ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:38 - 14 մարտի, 2022
Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|

Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|

factor.am: Իրաքի հյւսիսային էրբիլ քաղաքի ուղղությամբ՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել,  հայտնել են Իրաքի պաշտոնյաները: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռներ են արձակվել քաղաքի ուղղությամբ հարևան Իրանից, այս մասին տեղեկացնում է AP-ն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան: Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաները տարբեր մեկնաբանություններ են տվել հարվածի և դրա պատճառած վնասի վերաբերյալ: Ըստ ԱՄՆ ներկայացուցչի՝  ԱՄՆ կառավարության որևէ հաստատություն չի վնասվել, և որ որևէ նշան չկա, որ թիրախը հյուպատոսության շենքն է, որը նոր է և ներկայումս չբնակեցված: Իսկ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ մի քանի հրթիռներ խոցել են ԱՄՆ հյուպատոսարանը, և որ այն եղել է հարձակման թիրախը: Ավելի ուշ, Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռներից ոչ մեկը չի խոցել ԱՄՆ-ի օբյեկտը, սակայն համալիրի շրջակա տարածքները հրթիռակոծվել են:  
11:50 - 13 մարտի, 2022
Մոսկվան շուտով կհրապարակի Վաշինգտոնի դեմ պատժամիջոցների ցուցակները. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Մոսկվան շուտով կհրապարակի Վաշինգտոնի դեմ պատժամիջոցների ցուցակները. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: «Ցուցակները պատրաստ են, մենք դրանցով զբաղվում ենք։ Մեծ հաշվով, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է: Շուտով դրանք կհրապարակվեն»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարել: «Արևմուտքի պատժամիջոցները կապված չեն հատուկ ռազմական գործողության հետ, նրանք այլ առիթներ կգտնեին իրականացնելու իրենց ընտրովի ծրագրերը»,- նշել է Ռյաբկովը։ Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն վարում: ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան մշտապես ընդգծել է, որ միակողմանի զիջումների չի գնա ռազմավարական կայունության հարցում, սակայն ԱՄՆ-ում դա չեն լսել: Անդրադառնալով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի առաջարկներին՝ Ռյաբկովը նշել է, որ դրանք այլևս հրատապ չեն, իրավիճակը լիովին փոխվել է: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տրամադրված է վերականգնելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ հայտնել է փոխարտգործնախարարը։
15:11 - 12 մարտի, 2022
Կուլեբան Բլինքենին է տեղեկացրել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին |amerikayidzayn.com|

Կուլեբան Բլինքենին է տեղեկացրել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բլինքենն իր հերթին Կուլեբային տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված համատեղ գործողությունների մասին՝ Ռուսաստանի վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով։ «Նա վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին անվտանգության, տնտեսական և հումանիտար շարունակական աջակցությանը, քանի որ վերջիններս բախվում են ռուսական ուժերի կողմից ավելի ու ավելի դաժան ռմբակոծություններին», - նշել է պետքարտուղարությունը: Զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը ընդլայնում է ապատեղեկատվության իր արշավը՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ը։ Պետքարտուղարը ներկայացրել է ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության ջանքերը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ իր կանխամտածված, չհրահրված և չարդարացված պատերազմի համար: Նա նաև ներկայացրել է Բելառուսին պատասխանատվության ենթարկելու քայլերը՝ ռուսական ագրեսիային աջակցություն ցուցաբերելու համար:
13:07 - 12 մարտի, 2022
Արևմտյան ընկերությունների ակտիվներն ազգայնականացնելը տառապանք կպատճառի հենց Ռուսաստանին․ Սպիտակ տան մամուլի խոսնակ

Արևմտյան ընկերությունների ակտիվներն ազգայնականացնելը տառապանք կպատճառի հենց Ռուսաստանին․ Սպիտակ տան մամուլի խոսնակ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է Ռուսաստանում երկիրը լքած արևմտյան ընկերությունների ունեցվածքի ազգայնականացման հավանականության քննարկումը։ «Այդ ընկերությունների ակտիվներն առգրավելու վերաբերյալ ռուսական իշխանությունների ցանկացած ապօրինի որոշում, արդյունքում, միայն լրացուցիչ տնտեսական տառապանք է պատճառելու Ռուսաստանին։ Այն կուժեղացնի առանց այն էլ ակնհայտ ազդակները միջազգային բիզնես-հանրությանը, որ Ռուսաստանում բիզնես վարելն անվտանգ չէ»,- գրել է նա Թվիթերում։ Նենք, որ մարտի 9-ին ՌԴ կառավարության հանձնաժողովը հաստատել է պատժամիջոցների պայմաններում տնտեսության աջակցության փաթեթը, որում ներառված է Ռուսաստանում իրենց գործունեությունը կասեցրած ընկերությունների ակտիվների ազգայնականացման մեխանիզմ։   Նորա Վանյան
11:34 - 11 մարտի, 2022
Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը․ Կոնաշենկով

Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը․ Կոնաշենկով

Ռուս զինվորականները ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերի ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի ստեղծման հետազոտությունը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իվան Կոնաշենկովը, հաղորդում է «TACC»-ը։ Փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսում էր 2022 թվականին Ուկրաինայում աշխատանքներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների պաթոգենների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով և սիբիրախտով վարակվելու հնարավորության ուսումնասիրությանը։ Կոնաշենկովի խոսքով առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։ Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։  
13:33 - 10 մարտի, 2022
ԱՄՆ-ն որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել էր, որ ԱՄՆ համապատասխան հատուկ ծառայությունների հովանու ներքո Ուկրաինայի տարածքում ռազմական նպատակներով համապատասխան կենսաբանական նյութերի մշակման վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են։ Նրա խոսքով՝ դրանք հաստատվել են ոչ միայն որոշ տվյալների, Ուկրաինայի պաշտոնատար անձանց հայտարարությունների միջոցով, այլ նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով Վիկտորիա Նուլանդի հայտարարությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ․ «Մենք հիմա մտահոգված են, որ ռուսական զորքերը կարող են վերահսկողություն սահմանել դրանց վրա»։
10:45 - 10 մարտի, 2022
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրմանը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրմանը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այդ գումարից մոտ 6,5 միլիարդը հատկացվել է Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, իսկ մնացածը՝ այլ գերատեսչությունների՝ մարդասիրական և տնտեսական օգնության համար։ Օգնությունը դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագծի մի մասն է 2022 ֆինանսական տարում: Բյուջեի ժամանակին հաստատումը կօգնի ԱՄՆ կառավարությանը խուսափել հերթական «փակումից»՝ բոլոր պետական ​​կառույցների աշխատանքի ժամանակավոր դադարեցումից։ Սենատը դեռ չի քվեարկել բյուջեի նախագծի վերաբերյալ, սակայն ակնկալվում է, որ այն կհաստատվի։ «Ուկրաինայի խիզախ, ազատասեր ժողովուրդը և մեր դաշնակիցները տարածաշրջանում կստանան անհապաղ անհրաժեշտ ներդրումներ՝ Վլադիմիր Պուտինի և ռուսական ապօրինի և անբարո ներխուժման դեմ պայքարելու համար»,- օրինագիծը մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
09:41 - 10 մարտի, 2022
Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը. Էնթոնի Բլինքեն

Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն ռուսական ղեկավարությունը, ոչ թե Արեւմուտքը։ Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Ես կարեւոր եմ համարում հիշել, որ Պուտինի ու Ռուսաստանի կողմից ստեղծված այս ճգնաժամի ողջ ընթացքում մենք ձգտում էինք նախագահ Պուտինին ընտրած ճանապարհից դուրս գալու հնարավոր ելքեր ցույց տալ։ Նա միակ մարդն է, որը կարող է որոշել օգտագործել դրանք»,- ասել է նա։ «Առայժմ ամեն անգամ, երբ այդպես վարվելու հնարավորություն է եղել, նա սեղմել է գազի ոտնակը եւ շարունակել գնալ այն սարսափելի ուղով, որն ընտրել է։ Ես միանշանակ համոզված եմ, որ Պուտինը վերջին հաշվով հաջողության չի հասնելու, եւ Ռուսաստանը ռազմավարական պարտություն է կրելու՝ անկախ նրանից՝ ինչ կարճաժամկետ մարտավարական հաղթանակների կհասնի Ուկրաինայում։ Մենք արդեն տեսնում ենք, որ ՌԴ-ն չի կարողացել հասնել իր հիմնական նպատակներին։ Նա չի կարողացել վերցնել Ուկրաինան եւ երկարաժամկետ հեռանկարում չի կարող պահել նրան՝ անկախ նրանից՝ ինչ մարտավարական հաղթանակների կարող է հասնել»,- ասել է Բլինքենը։
23:51 - 09 մարտի, 2022
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Լեհաստանի առաջարկած «ՄիԳ-29» կործանիչներն Ուկրաինա հասցնելու մասով շտապ որոշում կայացնելու

Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին իսկ օրվանից՝ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս մեծ հումանիտար աղետի համար: Այս մասին, ինչպես փոխանցում է unian.net-ը, հայտնել է Զելենսկին։ «Աշխարհի մարդասիրական պարտքն է արձագանքել: Բայց լուծում չկա: Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի՝ Ուկրաինային մարտական   ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար: Խնդիրը նյութատեխնիկական ապահովման մեջ է: Իրականում, տեխնիկական խնդիր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։ «Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է, բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Սա նույնպես մենք կարդացել և տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը»,- կոչ է արել Զելենսկին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները մերժել էր ՆԱՏՕ դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։   
16:18 - 09 մարտի, 2022
ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera

ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավթի ներկրումը։ Ինչպե՞ս է դա ազդելու նավթի և գազի գների վրա․ Al Jazeera

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելք է սահմանել ռուսական նավթի և մյուս էներգակիրների ներկրման համար՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ աստիճանաբար կհրաժարվի ներկրումից մինչև 2022 թ-ի ավարտը։ Այս պատժամիջոցներն, ըստ ամենայնի, կհանգեցնեն նավթի գների աճի, գրում է Al Jazeera-ն իր վերլուծական հոդվածում, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Ինչի՞ն է ուղղված արգելքը ԱՄՆ կառավարությունը երեկ հայտարարել է ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։ Սա ավելի մեծ պատժամիջոցների մի մասն է, որոնք ներառում են նաև բնական գազն ու ածուխը։ «Ռուսական նավթն այսուհետ չի ընդունվելու ԱՄՆ նավահանգիստներում, և ամերիկացի ժողովուրդն էլ ավելի մեծ հարված է հասցնելու Պուտինի ռազմական մեքենային», - հայտարարել է Բայդենը մարտի 8-ին՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է դաշնակիցների հետ «խորհրդակցությունների» արդյունքում։ Ռուսաստանը նավթի և նավթամթերքի խոշորագույն արտահանողն է աշխարհում, որն արտադրում է օրական շուրջ 7 մլն բարել նավթ, կամ համաշխարհային պահանջարկի 7%-ը։ Վառելիքի և նավթաքիմիական մթերք արտադրողների ամերիկյան առևտրային ասոցիացիայի տվյալներով՝ 2021 թ-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից ներկրել է միջինում օրական 209 000 բարել անմշակ նավթ և 500 000 բարել այլ նավթամթերք։ Դա կազմել է ԱՄՆ կողմից անմշակ նավթի ներկրման 3 տոկոսը և ամերիկյան նավթամշակման գործարանների վերամշակած նավթի ընդհանուր ծավալի 1%-ը։ Ռուսաստանի համար սա կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 3%-ը։ Վերլուծողների կարծիքով՝ արգելքը մի բան է, որն ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ։ Արտարժույթի ներայիս փոխարժեքի պայմաններում «ԱՄՆ-ն կարող է դա իրեն թույլ տալ, սակայն կոնտինենտալ Եվրոպայի համար դա շատ ավելի դժվար կլինի», ասել է Meyer Resources ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քորնելիա Մեյերը։ «Ռուսաստանի՝ ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալների տեսակետից, սա այնքան էլ կարևոր չէ», - հավելել է նա։ «Սակայն սա ցույց է տալիս, որ Արևմուտքը վճռական է տրամադրված, և եթե Եվրոպան այս քայլին դիմի, դա շատ ավելի կարևոր կլինի», - ասել է Մեյերը՝ նշելով, որ Չինաստանն ու Հնդկաստանն, ըստ ամենայնի, կգնեն Արևմուտքից վերաուղղված ռուսական նավթը։ Ինչպե՞ս արգելքը կազդի նավթի և գազի գների վրա Արգելքի հավանականությունը նախորդ ամիս արդեն հանգեցրել էր նավթի գների 30% աճի, և երեկվա տվյալներով՝ նավթի գները կազմել են շուրջ $130 մեկ բարելի դիմաց, իսկ մեկ գալոն (4,5 լիտր) գազի գինն ԱՄՆ-ում կազմել է միջինում 4,17 դոլար։ Էներգետիկ ոլորտի վերլուծաբանները զգուշացնում են, որ մեկ բարելի գինը կարող է բարձրանալ մինչև $160 և անգամ $200, եթե գնորդները խուսափեն ռուսական անմշակ նավթի գնումից, ինչը կբերի ԱՄՆ-ում բենզինի գների աճի՝ ավելի քան $5 մեկ գալոնի դիմաց։ «Ներկա պահին վախը շուկայում մեծ է», - ասում է փորձագետ Ադամ Փանքրանցը։ «Վախը կապված է այն բանի հետ, որ, եթե չհաջողվի նավթ գտնել, որտեղի՞ց այն պետք է հայտնվի։ [Այս արգելքի] հետևանքով՝ աշխարհում նավթի արտադրանքի [7%-ը] դժվարհասանելի է դարձել, այն հնարավոր չէ գնել շատ առումներով, և եթե դա արվում է արդեն սուղ շուկայում, պահանջարկը [և գները] աճում են», - նշում է նա։ Ինչպե՞ս է դա ազդելու ԱՄՆ քաղաքացիների վրա Այս արգելքն անմիջապես արտահայտվելու է արժեզրկման վրա։ Ներկա պահին ԱՄՆ-ում ամենաբարձր արժեզրկման ցուցանիշն է գրանցվել վերջին 40 տարում, իսկ վաղը հրապարակվելիք տվյալներն, ինչպես ակնկալվում է, ցույց կտան, որ սպառողական գների ցուցիչն աճել է 7,9%-ով։ Դա կարող է մեծապես ազդել ամերիկացիների կենսամակարդակի վրա։ Հարց է առաջանում, արդյո՞ք ԱՄՆ-ն կանգնած է նավթի պաշարների սպառման ռիսկի առջև, թե՞ վտանգված է ամրիկյան կենսակերպն, ասում է Ադամ Փանքրանցը։ «Ադյո՞ք սա պահանջարկի փլուզում չէ։ Որովհետև մարդիկ կարող են մտածել․ «Մեքենայով երթևեկելը չափազանց թանկ է։ Ավտոբուսով կամ ոտքով տեղ կհասնեմ»։ Կամ էլ պահանջարկի զանգվածային ոչնչացում է, երբ ընկերությունները չեն կարողանում արտադրել իրենց արտադրանքը, գներն աճում են, իսկ մարդիկ՝ կորցնում աշատանքը»։ «Այնպես որ, այս երկու խնդիրներից մեկն ավելի կառավարելի է․․․ մյուսը հանգեցնում է լուրջ հասարակական հետևանքների, և միշտ չէ, որ հեշտ է ասել, թե որ ուղով կընթանան գործընթացները»։
14:17 - 09 մարտի, 2022