Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|
11:50 - 13 մարտի, 2022

Հրթիռային հարվածներ Էրբիլում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում․ տուժածներ չկան |factor.am|

factor.am: Իրաքի հյւսիսային էրբիլ քաղաքի ուղղությամբ՝ ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում, 12 բալիստիկ հրթիռ է արձակվել,  հայտնել են Իրաքի պաշտոնյաները: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ հրթիռներ են արձակվել քաղաքի ուղղությամբ հարևան Իրանից, այս մասին տեղեկացնում է AP-ն։

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաները տարբեր մեկնաբանություններ են տվել հարվածի և դրա պատճառած վնասի վերաբերյալ: Ըստ ԱՄՆ ներկայացուցչի՝  ԱՄՆ կառավարության որևէ հաստատություն չի վնասվել, և որ որևէ նշան չկա, որ թիրախը հյուպատոսության շենքն է, որը նոր է և ներկայումս չբնակեցված:

Իսկ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ մի քանի հրթիռներ խոցել են ԱՄՆ հյուպատոսարանը, և որ այն եղել է հարձակման թիրախը: Ավելի ուշ, Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռներից ոչ մեկը չի խոցել ԱՄՆ-ի օբյեկտը, սակայն համալիրի շրջակա տարածքները հրթիռակոծվել են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել