Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|
10:31 - 29 հունվարի, 2021

Զարիֆը ժամանել է Թուրքիա |1lurer.am|

1lurer.am:  Տարածաշրջանային այցի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Զարիֆն ասել է. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի հետ խորհրդակցությունը և համաձայնությունը կենսական է»:

Ընդգծելով Կովկասի տարածաշրջանում երկրների համագործակցության միջոցով խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ Զարիֆը հավելել է. «Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարած իմ այցերի ընթացքում այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մանրամասնորեն քննարկել եմ այս հարցը: Թուրքիայում մեր եղբայրների հետ հանդիպման ժամանակ նույնպես այս հարցը քննարկվելու է: Մենք քննարկելու ենք հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տարանցման և տրանսպորտային ոլորտներում համագործակցության հաստատման համար ենթահող ստեղծելու հարցը»:
 
Անդրադառնալով վեցակողմ համագործակցության մեխանիզմին՝ Զարիֆը նշել է. «Այս հարցը բարձրացվել է ավելի վաղ, Էրդողանի կողմից: Տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ ես քննարկել եմ այս հարցը և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կներկայացնեմ արդյունքները»: Տարածաշրջանայկին այցի շրջանակներում, Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի ժամանել էր Բաքու, այնուհետև՝ Մոսկվա, Երևան և Թբիլիսի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել