:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Վարդաղբյուր գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ձորաշեն գյուղ։
09:34 - 17 սեպտեմբերի, 2020