ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ |armenpress.am|

ՊԲ-ի սպառազինության մեջ կան «Իսկանդերի» նման զենքեր, որոնք իրենց գործն անում են. ՊՆ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կան «Իսկանդերի» նման զնեքեր, որոնք անում են իրենց գործը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է»,- ասաց Հովհաննիսյանը և հորդորեց, որպեսզի ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության: Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը՝ գուցե բացառությամբ Կասպից ծովի նավերի:
14:39 - 14 հոկտեմբերի, 2020
Գտնվելով շրջափակման մեջ, զինծառայողները ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը․ ՊԲ

Գտնվելով շրջափակման մեջ, զինծառայողները ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ առաջնագծից, որոնք իրականացնելու համար զինծառայողները ներկայացվում են տարբեր աստիճանի շքանշանների։  ՊԲ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»։
13:14 - 10 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Մեկ շաբաթից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում թշնամին ունեցել է ոչ միայն 3000-ն անցնող մարդկային, այլեւ միլիարդ դոլարն անցնող սպառազինության կորուստ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ հակառակորդի ընթացիկ կորուստները հետեւյալն են․ 126 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 379 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ», 3500-ի հասնող զոհ։ Քանի որ օրվա ընթացքում ադրբեջանցիների խոցված տեխնիկայի թվերն ավելանում են, ստորեւ ներկայացնում ենք մինչեւ այս պահը կորցրած սպառազինության ընդհանուր մոտավոր արժեքը։ Այսպես, սեպտեմբերի 27-ից՝ էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս թշնամին կորցրել է 4 հատ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից յուրաքանչյուրն արժե մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, հետեւաբար միասին՝ մոտ 50 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այս համակարգերից միայն երեքը խոցվել են հոկտեմբերի 3-ին։ Հակառակորդի կորուստների թվում է նաեւ մեկ այլ տեսակի համազարկային ռեակտիվ կայանք՝ «Ուրագան»։ Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումներն այս տեխնիկայից խոցել են մեկ հատ։ «Ուրագան»-ի արժեքը հասնում է 8-9 միլիոն դոլարի, իսկ մոդիֆիկացված տարբերակը՝ մինչեւ 12 միլիոն դոլարի։ Այս հաշվարկում մենք կդիտարկենք չմոդիֆիկացվածի համար նախատեսված նվազագույն գինը։ Հակառակորդի՝ մինչ այս պահը կորցրած անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը 126 է։ Էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս ՊԲ զինված ուժերը խոցել են ադրբեջանցիների կիրառած՝ իսրայելական արտադրության Harop տեսակի հետախուզական-հարվածային երկու ԱԹՍ, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 4 մլն դոլար, Orbiter 1K հարվածային ԱԹՍ, որոնց գինը հասնում է ընդհուպ 6 միլիոն դոլարի։ ՀՀ եւ ՊԲ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են նաեւ հակառակորդի այլ հարվածային եւ հետախուզական անօդաչուներ, որոնցից ամենասովորականների միջին արժեքը, ինչպես նշված է բաց աղբյուներում եւ ինչպես հավաստում են ռազմական փորձագետները՝ 250-300 հազար դոլար է։ Երկու Harop-ն, այսպիսով, մոտ 8 մլն դոլար արժեն, գումարած՝ նվազագույն հաշվարկով 124 մնացյալ սարքերի ընդհանուր արժեքը՝ 37,200,000 մլն, եթե յուրաքանչյուրի գինը դիտարկենք 300,000 դոլար։ Կորցրած անօդաչուների ընդհանուր մոտավոր արժեքը, փաստորեն, 45,200,000 դոլարի է հասնում։ Harop ԱԹՍ-ն, լուսանկարը՝ Ջուլիան Հերցոգի, 2013 Նշենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան նաեւ թուրքական արտադրության Bayraktar TB2՝ շուրջ 5 միլիոն դոլարի հասնող ԱԹՍ-ներ, որոնք հակառակորդն այս ընթացքում պարբերաբար օդ է բարձրացրել։ Դրանց խոցվելու մասին դեռեւս տեղեկություն չկա։ Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ թուրքական այս Բայրակթարները արցախա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին փոխկապակցված աշխատում են թուրքական F-16 կործանիչների հետ։ Bayraktar TB2 Լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 379 զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ՏՕՍ-եր, եւ այլն: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական T90, T72 տեսակի տանկեր, БМП-2 (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 30 БМП), БТР-82а տեսակի զրահատեխնիկա, 3 հատ ТОС-1 «Սոլնցեպեկ» հրետանային համակարգ, եւ այլն։ Մասնավորապես, ըստ բաց աղբյուրների, T90-ի արժեքը հասնում է մինչեւ 4 մլնի, իսկ T72-ը՝ մինչեւ 6 հարյուր հազար դոլարի, БМП-2-ը՝ մոտ 200 հազար դոլարի, БТР-82а-ն՝ մինչեւ 1,5 միլիոնի։ Փաստացի, եթե որպես միջին թիվ ընդունենք 2 միլիոնը, ապա հակառակորդի կորցրած զրահատեխնիկայի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 692 միլիոն դոլար՝ առանց БМП-ների եւ ТОС-1-երի արժեքի: Խոցված 30 БМП-ների մոտավոր գինն էլ հասնում է 6 մլնի, եթե դիտարկենք, որ դրանցից յուրաքանչյուրը 200 հազար դոլար է։ 3 ТОС-1 «Սոլնցեպեկ» համակարգերից յուրաքանչյուրն արժե 4-6 մլն դոլար։ Երեքը միասին՝ մոտ 15 մլն դոլար, եթե յուրաքանչյուրը դիտարկենք 5 մլն։ Այս օրերի ընթացքում ադրբեջանցիների կորցրած ուղղաթիռների թիվը 16 է, որոնց թվում են եղել հարվածային Ми-24-ներ։ Մեր զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ամենահասարակ ռազմական ուղղաթիռի արժեքը 2-3 միլիոն դոլար է։ Սրանց գները կարելի է գտնել նաեւ համացանցի բաց աղբյուրներում։ Իսկ Ми-24-ներն արժեն ավելի թանկ, սրանց մոդեռնիզացված տարբերակները հասնում են ընդհուպ 18 միլիոնի։ Յուրաքանչյուրը 3 մլն դոլարով հաշվելու պարագայում ստացվում է՝ հակառակորդի կորցրած ուղղաթիռների ընդհանուր գինը հասնում է 48 մլն դոլարի։ Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը, ինչպես նշեցինք, 17 է։ Խոցված ինքնաթիռների թվում են նաեւ Су-25 մինչձայնային գրոհիչները։ Սրանց գինը հասնում է 15 միլիոն դոլարի։ Ռազմական փորձագետի հայտնած տվյալներից եւ բաց աղբյուներից տեղեկանում ենք, որ ամենահասարակ ռազմական ինքնաթիռները, որոնք կան Ադրբեջանի սպառազինության մետ, արժեն 10-15 միլիոն դոլար։ Ըստ այդմ, հակառակորդի կորցրած 17 ինքնաթիռների ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 221,000,000 ԱՄՆ դոլար, եթե հաշվենք յուրաքանչյուրի համար 13 մլն։  Հարկ է շեշտել, որեւէ աղբյուրից հնարավոր չէ հստակ իմանալ՝ որեւէ պետություն, այս պարագայում՝ Ադրբեջանը, իր սպառազինությունն ինչ գնով է ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեցինք, դիտարկել ենք յուրաքանչյուր տեխնիկայի մոտավոր արժեքը։ Ըստ այդմ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իննօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 1,085,200,000 դոլարի սպառազինություն։ Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 4-ին հայկական ԶՈՒ ստորաբաժանումները հարվածել են Գյանջայի՝ պատմական Գանձակի ռազմական օդանավակայանին, որտեղ տեւական ժամանակ գտնվել են թուրքական F-16 կործանիչները ու ռազմական գործողությունների ժամանակ գործել են հենց այդտեղից։ Այս կործանիչներն Ադրբեջան էին բերվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու պատրվակով, սակայն դրանց ավարտից հետո էլ մնացել էին Ադրբեջանում: Այժմ պաշտոնական տեղեկություն չկա՝ ՀՀ ԶՈՒ-երի երեկվա հարվածի ժամանակ այդ կործանիչները եղել են օդանավակայո՞ւմ, թե՞ ոչ։ Հայարփի Բաղդասարյան
12:15 - 06 հոկտեմբերի, 2020
Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը

Արցախում ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով, արդեն վաղվանից նախատեսում են սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա հայտնեց նաեւ, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը, կա նաեւ իրային օգնություն։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, հիմա մշակում ենք այդ պրոցեսի ընթացակարգերը, օգնությունը կտեսակավորվի, ծառայությունների միջոցով կտեղափոխվի Արցախ։  Վաղվանից կգործի նաեւ թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների եւ ելք-մուտքի մասին։  Արցախի պետնախարարը հայտնեց, որ վճարվում են բոլոր աշխատավարձերը, որ նախատեսված էին պետական բյուջեով, նույն կերպ նաև թոշակներն ու նպաստներն են վճարվելու։ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այս առումով խնդիրներ չեն լինի։ Նա շեշտեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 միլիոն դրամով ավելի։  Պետնախարարի վստահեցմամբ՝ կոմունալների չվճարման դեպքում Արցախում անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն։  Որոշում է ընդունվել նաեւ, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։  Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբողջ բնակչության հաշվարկով թաքստոցների հնարավորություն ունեն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ էլ ունեն։ Նա շեշտեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են, իսկ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։ 
22:32 - 02 հոկտեմբերի, 2020
Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով

Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաեւ զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նա նշեց, որ մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ են եղել՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Օպերատիվ-մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հերտակոծումները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։  ՊԲ փոխհրամանարը հայտնեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։  Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, դրանք են՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։  Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ Վիրավորների քանակը ճշտվում է։  Արթուր Սարգսյանը, պատասխանելով դիակների փոխանակման հարցին, նշեց, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար, իսկ այս պահին հրադադարի միտում չկա։ 
10:34 - 02 հոկտեմբերի, 2020
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են անունները

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են անունները

Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Ստորեւ ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները։ Ներսիսյան Սասուն Գրենիկի, ծնվ. 2002թ. Խաչատրյան Խորեն Յուրայի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Արմեն Նիկոլայի, ծնվ. 1984թ. Աղասարյան Յուրի Հայկի, ծնվ. 2001թ. Աճեմյան Գարիկ Արամի, ծնվ. 2002թ. Գալոյան Գևորգ Մարզպետի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Գուրգեն Վարդանի, ծնվ. 2001թ. Յարավյան Գոռ Հրանտի, ծնվ. 2002թ. Ափոզյան Հովհաննես Օնիկի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Արեն Կարենի, ծնվ. 2002թ. Բեգլարյան Հայկազ Աշոտի, ծնվ. 2000թ. Գաբրիելյան Էրիկ Ռոմայի, ծնվ. 1979թ. Հայրապետյան Գուրգեն Էդուարդի, ծնվ. 1988թ. Մովսիսյան Արթուր Սլավիկի, ծնվ. 1981թ. Միխայելյան Վազգեն Լևոնի, ծնվ. 1998թ. 
08:13 - 28 սեպտեմբերի, 2020
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ բնակչությանը կոչ անելով պատսպարվել: Նա հայտարարել է, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է, որ հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։  Նա շեշտել է, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն․ «Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը»,- գրել է վարչապետը։
08:36 - 27 սեպտեմբերի, 2020
ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

ԱՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը քննարկել են պաշտպանունակության հարցերի լայն շրջանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին  Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ:  Բարձրաստիճան զինվորականներն առաջնագծում հետևել են լայնածավալ ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության ընդգրկված անձնակազմի ծառայության պայմանների ու կենցաղի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին: ՊԲ ինժեներասակրավորական զորամասերից մեկում  ներկայացվել են նոր տիպի ամրաշինական օբյեկտների կառուցվածքային տարրերը: Աշխատանքային այցի ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության տեսակետից կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակ:
20:25 - 11 օգոստոսի, 2020
ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ

ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ

Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ  անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնցում ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Նախքան պարապմունքների մեկնարկը հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակից անձնակազմին ներկայացրել է միջոցառումների հակիրճ բովանդակությունը` կարևորելով դրանց պատշաճ իրականացումը բանակային նոր ուսումնական տարում զորքերի պատրաստության մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով: Այնուհետև ծավալված ուսումնական կետերում, ըստ ուղղությունների, անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման և ընդհանրապես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային: Ծավալված ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Կարևորելով նշված օղակի հրամանատարական կազմի դերը զորամասերի ու ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ներքին ծառայության ու մարտական հերթապահության կազմակերպման և առաջադրված խնդիրների իրագործման համատեքստում` ցուցադրական վարժանքների ընթացքում անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք միտված էին ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հրամանատարների մասնագիտական ունակությունները: Շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին: Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:  
19:51 - 04 օգոստոսի, 2020
ՊԲ շտաբի պետի հետ քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը. ԱՀ նախագահ

ՊԲ շտաբի պետի հետ քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը. ԱՀ նախագահ

«Անցած գիշերն անց եմ կացրել մեր դիրքապահ տղաների հետ: Տեղակայված դիրքի բարձրությունից (3724 մ) տեսանելի են հակառակորդի ոչ միայն մեծածավալ ռազմական ենթակառուցվածքներն ու զորքերի շարժը, այլև շուրջ կես միլիոն բնակչության առօրյան: Դա մեկ կետից միայն. և այս պարագայում պաշտոնական Բաքուն արցախա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծո՞ւմ է ուզում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով. «Պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը, ինչն Ադրբեջանին անդառնալի կորուստներ կհասցնի: Մեզ հետ ուժի լեզվով խոսելու հարցում ժամանակն իր դասերն է թողել. եթե այդ դասերը Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական իշխանության պատասխանատուների համար ուսանելի չեն եղել, ուրեմն հենց նրանք են կրելու իրենց հնարավոր անխոհեմ հրամանների արդյունքում տարածաշրջանում առաջացած հումանիտար աղետի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Ոչինչ չի փրկելու արկածախնդիրներին... Հ.Գ. Մեր հերոս տղաներն ամուր կանգնած են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, իսկ ողջ ազգը՝ նրանց թիկունքին»:
15:10 - 19 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին:«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին: Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում: Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- ասվում է գրառման մեջ:
11:54 - 19 հուլիսի, 2020
«Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊՆ

«Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունը, թե հայկական ուժերը կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊՆ

 Հունիսի 17-ին ադրբեջանական «Ordu.az» կայքէջի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:
17:26 - 17 հունիսի, 2020