Թուրքիայում ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձի ևս 4 մասնակից՝ 3 պաշտոնաթող գեներալ և մի իմամ |tert.am|
15:38 - 27 հունվարի, 2021

Թուրքիայում ձերբակալվել է ռազմական հեղաշրջման փորձի ևս 4 մասնակից՝ 3 պաշտոնաթող գեներալ և մի իմամ |tert.am|

tert.am: Թուրքական դատախազությունն այսօր չորս անձանց, այդ թվում`Թուրքիայի ԶՈՒ երեք նախկին բարձրաստիճան սպաների և մեկ իմամի ձերբակալման հրաման է տվել․ նրանք մեղադրվում են «ահաբեկչական ցանցի» (FETÖ) հետ ենթադրյալ կապերի համար: Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ այդ ցանցը կանգնած էր 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում, թուրքական լրատվամիջոցներին հղումով գրում է EADaily-ն։

Նշվում է, որ Թուրքական հետախուզության տվյալներով՝ կասկածյալներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի և այլ միջոցներով կապ են պահպանել «զինված ահաբեկչական խմբի» մյուս անդամների հետ։

Թուրքիայի իշխանությունները միայն անցյալ ամիս 304 մարդ են ձերբակալել FETÖ-ի հետ ենթադրյալ կապերի մեղադրանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել