Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը
12:26 - 22 մարտի, 2021

Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը

ԶՈՒ ԳՇ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Ասատրյանը ֆեյսուքյան իր էջում հրապարակել է գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը․

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել