ԱՄՆ-ն ողջունել է Եմենում երկամսյա հաշտեցման մասին հայտարարությունը |armenpress.am|
12:54 - 02 ապրիլի, 2022

ԱՄՆ-ն ողջունել է Եմենում երկամսյա հաշտեցման մասին հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին: Այս մասին նշվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Բայդենը նշել է, որ սա կարևոր, սակայն ոչ բավարար քայլ է, որը թույլ է տալիս սկսել «քաղաքական փոխզիջումների որոնումները, որոնք ապագայի համար կապահովեն Եմենի ժողովրդի կայուն խաղաղությունը»: Նա շնորհակալություն  հայտնել Սաուդյան Արաբիային և Օմանին տվյալ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Եմենի կառավարությանը համառ աշխատանքի և ՄԱԿ-ի միջնորդներին վստահելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել