Նիդերլանդներ

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020
Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը․ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան |azatutyun.am|

Վարակակիրների մոտ 60 տոկոսը բուժվում է տանը․ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 3-ին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին։ Դեսպան Բալայանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիների, նրանց հայրենիք վերադարձի հնարավոր ուղիների, նիդերլանդահայ համայնքում տիրող իրավիճակի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ-նիդերլանդական օրակարգին: Խոսելով Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների մասին՝ Տիգրան Բալայանը նշել է. «Կան քաղաքացիներ, որոնց չվերթները չեղարկվել են, մուտքի արտոնագրերի ժամկետները խախտվել են, իսկ վերջիններս այս պահի դրությամբ դեռ այստեղ են և բնակվում են հարազատների տներում։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել տեղական իշխանությունների, մասնավորապես՝ միգրացիոն ծառայության հետ, որ այս արտակարգ իրավիճակի ավարտից հետո հնարավոր լինի երկարաձգել վիզաների ժամկետները։ Նրանք, ովքեր կցանկանան անմիջապես մեկնել, օդանավակայանում կներկայացնեն չվերթի չեղարկման ապացույցները և առանց որևէ խոչընդոտի կլքեն Նիդերլանդների տարածքը։ Մինչ այս պահը մենք օժանդակել ենք տարբեր չվերթներով շուրջ հինգ տասնյակ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հարցում»։ Անդրադառնալով ապրիլի կեսերին ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդների Թագավորություն նախատեսվող այցին, դեսպան Բալայանը նշել է․ «Այցը չի չեղարկվել, այլ հետաձգվել է, քանի որ հստակ էր, որ այն միջոցառումները, որոնք նախատեսվել էին վարչապետի պաշտոնական այցելության ընթացքում, ներկայիս պայմաններում չեն կարող իրականացվել։ Այդ միջոցառումների շարքին են դասվում Հայաստանի պատմության մասին խոշոր ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև այլ զանգվածային միջոցառումներ։ Այցի նոր ժամկետները դեռ չեն քննարկվել, կարծում եմ՝ իրավիճակի կայունացումից հետո մենք արագ կերպով այդ ժամկետները կհամաձայնեցնենք նիդերլանդական կողմի հետ»։ Խոսելով ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության բացման ժամկետների վերաբերյալ՝ դեսպան Բալայանը նշել է․ «Ինչպես տեղյակ եք, Հայաստան կատարած այցի ընթացքում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բլոկը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հանձնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանություն հիմնելու մտադրության վերաբերյալ պաշտոնական հայտագիրը, որով հայցվում էր հայկական կողմի համաձայնությունը։ Հայկական կողմի համաձայնությունն արդեն կա։ Կան արարողակարգային ընթացակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն։ Իհարկե, կարծում եմ, այս իրավիճակը դեսպանության բացման ժամկետների վրա ևս ազդեցություն կունենա։ Այնուամենայնիվ, ամենակարևոր աշխատանքն արդեն արվել է. դեսպանության բացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն  նախատեսված են։ Չնայած դեսպանության բացումը ծրագրված էր տարվա առաջին կեսին, սակայն կհետաձգվի, և հուսով եմ՝ այս տարվա ընթացքում տեղի կունենա»։
16:23 - 03 ապրիլի, 2020