«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

ՀՀ ԱԺ-ն միջազգային հանրությունից պահանջում է հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան

Հայաստանի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է։  Նիստը սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար ընկած զինվորների հիշատակը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց հայտարարության նախագիծը՝ ընգծելով, որ ներկայացվելիք հայտարարությունը հեղինակել են ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «ՀՀ Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան՝ Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելլով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին։ Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել․ հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կոմղը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում,  միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»։
13:35 - 28 սեպտեմբերի, 2020
Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|

Պատգամավորն առաջարկում է հանրայնացնել դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է օրենքով սահմանված դատավորների թեկնածու հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները հանրայնացնել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը հրապարակման ենթակա չեն: Գործող օրենսդրության համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև՝ իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Ըստ նախագծի հեղինակի` օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում: Ուստի նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ: Հիմնավորումներում նշվում է, որ ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին: Բացի այդ, ըստ Սահմանադրական դատարանի, հանրային պաշտոնների, մասնավորապես՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված հավակնորդների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին վերաբերող տվյալներն առնվազն այն հավակնորդների մասով, որոնք ընդգրկվել են դատավորների թեկնածությունների ցուցակում, հանրության համար ոչ մատչելի դարձնելը չի հետապնդում իրավաչափ նպատակ և հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
13:00 - 26 սեպտեմբերի, 2020
Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Այն ծրագրերը, որոնք պետք է խոշորացման արդյունքում շատ համայնքներում իրականացվեին, չեն իրականացվել․ Արմեն Եղիազարյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Եղիազարյան, որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ՝ նշվում էր, որ նախկին համայնքների աշխատակազմերի կրճատումից կխնայվեն դրամական միջոցներ։ Դուք մի քանի ամիս առաջ հաշվարկներ էիք արել, համաձայն որոնց՝ ընդամենը վեց համայնքում էր գործել այս սկզբունքը։ Այդպիսի մի հաշվարկ երկու մարզի օրինակով նաև մենք ենք արել, սակայն այս դեպքում միայն մի համայնքում աշխատակազմերի կրճատումից բյուջեում դրամական միջոցներ չէին խնայվել։ Ո՞րն է պատճառը, որ մենք տարբեր թվեր ենք ստացել։ - Ինձ հետ կապ հաստատեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և մեկնաբանեցին, որ այն թվերը, որոնք իմ հարցման արդյունքում տրամադրել են՝ վարչական ծախսերը, ընդհանրական թվեր են, որոնք նաև այլ ծախսեր են ներառել, ինչի արդյունքում ինձ մոտ այդ պատկերն է ստացվել։ Ես պարզաբանեցի, որ իմ հարցը հստակ էր, ես ուզում էի հասկանալ՝ վարչական ծախսերը խոշորացումների արդյունքում ինչքանով են կրճատվել, ինչքանով է էֆեկտիվ եղել, և ինձ տվել են վարչական ծախսերի մասով մի այնպիսի թիվ, որն իրականում չի արտացոլում այն, ինչ ես եմ պահանջել։ Փաստացի, ինձ թյուր ինֆորմացիա է տրամադրված եղել։  Ամեն դեպքում, ես դրանից հետո ուսումնասիրություններ եմ արել․ խոշորացումների արդյունքում կառավարման պրոցեսն այդքան էլ էֆեկտիվ չէ։ - Արդյունավետ չէ աշխատակազմերի կրճատումից դրամական միջոցների խնայմա՞ն, թե՞ առհասարակ կառավարման համակարգի առումով։ - Առհասարակ կառավարման համակարգի և ծախսերի օպտիմալ կառավարման իմաստով։ - Ո՞րն է անարդյունավետ լինելու պատճառը։ - Համայնքների խոշորացումը իրականացվեց շտամպային կարգով, բոլորի համար մի ստանդարտով, որն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք էր հաշվի առնել համայնքների յուրահատկությունները։ Հայամայնքներ եղան, որտեղ արեցին հանրաքվեներ, հանրաքվեների արդյունքում բնակչությունն արձանագրեց, որ դեմ է խոշորացմանը, և հակառակ բնակչությանը՝ ամեն դեպքում խոշորացումը կատարվեց։  - Հանրաքվեները և՛ այն ժամանակ, և՛ հիմա ունեն խորհրդատվական բնույթ․ պարտադիր չէր դրանց արդյունքները հաշվի առնել։  - Իմաստը ո՞րն է խորհրդատվական բնույթի․ ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել՝ խորհուրդը որն է, երբ բնակչությունն ասում է՝ մենք դեմ ենք, սակայն անում են այն, ինչ արդեն նախապես պլանավորված էր։ Եթե հանրաքվե են իրականացնում և ընդհանրապես հաշվի չեն առնում հանրաքվեի արդյունքները, մարդկանց մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում, հանրաքվեի ինստիտուտն է թուլացվում, և հանրաքվեների նկատմամբ անվստահությունը մեծանում է․ մարդիկ հասկանում են, որ իրենք մասնակցում են հանրաքվեի, տալիս են կարծիք, բայց իրենց խոսքը տեղ չի հասնում։  Պետք է ուրիշ մեխանիզմ մտածել։ Որովհետև կան համայնքներ, որոնք տարիներ շարունակ իրար հանդեպ ունեն հակակրանք, ու երբ միանում են իրար, և այդ համայնքներից մեկը լինում է գլխավոր համայնքը, խտրականության և այլ դրսևորումներ են լինում։  Այն ծրագրերը, որոնք շատ համայնքներում (ես ուսումնասիրել էի Թումանյան համայնքը) պետք է խոշորացման արդյունքում իրականացվեին, չեն իրականացվել։ Եվ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են ինձ, իրականում իրականացվել են, բայց այդ ծրագրերը չեն եղել խոշորացման արդյունքում խնայված միջոցներից, դրանք եղել են տարբեր միջազգային կառույցների դրամաշնորհների շրջանակում։ Այսինքն՝ այդ ծրագրերով իրականացված գործողությունները չի կարելի համարել խոշորացման արդյունք։ Այստեղ մանիպուլյացիա է իրականացվում, և այս առումով շատ համայնքներում ռեգրես է նկատվում, շատ համայնքներ հետին պլան են մղվում, քանի որ ամեն ինչ կենտրոնանում է հիմնականում խոշորացված համայնքում։  - Չէ՞ որ հիմա հանրաքվեների անցկացումը պարտադիր չէ․ եթե համայնքը չի նախաձեռնում հանրաքվե, այն չի իրականացվում։  - Բայց մենք խոսում ենք արդեն խոշորացված համայնքների մասին։ Որպեսզի գնահատենք, նայում ենք այն համայնքներին, որոնցում արդեն իրականացվել են։ Թե հիմա նոր տարբերակով ինչպես կլինի, դեռ նոր պետք է հասկանանք, նոր պետք է գնաատականներ տրվեն։ Մենք հիմա խոսում ենք նրանց մասին, որտեղ արդեն նախկինում իրականացվել են, և որոշ ժամանակ է անցել, ու մենք հնարավորություն ունենք նայելու՝ ինչպես է համայնքների զարգացումը տեղի ունեցել, արդյոք էֆեկտի՞վ է եղել, թե՞ ոչ։ - ՏԿԵ նախարարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ տարբեր խոշորացված համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրակավացվում։ Արդյո՞ք խոշորացված համայնքներն ավելի մեծ հնարավորություններ չունեն այդ ծրագրերից օգտվելու։ - Ունեն, իհարկե, բայց մենք այստեղ պետք է տարանջատենք․ սուբվենցիոն ծրագրերը մեկ այլ հարց են լուծում, իսկ համայնքների բյուջեների ընդհանրացումը, մեկտեղ կուտակումը, բյուջեի գումարներով իրականացվող ծրագրերը լրիվ այլ մոտեցում են։ Սուբվենցիոն ծրագրեր կարող են լինել, բայց դրանք կապ չունեն համայնքի բյուջեի և այն խնայողությունների հետ, որոնք պետք է առաջանային խոշորացված համայնքների բյուջեի էֆեկտիվ կառավարման արդյունքում։  - Փաստորեն, Ձեր կարծիքով, շատ գումար չի խնայվել խոշորացման արդյունքում։  - Կոնկրետ Թումանյան համայնքոմ ես չեմ տեսնում այն ծրագրերը, որոնք պետք է լինեին խոշորացման արդյունքում։ Կա կառավարության ծրագրային քարտեզը, թե ինչեր պետք է իրականացվեին, և այդ ծրագրերից գրեթե ոչ մի բան չի իրականացվել։ Իրականացվածները միջազգային կառույցներն են արել, և, կրկնում եմ, կապ չունեն խոշորացման արդյունքում բյուջեի էֆեկտիվ կառավարման և խնայողությունների հետ։ - Ի՞նչն է պատճառը, որ չի իրականացվել այն, ինչ սպասվում էր խոշորացումից։  - Պարզ պատճառով, որ հնարավոր չէ այդ մոդելով բյուջեն էֆեկտիվ կառավարել։ Եվ նաև միգուցե խնայողություններ չեն առաջանում, կամ առաջացած խնայողությունները համաչափ չեն բաշխվում։  Մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացան մասին։ Հիմա անընդհատ խոսում են, որ ամեն ինչ կենտրոնանում է մեծ համայնքներում։ Ի՞նչ է տեղի ունենում Երևանում․ հիմնականում տնտեսական բոլոր գործարքները և փողը շրջանառվում են Երևանում, և դրա պատճառով հիմնական ներդրումները տրամադրվում են Երևանին։ Երևանը սկսում է էլի աճել, մարդիկ վատ ապրելակերպով փոքր համայնքերից ձգտում են դեպի Երևան, և ամեն ինչ կենտրոնանում է մի տեղ։ Խոշորացման արդյունքում նույնպես խոշորացված համայնքում շատ դեպքերում կենտրոնացում է տեղի ունենում, և համաչափ զարգացման խնդիրը ինչ-որ առումով չի լուծվում։ Շատ համայնքներ կան, որտեղ մարդիկ կարծում են, որ իրենց մոտ բան չի փոխվել։ - Այսինքն՝ Դուք վտանգ եք տեսնում, որ ամեն ինչ կարող է կենտրոնանալ խոշորացված համայնքի համայնքային կենտրոնո՞ւմ։ - Այո՛։ Սա մի մոդել է, որ գրեթե ամենուր է։ Նույնը ես կարող եմ ասել Վանաձորի օրինակով․ Վանաձորի կենտրոնում որոշ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, բայց ծայրամասերում խայտառակ վիճակ է։ Անգամ եթե մի համայնքի օրիանակով ենք վերցնում, տարածքային համաչափ զարգացում տեղի չի ունենում։ Ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնական հատվածներում, խոշորացված համայնքների դեպքում՝ կենտրոնական համայնքում, եթե երկրի մասշտաբով ենք ասում՝ Երևանում։ - Ձեզ կարող են հակադարձել, որ խոշորացված համայնքի ՏԻՄ-ը բոլոր բնակավայրերինն է և խնդիրները լուծում է՝ ըստ առաջնահերթությունների, այսինքն՝ եթե հեռավոր փոքր բնակավայրը խնդիր ունի, այդ խնդիրը չի անտեսվում։ - Մենք ունենք ավագանու դերի բարձրացման, ՏԻՄ-երի ինստիտուտի կայացման համար մեծ աշխատանք անելու խնդիր։ Այստեղ մեծ բաց կա, որովհետև ավագանին դեռ այդպես էլ չի գիտակցում իր դերը․ իրենից է կախված ամբողջ բյուջեի կառավարումը։  Հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամներն ինչ-որ բարեկամական մակարդակով ընտրված մարդիկ են, որոնք ուղղակիորեն համագործակցում են համայնքապետի հետ, և հիմնականում չկա փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որը պետք է ավագանին իրականացնի և ռեալ որոշումներ կայացնի։ Համայնքապետն ինչպես որոշում է, այդպես էլ իրականացվում է, և այստեղ, ես բազմիցս եմ նշել, իրենց բացասական էֆեկտն են ունենում նաև մարզպետարանները։ Վերջիններս սկսում են համակարգել ավագանուն, համայնքապետերին, ինչը խոչընդոտում է ՏԻՄ-երի ինստիտուտի կայացումը։  - Հիմա համամասնական ընտրակարգ է ներդրվել բազմաբնակավայր համայնքներում։ Կուսակցական ցուցակները Ձեր նշած բարեկամական կապերով ընտրվելու խնդիրը չե՞ն լուծի։  - Այդ խնդիրը կլուծվի, բայց դա 4000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում է․ մենք շատ փոքր համայնքներ ունենք, որոնք մինչև 4000 բնակիչ ունեն։ - Մարզպետարանների մասով․ ՏԿԵՆ-ից վստահեցնում են, որ շուտով մարզպետարանների որոշ լիազորություններ վերցվելու և ՏԻՄ-երին են փոխանցվելու։ Երբ մարզպետարաններն ավելի փոքր լինեն, ու նրանց լիազորությունները փոքրանան, ադրյո՞ք մարզպետարանների մասով նշված խնդիրն էլ չի լուծվի։ - Ես միայն ուրախ կլինեմ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ մենք դա բարձրաձայնում ենք։ Մեր մոտեցումն այն է, որ մարզպետարանները պետք է շատ փոքր կառույցներ լինեն, զուտ կառավարության ներկայացուցիչները՝ տվյալ մարզում և որոշակի ստատիստիկ տվյալների համակարգման գործառույթ իրականացնեն։ Լոռու մարզում 180-ի կարգի աշխատակիցներով մարզպետարանի գոյությունը հիմնավորված չէ, և այդպիսի ուռճացված մարզպետարաններ մենք ունենք բոլոր մարզերում։ Պետք է կրճատենք, և միջոցները, որոնք մարզպետարանների վրա են ծախսվում, ուղղվեն ՏԻՄ-երի զարգացմանը։ Մեծ աշխատանք է պետք կատարել, որ ՏԻՄ-երը կայանան և ի վերջո հասկանան, որ իրենք են որոշողը, ոչ թե մարզպետը։  Աննա Սահակյան
21:33 - 18 սեպտեմբերի, 2020
Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|

Նախագծում տեղ գտած դրույթները ներգաղթին չեն նպաստելու․ Գորգիսյանը՝ գումարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Նախագծի գաղափարն ի սկզբանե այն էր, որ նպաստի ներգաղթին, և այն քաղաքացիները, որոնք ժամանակին ՀՀ-ից հեռացել են, լրացել է նրան 27 տարին, և այլևս զինապարտ չեն, հնարավորություն ունենան որևէ կերպ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Գաղափարը լավն է, ողջունելի է, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախագծում տեղ գտած դրույթները դրան չեն նպաստելու: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագծին, որով պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից: «Առաջին հերթին, գումարը շատ բարձր է սահմանված՝ պայմանագրային զինծառայողի՝ 2 տարվա աշխատավարձ՝ հավելավճարներով, որն առաջին հերթին լողացող թիվ է, և հստակ գումարի մասին չէ, այլ տարբեր հաշվարկներով՝ 5-5.5 մլն դրամի մասին է խոսքը: Ամեն սփյուռքահայ կամ դրսում ապրող չէ, որ միլիոնատեր է և կարողանալու է իրեն դա թույլ տալ»,-նշեց Գորգիսյանը: Հաջորդ դրույթը, որը, ըստ Գորգիսյանի, չի նպատսելու ներգաղթին, այն է, որ ամեն բաց թողած զորակոչի համար եկողը մեկ ամիս ավել պետք է ծառայի. «Սա հերթական խոչընդոտն է լինելու գալու որոշումը կայացնելիս՝ գա՞նք հայրենիքին պարտքը տալու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացնելիս սա բացասական է ազդելու»,-տեսակետ հայտնեց Գորգիսյանը: Նաև վաղեմության ժամկետն է մեծացվում, ինչը, պատգամավորի կարծիքով, խնդիր ունի Սահմանադրության հետ: «Ընդհանուր առմամբ, չկա այն հարցի պատասխանը՝ ինչով է սա տարբերվում նախկինում եղած կարգավորումներից՝ բացի լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախկինում կար կարգավորում, որն իշխանություններն անվանեցին ժամանակավոր և թերի, և չերկարաձգեցին, բայց բերեցին նոր նախագիծ, որի հիմնական էությունը գալ, փող տալ, ազատվելն է, գումարի չափն է ընդամենը մեծացել: Չի հասկացվել՝ որն է ֆունդամենտալ փոփոխությունը, որ նրանում դուր չէր գալիս»,-նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
15:51 - 18 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորը կառաջարկի միավորել երեք կինոկառույցները |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորը կառաջարկի միավորել երեք կինոկառույցները |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը առաջարկելու է միավորել երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան:  Կոստանյանն այս մասին հայտնեց խորհրդարանում Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Այս օրենքի հնարավոր ընդունումից հետո առաջարկ եմ անելու, որ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան Կառավարության որոշմամբ միավորվեն, լինի այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրենսդրական կարգավորման մեջ: Եվ այդ երեք կառույցների պետական ֆինանսական միջոցների համատեղումից հնարավորություն ունենանք ֆիլմարտադրությունը զարգացնելու»,-ասաց Կոստանյանը: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե Կինեմատոգրաֆիայի մասին ներկայացված օրենքը կարո՞ղ է արդյոք օգնել ներգրավել մեծ ներդրումներ այդ ոլորտում: Կոստանյանը պատասխանեց՝ այս օրենքով փորձում են համակարգել, օրենքների այնպիսի կարգավորման հասնել, որ նաև օտարերկրյա կազմակերպությունները, որ Հայաստան պետք է գան ֆիլմարտադրության նպատակով, կարողանան հստակ մեկ աղբյուրից իմանալ, թե պետությունն ինչ երաշխիքներ է սահմանում իրենց համար:
13:16 - 18 սեպտեմբերի, 2020
Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

Այս տեսքով այն հակասում է ռազմավարական ծրագրերին. Արտակ Մանուկյանը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: Դուք նախագծում նշել եք, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2030 թվականին, այսինքն՝ հիմա կանխորոշում ենք, որ տասը տարի հետ ուժի մեջ պետք է մտնի: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ներկայացնում էր   «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Գրել եք բյուջետային հատկացումների 0,1 տոկոս ֆոնդ է գալիս, արտաբյուջեների պրակտիկան դադարեցրինք, որ ամրակցված չլինի, հիմա նորի՞ց հետ ենք դառնում դրան, հիմա անունը դնենք հիմնադրամ, իքս, զեթ, իգրեկ դրանից բովանդակային բան չի փոխվել: Այս տեսքով օրենքը հակասում է ռազմավարական ծրագրերին, ինչ փաստաթուղթ ուզենք՝ հակասում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի նախ «Կինոյի մասին» օրենքի «կարկասը» դնել և ոչ թե 2030 թվականի համար փոփոխություններ նախատեսել: Աննա Կոստանյանը պարզաբանեց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներից: «Օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից որոշակի ժամանակ անց և որոշակի դրույթներն են 2030 թվականին մտնում»,- ասաց նա:
12:45 - 18 սեպտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենք |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են կանոնակարգել Հայաստանում կինեմատոգրաֆիայի ոլորտը, բարձրացնել ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությանը, ոլորտին պետական աջակցության թափանցիկությունը: Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը: «Մինչև օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորվող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ  տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու»,-ասաց Կոստանյանը: Առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաև կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ՝ ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում: Նախագծի մշակման ժամանակ լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակցության բարձրացմանը:
12:24 - 18 սեպտեմբերի, 2020
ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

ԼՀԿ-ական պատգամավորը դեմ է, որ ավագանու անդամները ևս հայտարարագրեն եկամուտները, գույքը և ծախսերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջարկում է վերանայել կառավարության առաջարկը, ըստ որի՝15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար ևս սահմանվում է հայտարարագրման պարտականություն: Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Համայնքի ավագանու ինստիտուտը դեռևս չենք կարողանում կայացնել, քանի որ հիմնված է կամավորության հիմունքների վրա, ավագանու անդամը չի վարձատրվում: Եվ ըստ էության դժվար է ներգրավել մարդկանց: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև համայնքի ավագանու անդամները, մենք մեծապես վնաս ենք հասցնելու համայնի ավագանու ինստիտուտին՝ որակական առումով: Այդ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանալու հայտարարագրել իրենց միջոցները, քանի որ չեն վարձատրվում պետությունից»,-ասաց Սամսոնյանը: Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է ավագանու անդամները հայտարարագրեն ծախսեր: Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից: «Սա ևս նպաստելու է, որ մենք առանց այդ էլ թույլ տեղական ինքնակառավարման համակարգին մեծ վնաս հասցնենք»,-ասաց պատգամավորն ու հորդորեց վերանայել համայնքի ավագանու անդամների մասով դրույթները: «Իմ քայլը»-ից Սուրեն Գրիգորյանը, սակայն, չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:
14:15 - 17 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը |armenpress.am|

ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին: ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ անհարիր է համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե գրառումների, թե մնացած գնահատականների մասով: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավորման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-նշեց նա՝ բերելով իրենց հիմնավորումները: «Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որը ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:  «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում պատասխանել էր հենց նախարարը: Հարությունյանը, մասնավորապես, նշել էր,որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:
10:39 - 17 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|

Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|

fip.am: Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս մասնակցությամբ բացված, այնուհետև փակված գործարանների վերաբերյալ։  Ըստ Եղիազարյանի՝ Փաշինյանը մասնակցել էր նաև Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, որը ևս փակվել է։  Փաշինյանին զարմացրեց Եղիազարյանի այս պնդումը։ «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարան եմ բացե՞լ։ Բացե՞լ եմ։ Հա՞, բացե՞լ եմ։ Փաստորեն Վանաձորում մեքենաների արտադրության էն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է։ Շատ լավ է» — արձագանքեց Փաշինյանը։  Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը և Արմեն Եղիազարյանը, սկսեցին տարածել Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում դեռևս 2018 թ. դեկտեմբերին գազաբալոնների արտադրությամբ զբաղվող գործարանի բացման վերաբերյալ լուրը՝ պնդելով, որ տեսանյութում Փաշինյանը մասնակցել է նաև մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, ինչպես նաև փորձարկել է արտադրվող մեքենան։ Սակայն ԼՀԿ պատգամավորները սխալվում են, քանի որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացում չի եղել։ Այլ ընդամենը քննարկվել է առաջիկայում նույն ընկերության կողմից մեքենաների արտադրության հնարավորությունը։ Եվ ցուցադրված մեքենան եղել է նմուշ։  Fip.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հաստատեց, որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան չի բացվել դեռևս։  «Ընդամենը մեկ նմուշ էին բերել Իրանից և ասում էին, որ եթե իրենց ներդումային ծրագիրն առաջ գնա, հնարավոր է՝ այդ մեքենաներն այստեղ հավաքեն։ Նիկոլ Փաշինյանը մասնացել էր գազաբալոնների գործարանի բացմանը»,- ասաց նա։ Հարցին, թե արդյո՞ք մեքենաների արտադրությունից ընկերությունը վերջնական հրաժարվել է, քաղաքապետը պատասխանեց, որ արտադրության համար որևէ բան չի էլ ձեռնարկվել, որ հրաժարվեն։ «Մեքենա արտադրելը խաղուպար չի, ուղղակի ցուցանմուշ էին բերել կանգնացրել և ասացին, որ հնարավոր է կարողանան մի օր նաև այդ մեքենաներից այստեղ հավաքել»,- ասաց նա։   Այսպիսով, ԼՀԿ պատգամավորների պնդումը, թե Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը։  Նելլի Լազարյան
21:14 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, դրանից հետո կրկին ավելացում է արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հիշեցրեց վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղները ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13 800 դրամով: Պատգամավորը նշեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70 հազար աշխատատեղ կրճատվել է: Նա հետաքրքրվեց, թե իրականում ինչ պատկեր է, ստեղծված աշխատատեղերն ինչ ոլորտներում են: «Մենք մարդկանց հարցնում ենք այս թվերի մասին և քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ նոր աշխատատեղ է բացվել կամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց Մարուքյանը: «Այդ վիճակագրությունը պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է: Մարդկանց հարցնելու բան չկա, մարդիկ հաշվետվություններ են ներկայացնում աշխատատեղերի վերաբերյալ և հարկ են վճարում դրա դիմաց: Սա ոչ թե հարցումներից է ձևավորվում, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են: Եվ այդ հաշվետվությունները չեն կարող օդից լինել, քանի որ ամեն հաշվետվություն այդ հաշվետվությունը ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ 2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկակայան թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց հնարավոր չէ հստակ ասել, թե որն է զրոյից սկսել գործել, որն է, որ ստվերում է գործել, հիմա տեղավորվել է հարկային դաշտ: «70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները»,-ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ ապրիլ ամսին աշխատատեղերի կրճատում է եղել, հետո թիվը վերականգվել է, հետո՝ աճել: Այդ աճը վերաբերվում է 2020 թվականի օգոստոսին՝ 2019-ի համեմատ: «Այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ  6600 աշխատատեղով ավելացել է: Ենթադրվում է, որ այդ փակված հատվածը զուտ թվաբանորեն վերականգնվել է: Հնարավոր է՝ աշխատատեղ կա, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել, հնարավոր է աշխատատեղ, որ փակվել, հետո վերականգնվել է: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը: Այն ընկերություններին, որոնք  աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, գրանտ ենք տալիս: Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց Փաշինյանը:
19:43 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

Հայաստանում սոցիալական և տնտեսական կոլապսի կանխատեսումները չեն իրականանալու. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, բայց չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով  «Լուսավոր Հայաստան»-ից Արկադի Խաչատրյանի հարցին: «Մի վիճակագրություն հստակ կա, որ որևէ կասկած չկա, որ կորոնավիրուսը բերել է սոցիալական և տնտեսական բարդություններ, դժվարություններ, բայց որ նաև չեն իրականացել և չեն իրականանանալու կանխատեսումները, թե Հայաստանում լինելու է սոցիալական կամ տնտեսական կոլապս, դա ակնհայտ է: Իրավիճակը կառավարելի է»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ կապիտալ ծախսերի հետ կապված ավանդական խնդիր կա: Կառավարությունը ջանքեր է գործադրում, որ աշխատանքներն ավելի ինտենսիվ ընթանան: Գործադիրը, ըստ Փաշինյանի, աշնանը նոր նախագծեր կիրականացնի, որոնք կխթանեն շինարարությունն ու տնտեսության մյուս ճյուղերը: Փաշինյանը նկատեց, որ այս տարի շատ մարդիկ են գյուղատնտեսությամբ զբաղվել: «Մենք մի շարք բուսական ապրանքների մասով ունեցել ենք արտահանման էական աճ, մանր եղջերավոր անասունների արտահանման աճ, աշխատատեղերի աճ: Եվ մոնիտորինգի հարցը մեր օրակարգի կարևորագույն հարցերից է: Պետք է կողմնորոշվենք, թե ինչ կարգի գործողություններ անենք, որ խթանենք տնտեսական ակտիվությունն աշնանային շրջանում, որ կարողանանք մեր սոցիալական, տնտեսական իրավիճակը կառավարելի պահել»,-ասաց Փաշինյանը:
19:30 - 16 սեպտեմբերի, 2020
Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով․ Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը։ «Հայաստանը ԵԱՏՄ երկիր է և չունի մեկ ուղղության ու մի կողմի շահեր, սկզբունքներ։ Եվ այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց՝ աշխարհում չկա պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով։ «Եթե դուք առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը չի առաջնորդվում իր ազգային շահերով ու հետաքրքրություններով, կարող եք այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»,- հավելեց վարչապետը։ Փաշինյանն ասաց՝ երբ 2018 թվականի Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխությունը, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան պրոցես և ներհայաստանյան օրակարգ։ «Եվ այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, արտաքին օրակարգ չկա։ Եվ երբ մեզ այն ժամանակ հարց էին տալիս՝ արդյոք մենք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, մենք ասում էինք՝ մեր դիրքորոշումն այն է, որ սա հայաստանյան օրակարգ է։ Մենք չենք պատրաստվում ոչ մի բան ոչ ներմուծել, ոչ էլ արտահանել։ Մինչև հիմա մեզ ոմանք որոշակի համառությամբ կամ այդ փաստարկների բացակայությամբ մեղադրում են, որ մենք ինչ-որ բան ներմուծել ենք։ Ոմանք էլ մեղադրում են, որ ինչ-որ բան արտահանում ենք։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր այդ ուժերը, ովքեր այդպիսի պնդումներ են անում, քաղաքական առումով ներմուծելի և արտահանելի ապրանքներ են»,- ասաց նա։
19:21 - 16 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին  |tert.am|

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ նիստը, կմիան ԼՀԿ-ի՝ նախարարի հրաժարականի պահանջին |tert.am|

tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը և միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ քննդատությունն արժանապատիվ ընդունելու, քննադատությունից հետևություն անելու փոխարեն, նախարարն անցնում է մարդկային կոռեկտության, բարոյականության բոլոր սահմանները։ Դրանից ելնելով՝ ԲՀԿ-ն կառավարության հարցուպատասխանը բոյկոտում է: «Մենք քննարկելու ենք մեր փաստաբանների հետ Արայիկ Հարությունյանի լպիրշ և անբարո պահվածքին նաև իրավական գնահատական տալու հարցը: Իսկապես, այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ, այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ անգամ, որևէ կառավարությունում չեն եղել, այսպիսի ագրեսիա այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կիսում քո կարծիքը: Պարոն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, հայ եկեղեցու առարկան պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» վերաբերյալ: Ադեկվատ քննադատությանն արձագանքել անձնական տիրույթ մտնող կեղտոտ, անպարկեշտ ապատեղեկատվությամբ  հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային և տղամարդուն»,- հայտարարեց Զոհրաբյանը: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավալեց. «Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ ԱԺ դահիլճում, անբարո ձևակերպումներով հայտարարություն էր, որը բանականության մեջ չի տեղավորվում: Սա խորհրդարան է և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու»: Նա հավալեց, որ կողմ են քվեարկելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը։ Ըստ նրա՝ այս նախարարն անելիք չունի: Իվետա Տոնոյանն էլ նշեց, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի ամփոփիչ ելույթում հնչեցրած գնահատակնները: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ ԿԳՄՍ նախարարը, ոլորտի պատասխանատուն, ով հպարտությամբ իր գրասենյակում տրանսգենդերի էր ընդունում, իսկ դրանից հետո տրանսգենդերը նշում էր, որ բավարարված է հանդիպումից, նա կմնա միակ նախարարը, ով հայ եկեղեցու պատմություն առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից, ով հայ գրականության առարկայից հայ բաղադրիչը վերացրեց։ Եթե այս կառավարությանը կոմֆորտ է նրա հետ աշխատելը, ապա մեզ համար, որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ «մասնագետի» գործունեությունը»,- շեշտեց պատգամավորը: ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ լրագրողների հարցին, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը, նշեց, որ անձնական վիրավորանք է հասցրել մի ողջ մարզի բնակչությանը: «Անձնական վիրավորանք է արել, նշել՝ կոտայքցիներ, դա անհարիր բան է, ժամանակին ղարաբաղցիներ, շիրակցիներ, տարբեր հատվածների իրար դեմ էին հանում, հիմա էլ նույնը: Սա լուրջ վիրավորանք ենք համարում, կրթության, մշակույթի նախարարը ինչպե՞ս կարող է թույլ տալ վիրավորանք հասցնել ցանկացած մարդու: Ես չեմ էլ ուզում ասել՝ ինչ վիրավորանք է, չեմ ուզում կրկնել, քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա»,- հավելեց նա: Առավել մանրամասն՝ tert.am-ում
17:52 - 16 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, բայց ԼՀԿ-ն չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և իրենց ներկայացրած հարցապնդման մասին: «Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է, բնականաբար, ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և նա կանգնած է ՀՀ-ի կրթության վատթարացման ճանապարհին»,- ասաց նա: Ըստ նրա՝ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի խոստովանի, որ սխալ կադր է ընտրել, իսկ Արայիկ Հարությունյանի միակ արդարացումն այն է, թե «ես հեղափոխություն արած տղա եմ»: Մարուքյանը նշեց, որ ոչ մի բողոք օդում կախված չի մնալու, սակայն ակնհայտ է՝ վաղն իշխանական թևը տապալելու է առաջ բերված հարցը:
17:45 - 16 սեպտեմբերի, 2020