Սպիտակ տան նոր հրամանագիրը արգելում է ԱՄՆ դոլարային թղթադրամների արտահանումը, վաճառքը եւ մատակարարումը ՌԴ
22:27 - 11 մարտի, 2022

Սպիտակ տան նոր հրամանագիրը արգելում է ԱՄՆ դոլարային թղթադրամների արտահանումը, վաճառքը եւ մատակարարումը ՌԴ

Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների մասին նոր հրամանագիրը, որն ուրբաթ ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արգելում է ԱՄՆ դոլարի թղթադրամների արտահանումը, վաճառքը եւ մատակարարումը ՌԴ։

Բացի դրանից, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուշադիր հետեւելու հակառուսական պատժամիջոցների իրականացմանը, ներառյալ էլեկտրոնային արժույթով դրանք շրջանցելու փորձերը։ «Ֆինանսների նախարարությունը ուշադիր հետեւում է ՌԴ-ի հետ կապված պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու ցանկացած փորձի, այդ թվում՝ էլեկտրոնային արժույթ օգատգործելու միջոցով, եւ մտադիր է օգտագործել իրավասությունների լայն շրջանակ՝ խախտումներին հակազդելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել