ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով

 |factor.am|

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրավիրել է հարցաքննության աղմկահարույց ձայնագրության գործով |factor.am|

factor.am: ԲԴԽ նախկին ղեկավարների աղմկահարույց ձայնագրության գործով ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»,- ասաց Թադևոսյանը: ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ գործով նախաքննություն է ընթանում և նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ մեկնաբանություն չեն տալիս: Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր 2021 թվականի փետրվարի 20-ին իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության գաղտնի ձայնագրությունից հատված։
14:48 - 12 հուլիսի, 2022
«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան
 |azatutyun.am|

«Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր». Կարեն Անդրեասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությունն իմ բարձրաձայնած խնդիրների վկայությունն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Կարեն Անդրեասյան. - Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այդտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն բոլոր խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան: Իմիջիայլոց, ոչ թե բուն այդ տեքստերը կամ որևէ բառ է այնտեղ, այլ ընդհանուր մթնոլորտի հետ կապված բոլոր մեր մտահոգությունները ինչ-որ իմաստով նաև արտացոլված էին որոշ զրույցների մեջ: «Ազատություն». - Մյուս կողմից չե՞ք կարծում, որ Դուք, վարչապետը առնվազն այսքանը, ինչ-որ հիմա ասում եք, հենց ձայնագրությունը հրապարակելուց հետո պիտի մարդկանց ասեիք, այդ մեսիջը տեղ հասցնեինք, և ոչ թե սպասել, որ օրինակ՝ ուղիղ եթերում ասի՝ «ինչ արել եմ լավ եմ արել, ճիշտ եմ արել, օրինական է», և միայն առողջական խնդիրները պատճառ բերելով հեռանալ: Կարեն Անդրեասյան. - Ձեր հարցի մեջ մի կտոր կա, որ արդար չի, վարչապետն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է և շատ հստակ գնահատական է տվել, ասելով, որ՝ այո, այդ ձայնագրությունը, ընդհանրապես նման խոսակցությունները, նման երևույթները նսեմացնում են դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը, վստահությունը: Սա, կարծում եմ, շատ լուրջ գնահատական է, որից հետո նաև առողջական պատճառներով, նաև այլ հանգամանքներով մենք տեսանք որոշակի զարգացումներ, որոնք չեմ կարող ասել, որ լիովին բավարարում են և՛ մեզ, և՛ հասարակությունը, բայց մենք տեսնում ենք, որ կա որոշակի առողջացման գործընթաց: Ձայնագրությունից օրեր անց, այլ հիմքերով, բայց դադարեցվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, պարոն Վարդազարյանի, դրանից էլ օրեր անց հրաժարականի դիմում եղավ, և այսօր արդեն բարձրագույն այդ կարևորագույն մարմնի 10 աթոռներից 3-ը թափուր են, և ես հույսով եմ, որ նոր համալրումները կբերեն նոր որակ բարձրագույն դատական խորհրդում և ամբողջ դատական համակարգում: «Ազատություն». - Բայց այդպիսի հույսեր կային նաև Ջհանգիրյանին ընտրելիս, նա, այնուամենայնիվ, այս իշխանության կադրն է: Կարեն Անդրեասյան. - Ճիշտ եք ասում, և հույսը վերջում է մեռնում, կարելի է փորձել, կարելի է չարչարվել, նորից գտնել, նորից հրավիրել: Իմիջիայլոց, այն պահանջները, որոնք դրված են Բարդագույն դատական խորհրդի անդամների առջև, բավական լուրջ պահանջներ են: Այսինքն՝ 15 տարվա մեծ փորձ, գիտությունների աստիճան և այլն: Այսինքն՝ այդ մարդիկ չեն կարող լինել ուղղակի շատ հարգված քաղաքացիներ, որոնց մենք վստահենք ու կհրավիրենք, պետք է նաև մասնագիտական որակներ ունենան: Եվ, այո, ինչ-որ իմաստով բոլոր կադրային նշանակումները չեն, որ տալիս են այն արդյունքները, որը սպասում է մեր իշխանությունը:  
15:27 - 06 հուլիսի, 2022
ԲԴԽ որոշումներով Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած

ԲԴԽ որոշումներով Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները համարվում են դադարած: Այս մասին որոշումը հրապարակված են Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,-ասված է որոշման մեջ: Ավելի վաղ նշվել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել են նաև Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները: «Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիպարիտ Մելիքջանյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
14:23 - 04 հուլիսի, 2022
Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին նախագահի ընտրությունը հետաձգելու համար

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին՝ ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու, ինչպես նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելու վերաբերյալ։ Միջնորդության տեքստը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվեցին հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Օրբելյանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Հիշեցնենք, որ մինչ հունիսի 23-ի որոշումը լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ։ Օրեր առաջ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։ Այսօր ԲԴԽ-ն պետք է նախագահ ընտրի։
13:19 - 04 հուլիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է

Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։    Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:   Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։   Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման Օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
16:19 - 30 հունիսի, 2022
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել․ ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուի կառաջադրի

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի համար առաջադրված դատավորի 4 թեկնածուներից մեկին չի ընտրել։  Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այդ պաշտոնի համար 12 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։ ԱԺ-ն յուրաքանչյուր եռյակից պետք է ընտրեր մեկ թեկնածուի։ Երեկ և այսօր տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը և Արտակ Կրկաշարյանը ընտրվել էին այդ պաշտոններում։ ԲԴԽ-ի ներկայացրած թեկնածուների վերջին եռյակում ընդգրկվել էին Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը, Արթուր Սարգսյանը։ Նրանց քվեարկությանը այսօր 62 պատգամավոր մասնակցեց, իսկ ձայները հետևյալ կերպ բաշխվեցին․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 29, Արսեն Նիկողոսյան՝ կողմ 0, Արթուր Սարգսյան՝ կողմ 33: Ձայների այս հարաբերակցության արդյունքում թեկնածուներից ոչ ոք չընտրվեց, ուստի, ըստ ԱԺ կանոնակարգի, անցկացվեց թեկնածուների ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Թեկնածուները կրկին ելույթներ ունեցան, նոր քվեարկություն նշանակվեց, սակայն Ազգային ժողովը դարձյալ չընտրեց Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի․ քվեարկության երկրորդ փուլին պատգամավորներից 55-ն էին մասնակցել, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․ Ռուբիկ Մխիթարյան՝ կողմ 40, Արթուր Սարգսյան՝ կողմ 15: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է առաջադրի նոր թեկնածուի։ ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտվեց։ 
15:14 - 30 հունիսի, 2022
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն գործերով դատավորների ընտրության հարցը

 |armenpress.am|

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն գործերով դատավորների ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի 4 թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը: Բարձրագույն դատական խորհուրդը առաջին պաշտոնի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները: Թեկնածուներից Լիլիթ Գրիգորյանը նիստերի դահլիճում չէր, այսպիսով` ելույթ չունեցավ: Պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց թեկնածուի չներկայանալու պատճառով: Խաչատուրյանն ասաց՝ թեկնածուն պատճառների մասին չի հայտնել, պարզապես ասել է, որ չի գալու: Պատգամավորը դա անընդունելի մոտեցում համարեց: «Եթե ԲԴԽ-ն ներկայացրել է թեկնածությունը, մենք եկել ենք այստեղ որևէ մեկի թեկնածությունը որևէ պաշտոնում քննարկելու համար, իրենք պարտավոր են ներկայանալ, եթե իհարկե շատ հարգելի պատճառ չկա»,- ասաց Եղոյանը: Երկրորդ պաշտոնի համար ԲԴԽ-ն առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի և Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները: Կարեն Բատիկյանը ևս ԱԺ չէր եկել: «Բատիկյանի կինը ևս դատավոր է Վերաքննիչ դատարանում: Թեպետ բացառվում է, որ նրա կնոջ որոշումները որևէ կերպ վերանայելի լինեին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ առարկայական ընդդատության կանոնները հաշվի առնելով, այնուամենայնիվ, նա գտավ, որ հնարավոր է շահերի բախման մասին տպավորություն ստեղծվի հանրության մոտ, դրա համար թեկնածուն չի եկել»,-ասաց Խաչատուրյանը: Երրորդ պաշտոնի համար ԲԴԽ ներկայացրած թեկնածուներն են Հովհաննես Ավագյանը, Կարեն Բիշարյանը և Նելլի Հարությունյանը: Չորրորդ պաշտոնի համար՝ Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը և Արթուր Սարգսյանը:  
17:00 - 29 հունիսի, 2022
Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Այսօր շարունակվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն էր։ Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։ Լիպարիտ Մելիքջանյանը ընտրվեց 68, Գևորգ Գյոզալյանն ու Արթուր Դավթյանը՝ 67 կողմ ձայներով։ Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում 9 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։ Լիպարիտ Մելիքջանյանի հետ առաջադրվել էին Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, Գևորգ Գյոզալյանի հետ այս պաշտոնին հավակնում էին Լուսինե Ավագյանը և Վահե Ռաֆայելյանը, իսկ պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Դավթյանից բացի այս պաշտոնում առաջադրվել էին Նաիրա Հովսեփյանը և Աղասի Մկոյանը։ Այսպիսով Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները։
13:36 - 28 հունիսի, 2022
Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը և Քրիստինե Մկոյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ

Լիանա Հակոբյանը, Արծրուն Միրզոյանը և Քրիստինե Մկոյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և  Քրիստինե Մկոյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ։ Թեկնածուներն ընտրվեցին 68 կողմ, 0 դեմ ձայներով։ Նշենք,  որ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր 9 թեկնածուների, որոնք ներկայացված էին եռյակներով։  Առաջին եռյակում Լիանա Հակոբյանի հետ դատավորի թեկնածությանն էին հավակնում վեցերորդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և Հրաչյա Այվազյանը։ Երկրորդ եռյակում Արծրուն Միրզոյանի հետ առաջադրվել էին նաև Արթուր Առաքելյանը և Արա Բաբայանը, իսկ երրորդ եռյակում Քրիստինե Մկոյանի հետ առաջադրվել էին Հակոբ Գրիգորյանը և Արթուր Պողոսյանը։
18:05 - 27 հունիսի, 2022
Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է

Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է

Ազգային ժողովում շարունակվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը։ Այս պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է նաև Նաիրա Հովսեփյանի թեկնածությունը, ով 1996 թ․-ից առ այսօր աշխատել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։ «Եվ որպես դատավոր, և որպես դասախոս գտնում եմ, որ օրենքը փորձություն է անցնում առաջին ատյանի դատարանում, և առաջին ատյանի դատավորն է տեսնում և բարձրաձայնում օրենքի բացերը, որը արել եմ»։ Թեկնածուն նշեց՝ 2006 թ․-ին ՀՀ-ում միակ դատավորն է եղել, որ ասել է՝ սոցքարտերի բացակայությունը չպետք է խոչընդոտի կենսաթոշակի ստացմանը։ «Այլ կարծիք են հայտնել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, բայց Սահմանադրական դատարանը 2006 թ․-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ համաձայն է եղել իմ դիրքորոշման հետ, իր որոշման մեջ նշել է իմ վճռի մասին և օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունը։  Քրեական ոլորտում ես միակ դատավորն եմ եղել, որ գտել եմ, որ տուգանքը չի կարող փոխարինվել հանրային աշխատանքներով, որովհետև տուգանքը ավելի մեղմ պատժատեսակ է, քան հանրային աշխատանքները և մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ, իմ որոշումների հիման վրա ՍԴ-ն գտել է, որ այո, օրենքը ունի սահմանադրականության խնդիր և օրենքում կատարվել է փոփոխություն»։ Նախկինում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը արգելում էր, որ անգործունակ ճանաչված անձը վիճարկի իր անգործունակությունը․ «Ես ղեկավարվել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպով և դրանից հետո օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն։ Ես այսօր էլ պրպտում եմ այն բացերը, որոնք կան օրենքում, փորձում եմ հայտնել դրա մասին իմ կարծիքը, որպեսզի կատարվեն համապատասխան փոփոխություններ»։ Նաիրա Հովսեփյանն այնուհետև ասաց, թե ինչու է դիմել Վճռաբեկ դատարանի հակակառուպցիոն պալատում աշխատելու համար։ «2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմ, որին մասնակցեց նաև իմ որդին։ Իմ որդին բացառիկ ունակությունների տեր անձ էր, դրա մասին է վկայում այն, որ տղաս միաժամանակ սովորել է ԵՊՀ իրավաբանության, փիլիսոփայության և հոգեբանության և Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում։ Համալսարանի երկու ֆակուլտետները ավարտել է գերազանց, դարձել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, եղել է համալսարանի գիտխորհրդի անդամ, գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ, համալսարանի բրոնզե մեդալակիր, «Հայ ասպետ» խմբով համալսարանի թիմում մասնակցել է և որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան։ Տղաս կամավոր մեկնել է բանակ, որովհետև ուներ տարկետման իրավունք՝ լինելով նաև մինուճար զավակ, պատվով ծառայել է, վերադարձել է 2020 թ․-ի օգոստոսի 13-ին ավագ լեյտենանտի կոչումով, ամիս ու կեսվա ընթացքում ընտրվել է Գիտակրթական հանձնաժողովի նախագահ և հիմք դրել ոչ ֆորմալ կրթությանը, հիմա նրա անունով ԵՊՀ-ում կոչվում է Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը»։ Գևորգ Արշակյանը սեպտեմբերի 27-ին գնացել է զինկոմիսարիատ կավորագրվելու, սակայն նրան մերժել են, քանի որ նոր էր վերադարձել բանակից։ Սեպտեմբերի 28-ին ջոկատ է կազմել համալսարանում և մեկնել Մատաղիս։ «Հոկտեմբերի 13-ին վերադարձել է ռազմաճակատից, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով։ Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ։ Ինչո՞ւ եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմը իր աչքերով, մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, և վիրավորվել երեք անգամ։ Առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքը իրեն ցավազրկել է, շարունակել է մարտը, որպեսզի կատարի ռազմական առաջադրանքը, փաթաթվել է խաչքարին, ինչպես ասում են ականատես ընկերները, կանգնած վիճակում, ստացել է երկրորդ, երրորդ վիրավորումը, բայց կատարվել է ռազմական առաջադրանքը։ Երբ իմացել է, որ կատարվել է մարտական առաջադրանքը, թույլ է տվել, որ զինվորները իրեն տանեն հիվանդանոց, որտեղ էլ որդիս անմահացել է։  Որդուս մականունը ֆանտաստիկ էր»։ Նարիա Հովսեփյանն ասաց՝ ցանկանում է, որ մեր երկիրը ազատվի կոռուպցիայից․ «Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է «փչացած», «այլասերված», պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս և նրա ընկերները և դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»։ Թեկնածուն ընդգծեց՝ դատավորի համար գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ է ներքին անկախություն, կամք, նվազագույն խոցելիություն։ «Կարծում եմ՝ իմ մասնագիտական գիտելիքները, իմ մանկավարժական փորձը, իմ ապրած կյանքը բավարար են, որպեսզի Ազգային ժողովը ինձ վստահի այդ պաշտոնը։ Ուրիշ ի՞ նչ հատկանիշներ են պետք, որ մարդը այդ պաշտոնում աշխատի»։
17:26 - 27 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու
 |1lurer.am|

Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի թեկնածությունը: «Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հարցերով հարուցված քաղաքացիական գործերը, որտեղ և ներդնելու եմ իմ երկարամյա իրավաբան-փաստաբանի փորձառությունը` ի նպաստ իրավական պետության զարգացման»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց Դավթյանը: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
16:34 - 27 հունիսի, 2022
ՀՀ-ին տարիներ շարունակ առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ․ Հակոբյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

ՀՀ-ին տարիներ շարունակ առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ․ Հակոբյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը։ Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորների թեկնածուների ընտրության հարցը։ Այդ պաշտոնում առաջադրված թեկնածուներից Լիզա Հակոբյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցին, իր տեսակետը հայտնեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Լիզա Հակոբյանի խոսքով՝ հակակոռուպցիոն գործընթացի վերաբերյալ պահանջները տարիներ շարունակ մեր պետության առջև դրված են եղել միջազգային կառույցների կողմից։ «ՄԱԿ-ի, Եվրախորհրդի համապատասխան կոնվենցիաների հիմքով տարիներ շարունակ ՀՀ-ին առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ։ Այդ մեխանիզմներից է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիաիրավական բռնագանձումը։ Ճիշտ է, միջազգային ստանդարտը չի պարտադրում ընդունել քաղաքացիաիրավական բռնագանձումը, սակայն թույլ է տալիս նման միջոցներ ունենալու, երբ կան քրեաիրավական ճանապարհով այդ գույքի բռնագանձման խնդիրներ»։ Թեկնածուն ընդգծեց՝ քաղաքացիաիրավական բռնգանձումը չի հակասում միջազգային ստանդարտներին․ «Այն բավականին լայն կիրառում ունի հատկապես անգլոսաքսոնական երկրներում, և երկրորդը այն նաև հնարավոր է բխի ՀՀ կոնտեքստից։ Այսինքն՝ քրեական գործերի քննության հետ կապված խոչընդոտները, որոնք տեղի են ունենում, կարող են հիմնավորել քաղաքացիական կարգով գույքի բռնագանձմանը։ Իհարկե, դրանք ունեն որոշակի առանձահատկություններ, այդ օրենքով բռնագանձվող գործընթացը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ քրեաիրավական կարգով բռնագանձելու այլ տարբերակ չկա, և այն պետք է համապատասխանի մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի  վեցերորդ հոդվածին, այսինքն՝ արդար դատաքննության չափանիշներին»։
15:48 - 27 հունիսի, 2022