Ուզում եմ մաղթել, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն․ Լոռու մարզպետի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ
10:30 - 07 դեկտեմբերի, 2020

Ուզում եմ մաղթել, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն․ Լոռու մարզպետի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայության օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ լոռեցիներ, ավերիչ երկրաշարժի օրից արդեն 32 տարի է անցել, սակայն ծանր հիշողությունները շարունակում են ուղեկցել բոլոր նրանց, ովքեր վերապրել են անասելի ծանր այդ օրերը:

Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան, ու երախտագիտություն հայտնել աշխարհի տարբեր անկյուններից մեզ օգնության հասած մարդկանց:
 
Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը ու, ցավոք, այսքան տարիներ անց դեռևս չենք կարողացել ձերբազատվել աղետի գոտի լինելու հետևանքներից:
 
Վերջին երկու տարում աննախադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և մինչև հաջորդ տարեվերջ, վստահ ենք, ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա:

Սիրելի՛ լոռեցիներ, ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն, ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել