factor.am: ԲԴԽ նախկին ղեկավարների աղմկահարույց ձայնագրության գործով ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը որպես վկա հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«ԲԴԽ անդամ Ս. Միքայելյանը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է իր մասնակցությամբ, որպես վկա, «հարցաքննություն» քննչական գործողություն իրականացնելու մասին»,- ասաց Թադևոսյանը:
ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ գործով նախաքննություն է ընթանում և նախաքննության գաղտնիությունից ելնելով որևէ մեկնաբանություն չեն տալիս:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր 2021 թվականի փետրվարի 20-ին իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության գաղտնի ձայնագրությունից հատված։
comment.count (0)