ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։  Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»։
10:24 - 05 ապրիլի, 2022
Իբրահիմ Քալընը և Վիկտորյա Նուլանդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի վերաբերյալ հարցեր

Իբրահիմ Քալընը և Վիկտորյա Նուլանդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի վերաբերյալ հարցեր

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպում են ունեցել Անկարայում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։  Թուրքիայի նախագահի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Նիստում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական թափ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարևոր դեր» է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում: Քալընը Նուլանդին հայտնել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական նախաձեռնությունները՝ հրադադարի, ինչպես նաև հումանիտար միջանքներ բացելու համար։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին ասել է, որ դրանք կառուցողական են եղել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները կայացել են ոչ թե Բելառուսում, այլ Ստամբուլում։
09:52 - 05 ապրիլի, 2022
Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը»
 |azatutyun.am|

Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը» |azatutyun.am|

azatutyun.am: «Թեհրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը», - այսօր Իրանի մայրաքաղաքում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վիեննայում վերջին մի քանի ամիսներին ընթացող բանակցություններում արձանագրված դադարի գլխավոր մեղավորը ամերիկյան իշխանություններն են։ «Անկեղծ ասած մենք այժմ սպասում ենք Վաշինգտոնի վերջնական պատասխանին։ Եթե ամերիկացիները պատասխանեն առաջ քաշված հարցերին, մենք շուտափույթ կերպով կարող ենք մեկնել Վիեննա։ Իրանական պատվիրակությունը, սակայն, Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի ոչ թե նոր բանակցությունների, այլ միջուկային համաձայնագրի տեքստը ավարտին հասցնելու համար», - հայտարարում էր Խաթիբզադեն։
15:33 - 04 ապրիլի, 2022
Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն
 |1lurer.am|

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման՝ կիրակի NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։ CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենն նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։
15:05 - 04 ապրիլի, 2022
Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կողջուներ Եվրոպայում ամերիկյան զորքերի ավելացումը 50%-ով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ Մոսկվայի դեմ ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու Վարշավայի կոչերի ֆոնին։ «Լեհաստանն ուրախ կլիներ, եթե Ռուսաստանի ագրեսիվության աճի պատճառով ամերիկացիներն ապագայում ավելացնեին իրենց ներկայությունը Եվրոպայում՝ ներկայիս 100 հազար զինվորից այն հասցնելով 150 հազարի»,- ասել է Կաչինսկին գերմանական Welt am Sonntag թերթին։ «75 հազար զինվոր պետք է տեղակայվի արևելյան թևում՝ Ռուսաստանի հետ սահմանին, 50 հազարը՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում», - ասել է նա։ Կաչինսկին նաև նշել է, որ Լեհաստանը «բաց» կլինի երկում միջուկային զենքի տեղակայման համար, սակայն ներկա պահին դա չի քննարկվում։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը միջուկային զենքի մասին Կաչինսկու այս հայտարարությունը «հերթական սադրանք» է որակել և նշել է, որ դա «ամերիկյան միջուկային անձրևանոցի տակ ավելի լավ տեղավորվելու» նպատակ է հետանպդում, գրում է ՌԻԱ Նովոստին։   Նորա Վանյան
16:52 - 03 ապրիլի, 2022
Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»

Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել «այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Բելգորոդի նավթային պահեստին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»։ «Վաշինգտոնը գիտե՞ր» - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։ Զախարովան հիշեցրել է, որ մարտի 31-ին՝ մոտավորապես ժամը 19:30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը կոչ է արել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրները: «Այս տարվա ապրիլի 1-ին՝ ժամը 02:00-ին՝ վեց ժամ անց, ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ հատել են Ռուսաստանի սահմանը և հարձակվել Բելգորոդի օբյեկտների վրա»,- նշել է ռուս դիվանագետը։
20:03 - 02 ապրիլի, 2022
Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու

Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու

Միջազգային էներգետիկ գործակալությունն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու նավթի ռազմավարական պահուստներից նոր չափաբաժնի օգտագործման հարցը, ինչպես նաև ԱՄ-ի՝ մայիսից խոշոր մատակարարումներ իրականացնելու պլանը, որն ուղղված է նավթի գների կտրուկ աճի զսպմանը, գրում է Reuters-ը։ Խոշոր սպառողները նավթի համաշխարհին գների ազդեցությունն իրենց տնտեսությունների վրա նվազեցնելու ուղիներ են փնտրում, որոնք այս տարի աճել են ավելի քան 30%-ով հատկապես այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+ երկրները հայտարարել են, որ մայիսին նավթի արդյունահանումը կավելացվի օրական ընդամենը 432 հազար բարելով։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցները կհանգեցնեն ապրիլին ռուսական նավթի օրական շուրջ 3 մլն բարելի կորստի։ Նավթի պակասը լրացնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է երկրի ռազմավարական պահուստներից ռեկորդային քանակությամբ նավթ դուրս բերելու մասին՝ օրական մեկ միլիոն բարել վեց ամսվա ընթացքում՝ սկսած մայիսից։ Այս հայտարարությունն արվել է Միջազգային էներգետիկ գործակալության այն հայտարարությունից առաջ, որ ուրբաթ օրը կազմակերպության անդամ երկրների նիստ է կայանալու՝ քննարկելու համար շուրջ 60 մլն բարել նավթի օգտագործման մասին մարտի 1-ի որոշումը։ Կազմակերրպոպւթյան անդամներից ոմանք արդեն հայտարարել են, որ կսատարեն ՄԷԳ նախաձեռնությունը։   Նորա Վանյան
12:29 - 01 ապրիլի, 2022
Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել «House Democracy Partnership» հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, «House Democracy Partnership» հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։  Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած «Պատվո Մեդալը» հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
10:07 - 31 մարտի, 2022
Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Բայդենը ցավակցություն է հայտնել Իսրայելի վարչապետին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենը իր խորին ցավակցությունն է հայտնել Իսրայելում սարսափելի ահաբեկչական հարձակումների առիթով, որոնց հետևանքով 11 մարդ է զոհվել Իսրայելի երեք քաղաքներում: «ԱՄՆ Նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հաստատակամ և վճռական կերպով կանգնած է Իսրայելի կողքին այս ահաբեկչական սպառնալիքի և Իսրայել պետությանը սպառնացող բոլոր վտանգները դիմակայելիս»,- ասվում է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընկերության կարևորությունը, ինչպես օրինակ՝ Աբրահամի համաձայնագրերով և Նեգևի գագաթնաժողովով, անվտանգության խթանման և Մերձավոր Արևելքի մարդկանց կյանքի բարելավման գործում: «ԱՄՆ նախագահը համապատասխան օգնություն է առաջարկել Իսրայելի դաշնակիցներին, երբ նրանք դիմակայում են իրենց քաղաքացիներին սպառնացող վտանգներին»,- նշված է հայտարարության մեջ։:
09:46 - 31 մարտի, 2022
Աշխարհը չպետք է հավատա Պուտինի խոսքին. Սպիտակ տունը հայտնել է Բայդեն-Պուտին հանդիպման նախապայմանները |tert.am|

Աշխարհը չպետք է հավատա Պուտինի խոսքին. Սպիտակ տունը հայտնել է Բայդեն-Պուտին հանդիպման նախապայմանները |tert.am|

tert.am: Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշակի ուղղություններով ռազմական ակտիվությունը մի քանի անգամ կրճատելու մասին հայտարարության ֆոնին աշխարհը պետք է պարզ աչքերով նայի ու չհավատա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին:  Ինչպես գրում է The Guardian-ը, Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է հետևել ու տեսնել՝ արդյոք ռուսների գործողությունները համընկնում են նրանց խոսքերին: «Կարծում եմ՝ մենք պետք է պարզ աչքերով նայենք իրականությանը, ոչ ոք չպետք է հիմարացվի ՌԴ-ի հայտարարություններով: Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների վրա»,- ասել է Բեդինգֆիլդը։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ կլինի հանդիպելու Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն: «Դա կախված կլինի նրանից , թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,-եզրափակել է Բեդինգֆիլդը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով:
11:17 - 30 մարտի, 2022