Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայում նախատեսում են երկարացնել F-16-երի շահագործման ժամկետը |ermenihaber.am|

Թուրքիայում նախատեսում են երկարացնել F-16-երի շահագործման ժամկետը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ այդ ցուցանիշին հասնելու համար իրենք արդիականացնում են F-16 կործանիչները, ինչի արդյունքում յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու են 1200-ից մինչև 1500 անուն պահեստամաս:  Նշենք, որ Թուրքիան  ստիպված է արդիականացնել ԶՈւ սպառազինության մեջ գտնվող հիմնական կործանիչները, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց:
16:51 - 01 փետրվարի, 2021
Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում |azatutyun.am|

Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։ Վարժանքները կշարունակվեն ավելի քան տասը օր։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», - օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։ Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։
09:46 - 01 փետրվարի, 2021
Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները  գոհունակություն  են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների   կատարումից:  Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը: «Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
17:55 - 30 հունվարի, 2021
Արցախում բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Արցախում բացվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

Այսօր Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը հետևելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ինչպես նաև Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին հուշագիր է ստորագրվել ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով, որ կենտրոնը աշխատելու է բացառապես հեռավար ռեժիմով՝ օբյեկտիվ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, որ թույլ են տալիս որոշել ԼՂ-ում և առաջին հերթին՝ շփման գծում իրավիճակը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ այն հատվածում, որը Լեռնային Ղարաբաղի մոտ չէ, որի շուրջ լրացուցիչ համաձայնեցում կլինի, սակայն այն նախկին հակամարտության տարածքում չի լինելու:    Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:16 - 30 հունվարի, 2021
Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|

Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը մասնաորպես պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին–առանձին բանաձևերի տեսքով։Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։
16:48 - 29 հունվարի, 2021
Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Անկարան ցանկանում է ընդլայնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդլայնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը՝ այն դարձնելով 3+3՝ ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։ Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Հայտնում է tass.ru-ն։ «Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Ու մենք այդ նպատակին հասնելու համար համագործակցելու ենք նաև 3+3 ձևաչափով»,- նշել է արտգործնածարարը։  Չավուշօղլուն նաև նշել է, որ «Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման լոկ ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է համագործակցության ընդլայնմամբ հասնել կրակի մշտական դադարեցմանը»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
15:41 - 29 հունվարի, 2021
Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|

Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|

1lurer.am:  Տարածաշրջանային այցի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը կենսական է»: Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Զարիֆը հավելել է. «Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իմ այցերի ընթացքում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել եմ այս հարցը: Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»:   Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին՝ Զարիֆը նշել է. «Այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից: Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»: Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի:
10:31 - 29 հունվարի, 2021
Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Հունվարին ակտիվ են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռների թռիչքները․ 155%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատությամբ

Նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրել էինք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օգտագործված զինատեսակները կամ դրանց որոշ մասեր Ադրբեջանին մատակարարել էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Կանադան, Թուրքիան, Իսրայելը եւ այլն։ Տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ կոորդինատներ ստանալու հարցում էլ Ադրբեջանին օգնել էր ֆրանսիական արտադրության արբանյակը։ Նախապատերազմական շրջանում աշխարհի շուրջ 20 երկրների 27 քաղաքներից դեպի Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան կատարված բեռնատար ինքնաթիռների թռիչքներին նույնպես անդրադարձել էինք, ինչից պարզ էր  դարձել, որ թռիչքներից 574-ը կամ դրանց շուրջ 18%-ն  իրականացվել էր միայն հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ամսին։ Սակայն դեպի Բաքու թռիչքներն ակտիվացել էին դեռեւս պատերազմին նախորդող ամիսներին։ Պատերազմի ավարտից հետո, ըստ տրամաբանության, դեպի Ադրբեջան թռիչքների դինամիկան պետք է որ նվազեր, սակայն այս տարվա հունվարին բեռնատար ինքնաթիռների թռիչքի կտրուկ աճ է եղել։ Այս անգամ եւս FlightRadar համակարգի միջոցով ուսումնասիրել ենք աշխարհի շուրջ 20 երկրների 26 քաղաքներից դեպի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան բեռնատար ինքնաթիռների իրականացրած թռիչքները։ Ըստ ուսումնասիրության՝ Իտալիայի Միլան քաղաքից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 21 բեռնատար թռիչք։ Նշենք, որ անցյալ տարվա հունվարին Միլանից Բաքու թռիչքները եղել են 10-ը։ Հատկանշական է, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, 2021-ին ամրապնդվում է։ Մամուլում իտալա-ադրբեջանական համագործակցության ամրագրման մասին այլ հրապարակումներ էլ կան։ Ըստ ադրբեջանական եւ ադրբեջանամետ աղբյուրների՝ այս տարի G-20 գագաթաժողովին Ադրբեջանը մասնակցելու է Իտալիայի հրավերով։ Մամուլում առկա հրապարակումներից հայտնի է, որ նախկինում Ադրբեջանն այս գագաթաժողովին մասնակցել է Թուրքիայի հրավերով։  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Բաքու այս ամիս իրականացվել է 3 թռիչք, անցած տարվա հունվարին՝ 1 թռիչք, Բելգիայի Բրյուսելից՝ այս ամիս 4 թռիչք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն գրանցվել։ Բանգլադեշի Դաքքայի օդանավակայանից դեպի Բաքու թռիչքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 4 անգամ՝ 13 թռիչք, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից՝ 9 անգամ՝ 9 թռիչք։ Այս տարվա հունվարին Ադրբեջանի եղբայր Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանից դեպի Բաքու իրականացվել է 23 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի ավելի է։ Իրաքի Բասրայից Բաքու՝ 3, Աֆղանստանի Քաբուլից՝ 6 թռիչք է իրականացվել։ ԱՄՆ Չիկագոյի օդանավակայանից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է մոտ 3 անգամ ավելի շատ՝ 24 թռիչք, Արբիլից՝ 3։ Չինաստանի Ուրումչիից` 18 թռիչք․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թռիչքներ չեն իրականացվել։ Ժենգժոուից՝ 35 թռիչք․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 20 թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքից դեպի Բաքու իրականացվել է 7 թռիչք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3-ով։ Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։  Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։ Ուսումնասիրելով այս տարվա հունվարին դեպի Բաքու իրականացված թռիչքները, պարզ է դառնում, որ ինչպես պատերազմից առաջ եւ պատերազմի ընթացքում, այդպես էլ այժմ կտրուկ աճել են դեպի Բաքու բեռնատար ինքնաթիռներով թռիչքները։ Այս տարվա հունվարին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 166 թռիչք, անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 65 թռիչք։ Այսինքն՝ այս տարի հունվարին բեռնափոխադրող ինքնաթիռներով թռիչքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 155%-ով։ Նշենք, որ թռիչքներում ներառված չեն ռազմական ինքնաթիռների ժամանում-մեկնումները, քանի որ դրանց տեղաշարժը FlightRadar համակարգը չի արձանագրում։ Նարեկ Մարտիրոսյան
18:53 - 25 հունվարի, 2021