Գտնվելով շրջափակման մեջ, զինծառայողները ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը․ ՊԲ
13:14 - 10 հոկտեմբերի, 2020

Գտնվելով շրջափակման մեջ, զինծառայողները ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ առաջնագծից, որոնք իրականացնելու համար զինծառայողները ներկայացվում են տարբեր աստիճանի շքանշանների։ 

ՊԲ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել