Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու
12:29 - 01 ապրիլի, 2022

Միջազգային էներգետիկ գործակալությունն արտակարգ նիստ կանցկացնի նավթի գների աճի զսպումը քննարկելու

Միջազգային էներգետիկ գործակալությունն այսօր արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու նավթի ռազմավարական պահուստներից նոր չափաբաժնի օգտագործման հարցը, ինչպես նաև ԱՄ-ի՝ մայիսից խոշոր մատակարարումներ իրականացնելու պլանը, որն ուղղված է նավթի գների կտրուկ աճի զսպմանը, գրում է Reuters-ը։

Խոշոր սպառողները նավթի համաշխարհին գների ազդեցությունն իրենց տնտեսությունների վրա նվազեցնելու ուղիներ են փնտրում, որոնք այս տարի աճել են ավելի քան 30%-ով հատկապես այն բանից հետո, երբ ՕՊԵԿ+ երկրները հայտարարել են, որ մայիսին նավթի արդյունահանումը կավելացվի օրական ընդամենը 432 հազար բարելով։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցները կհանգեցնեն ապրիլին ռուսական նավթի օրական շուրջ 3 մլն բարելի կորստի։

Նավթի պակասը լրացնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է երկրի ռազմավարական պահուստներից ռեկորդային քանակությամբ նավթ դուրս բերելու մասին՝ օրական մեկ միլիոն բարել վեց ամսվա ընթացքում՝ սկսած մայիսից։

Այս հայտարարությունն արվել է Միջազգային էներգետիկ գործակալության այն հայտարարությունից առաջ, որ ուրբաթ օրը կազմակերպության անդամ երկրների նիստ է կայանալու՝ քննարկելու համար շուրջ 60 մլն բարել նավթի օգտագործման մասին մարտի 1-ի որոշումը։

Կազմակերրպոպւթյան անդամներից ոմանք արդեն հայտարարել են, որ կսատարեն ՄԷԳ նախաձեռնությունը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել