ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Բավրա (միայն բեռնատարների համար), Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Աբովյան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:23 - 19 մարտի, 2020
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լոռվա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լոռվա ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 19:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի և Լոռու մարզերում (բացի Վանաձոր քաղաքից), Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:01 - 18 մարտի, 2020
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է բքի պատճառով. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է բքի պատճառով. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 11:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք ) փակ է. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: Տավուշի մարզում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք, Ամասիա գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա, Կարմրավան գյուղերում բուք է: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
12:10 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարում ԱԻ նախարարության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարում ԱԻ նախարարության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ:Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:Օպերատիվ խմբի պետ Արմեն Հարությունյանը, դիմելով նիստի մասնակիցներին, հորդորեց կառավարության մաս կազմող մյուս նախարարությունների հետ աշխատել առավել արդյունավետությամբ, համագործակցված կատարել արտակարգ դրության պահանջներին համապատասխան բոլոր առաջադրանքները: Նա, վկայակոչելով նախարարության հումանիտար բնույթը, կարևորեց ստեղծված պայմաններում հասարակության հետ բացատրական աշխատանք տանելու, անհրաժեշտ ցուցումներ տալու, վտանգների մասին նախազգուշացնելու անհրաժեշտությունը:Նիստի ավարտին Արմեն Հարությունյանը փոխանցեց ԱԻ նախարարի հանձնարարականը. աշխատել շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել հավելյալ գործառույթներ:
11:21 - 18 մարտի, 2020
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերւմ, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մառախուղ) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյան, Ամասիա գյուղերում բուք է: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:54 - 18 մարտի, 2020
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարից հետո հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը դուրս են գրվել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին վթարից հետո հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը դուրս են գրվել

Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra» (վարորդ՝ Արեն Դ., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ: Վանաձորի ԲԿ է դիմել Զարուհի Հ.-ն (ծնվ.1964թ.), որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Սպիտակի ԲԿ են տեղափոխվել 23 տուժած (մեկը շտապօգնության ավտոմեքենայով), որոնցից Ջուլինա Հ.-ի (ծնված 1962 թ.), Շուշանիկ Դ.-ի (ծնված 1966 թ.), Վերժինե Զ.-ի (ծնված 1958 թ.), Քրիստինե Ե.-ի (ծնված 1971 թ.), Ամալյա Թ.-ի (ծնված 1965 թ.), Արմենուհի Հ.-ի (ծնված 1974 թ.) և Անահիտ Ա.-ի (ծնված 1970 թ.) առողջական վիճակները գնահատվել են միջին ծանրության, իսկ մյուս 16-ը՝ դուրս գրվել:
15:09 - 17 մարտի, 2020
ԱԻՆ-ը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. խորհրդակցություն՝ փրկարար ծառայությունում

ԱԻՆ-ը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. խորհրդակցություն՝ փրկարար ծառայությունում

Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:Տնօրենին զեկուցվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցեց, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:Զեկուցվեց նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։Քննարկվեցին կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը:Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել Առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:Հանձնարարվեց բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:Վ. Գաբրիելյանը նշեց, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:
17:35 - 16 մարտի, 2020