ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Արվում է առավելագույնը. ԳՇ պետն ընդունել է գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողներին

Արվում է առավելագույնը. ԳՇ պետն ընդունել է գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողներին

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։    
10:32 - 10 ապրիլի, 2021
Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

ՀՀ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Տիրան Խաչատրյանը դատական հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Որպես ածանցյալ պահանջ  էլ Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել: Տիրան Խաչատրյանը խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես բավարարել պահանջները, ինչը դատարանը մերժել է: Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից հայցի ապահովման մասին միջնորդությունում բերված փաստարկներն ըստ էության վերաբերում են ոչ թե հարուցված հայցով ապագա վճռի կատարման անհնարինությունը կամ դժվարացնելը չեզոքացնելուն, այլ պատասխանողների կողմից իր իրավունքները խախտելուն: 
13:46 - 06 ապրիլի, 2021
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ |armenpress.am|

Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին` Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չդիմեց Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։ Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:
14:45 - 26 մարտի, 2021
Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: «Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի շուտ: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշեց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա, զինված ուժերը նույնիսկ պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: «Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի զինված ուժեր: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը: Իսկ թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե իբր ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը, Գրիգորյանը մեկնաբանեց. «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»:
12:48 - 25 մարտի, 2021
Ես անհնար եմ համարում ընտրություններին վարչական ռեսուրսի և այլ լծակների կիրառումը. Վաղարշակ Հակոբյան |tert.am|

Ես անհնար եմ համարում ընտրություններին վարչական ռեսուրսի և այլ լծակների կիրառումը. Վաղարշակ Հակոբյան |tert.am|

tert.am: Արտահերթ ընտրությունները ցույց կտան՝ ժողովուրդն ինչ իշխանություն է ուզում տեսնել, իսկ վարչական ռեսուրսի կիրառումը բացառում եմ: Այս մասին զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:«ՀՀ-ում մի իրավիճակ է, երբ մենք կարող ենք լեգիտիմ ընտրությունների միջոցով ցույց տալ՝ ինչպիսի իշխանություն ենք ուզում: Ես եղել եմ հանրահավաքին, հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր և որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ լծակ եմ կիրառել, քանի որ դա ինձ համար անընդունելի է և անհնար բան է թվում»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը: Պատգամավորը նշեց, թե վստահ է, որ արտահերթ ընտրություններ լինելու են, դա երկրում ստեղծված իրավիճակի լուծումն է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի լքելու «մարտի դաշտը»: «Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում «մարտի դաշտը» լքելը շատ վատ երևույթ է, այն էլ , երբ մարդուն առաջարկվում է ուղղակի լքել իրեն վստահված պաշտոնը: Նոյեմբերի 9-ից հետո, իսկապես շատ դժվար իրավիճակ է, իսկ մենք դեռևս չենք հաղթահարել և պատրաստվում ենք այս իրավիճակը հաղթահարել արտահերթ ընտրությունների միջոցով»,- նշեց պատգամավորը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև ասաց, որ ԱԺ նախագահի վրա մահափորձից հետո սկսվել է գործող իշխանությունների պաշտպանությունը Ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով, քանի որ կան մարդիկ, որոնք թիրախավորված են:«Նոյեմբերի 9-ին, երբ տեղի ունեցավ ԱԺ նախագահի վրա մահափորձ, դրանից հետո դեպքեր կան, երբ պաշտոնյանները թիրախավորված են, նրանք պետք է որոշակի անվտանգության միջոցներ ձեռք առնեն և դա նախատեսված է օրենքով, շատ կարևոր է, որ մենք չծայրահեղացնենք ոչ մեկնաբանումը, ոչ էլ կիրառումը»,- ասաց նա:Նա նաև անդրադարձավ ընդդիմության գործողություններին և նշեց, որ երբեմն քաղաքական թևի այդ հայտարարություններն անցնում են թույլատրելի սահմանը, իսկ բռնության կոչերը նրանց կողմից ակներև են:«Ես ուզում եմ նշել, որ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, պետք է անեն քաղաքական հայտարարություններ, իհարկե, մենք վերջին շրջանում ականատես ենք եղել, երբ արված հայտարարություններն անցել են տրամաբանության բոլոր սահմանները և հայտարարությունները շատ հաճախ դարձել են վիրավորանք, կրել են վիրավորական բնույթ քաղաքական գործիչների հանդեպ: Ընդդիմության առաջնորդներից մեկը նշում էր՝ պետք է վարկաբեկել պատգամավորներին, պետք է սպառնալ, բռնություն գործադրել և այլն»,- մեկնաբանեց նա: Պատգամավորը նաև նշեց՝ հեղափոխության ընթացքում արված բռնության բոլոր կոչերը և գործողությունները դատապարտվել են, իսկ բռնության կոչ անող մարդիկ, որևէ առնչություն չեն ունեցել գործող իշխանության հետ: «Չեմ ժխտում, որ եղել են նման դեպքեր, բայց այդ դեպքերը հրապարակային դատապարտվել են, և այդ դրվագների կազմակերպիչները որևէ առնչություն չեն ունեցել հեղափոխության շարժման հետ»,- ասաց նա: Վաղարշակ Հակոբյանն իր խոսքում նաև նշեց՝ հիմա ընթանում են գործողություններ բանակում և Զինված ուժերում, և եթե գործընթացն ունենա այսպիսի շարունակություն, ապա երկրում ստեղծված իրավիճակը կդառնա հաղթահարելի:
12:23 - 25 մարտի, 2021
Դատախազությունն Օնիկ Գասպարյանից ստացել է հանցագործության մասին հաղորդումը |armenpress.am|

Դատախազությունն Օնիկ Գասպարյանից ստացել է հանցագործության մասին հաղորդումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրին, որ Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը  ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չէր դիմել Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։ Օնիկ Գասպարյանը դիմեց  ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:
17:02 - 24 մարտի, 2021
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան. վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ստիպված էինք որոշ ժամանակ սպասել: Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան: Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել և ըստ էության կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ: Պարոն Դավթյան, շնորհավորում եմ Ձեզ այս բարձր կարգավիճակը վերստանձնելու առիթով: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատասխանատու պաշտոնում և հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կհաղթահարենք այն բարդությունները, որոնք հայտնի հանգամանքների բերումով ծառացել են մեր առաջ: Մի հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. ես 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին՝ շատ կարևոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով: Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում: Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին: Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես ևս միանում եմ Ձեր խոսքերին, ևս մեկ անգամ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայությունների համար և պարոն Գալստյան իհարկե Ձեզ շնորհակալություն՝ այս ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Շնորհակալություն բոլորին, որովհետև իսկապես շատ բարդ, ծանր ժամանակաշրջանով ենք անցել և կարծում եմ, որ մենք, ի վերջո, այս ողջ ընթացքում կարողացանք անել առավելագույնը և արեցինք այն անհրաժեշտը, որպեսզի այս ամենից դուրս գանք ուժեղացած, համախմբված և, ի վերջո, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգած»:
13:01 - 22 մարտի, 2021
Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը

Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը

ԶՈՒ ԳՇ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Ասատրյանը ֆեյսուքյան իր էջում հրապարակել է գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը․ «44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։ Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։
12:26 - 22 մարտի, 2021
Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

tert.am: ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին: «Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, մինչդեռ Պաշտպանության նախարարը և վարչապետը իրենց գործողություններով և անգործությամբ խոչընդոտում են, որ Գասպարյանը անցնի իր լիազորություններին: Մենք վարչական դատարանում այսօրվա հայտարարության վերաբերյալ հայցի հիմքի առարկայի լրացում կանենք, հուսով եմ՝ շուտով կունենանք ևս մեկ փաստաթուղթ, որով կճանաչվի Արտակ Դավթյանի կողմից Գլխավոր շտաբի պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը: Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք մի թուղթ, որով պետք է հաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,- նշեց նա:
12:18 - 22 մարտի, 2021